Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նելու համար գրել են դրանց պատճառը կամ լուծմունքը: Բ. Կ-ու ստեղծագործություններից հատվածներ են մեջբերվել հայ մեկնող., դավան. գրականության մեջ (Վարդան Արևելցի, «Մեկնութիւն Արարածոց», «Կնիք հաւատոյ», Անանիա Սանահնեցու «Հակաճառութիւն», Վարդան Այգեկցու «Արմատ հաւատոյ» ևն): Նրա ճառերից մի քանիսը մեզ է հասել միայն հայերեն թարգմանությամբ: Հայ եկեղեցին ս. Բ. Կ-ու հիշատակը տոնում է տարին 2 անգամ. հունվարի 1-ի մերձակա շաբաթ օրը և հոկտեմբերի վերջին շաբաթ օրը՝ «երկոտասան վարդապետաց» հետ: Պատկերազարդումը տես ներդիր III-ում, 3.3, 1-ին պատկերը: Երկ. Ճառք վասն վեցօրեայ արարչութեան, Վնտ., 1830: Քննական բնագիր աշխատասիրությամբ Կիմ Մուրադյանի, Ե., 1984: Գրկ. Զ ա ր բ հ ա ն ա լ յ ա ն Գ., Մատենադարան հայկական թարգմանութեանց նախնեաց, Վնտ., 1889, էջ 325–344: Գ ա թ ը ր ճ յ ա ն Հ., Սրբազան Պատարագամատոյցք Հայոց, Վնն., 1897, էջ 81–216, 346–352: Ա ն ա սյ ա ն Հ., Հայկական մատենագիտություն, հ. 2, Ե., 1976, էջ 1344–1405: Մո ւ ր ա դ յ ա ն Կ., Բարսեղ Կեսարացին և նրա «Վեցօրեայ»-ն հայ մատենագրության մեջ, Ե., 1976: Հ ա տ ի տյ ա ն Ա., Սուրբ Բարսեղ հայրապետ Կեսարացի, «Էջմիածին», 1977, դ 5– 7: Ք յ ո ս ե յ ա ն Հ., Ս. Բարսեղ Կեսարացու՝ հունարեն բնագրով անհայտ «Մեծի աւուրն Տեառընդառաջին» ճառի հայերեն թարգմանությունը, «Գանձասար», 2, 1992, էջ 28–46: Ն ո ւ յ ն ի, Ս. Բարսեղ Կեսարացու՝ Ս. Հոգուն նվիրված ճառի հայերեն թարգմանությունը, «Գանձասար», 4, 1993, էջ 165–214: Վ ա ր դ ա ն Ա յ գ ե կ ց ի, Գիրք հաստատութեան եւ Արմատ հաւատոյ, Ե., 1998, էջ 35–37: M i g n e J. P., PG, t 29–30, P., 1857–66; C e e r a r d M., Clavis Patrum Graecorum, v. 2, Brռpols-Turnhout, 1974, P., 140–178. Հակոբ Քյոսեյան

ԲԱՐՍԵՂ ՃՈՆ (ծ. և մ. թթ. անհտ), VII դարի երաժիշտ-տեսաբան, երգահան, Շիրակի Դպրեվանքի (Կարմիր վանք) վանահայր: Դեռևս VII դ. սկզբին Հայ եկեղեցում հոգևոր երգերի հորինումն ու կատարումն ազատ էր, և այդ երգերն այնքան էին բազմացել, որ անհրաժեշտություն է զգացվել ծեսի և արարողության հարցերով հատուկ զբաղվելու: Ներսես Գ Տայեցու հրամանով և Դվինի 645-ի ժողովի հավանությամբ, Բ. Ճ. ձեռնարկել է հայկ. հոգևոր կցուրդ երգերի հավաքման, ընտրման և կանոնացման գործը, որը նշանակալի երևույթ էր թե՛ հայ և թե՛ արևելաքրիստ. երաժշտության պատմության մեջ: Նրա կազմած ժողովածուն՝ «Ճոնընտիր»-ը, հիմք է հանդիսացել ավելի ուշ

12. ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ

ձևավորված ՇարակնոԲԵԹՂԵՀԵՄԻ ցի համար և միաձուլվել է դրան: Ըստ Վարդան Արևելցու՝ նա է նախաձեռնել նաև նույն կցուրդներին վերաբերող ութձայնի նոր համակարգի հաստատման հնագույն փորձը: Բ. Ճ. եղել է նաև երգահան. այդ մասին տեղեկացնում է Վարդան Արևելցին Ս. Ծննդյան «Անթառամ ծաղիկ» շարականի մեկնության մեջ («Տեսութիւն Անթառամ ծաղկի…», 1834, էջ 6): Գրկ. Վ ա ր դ ա ն Վ ա ր դ ա պ ե տ Ա ր ե վ ե լ ց ի, Տիեզերական պատմություն, Ե., 2001: Կ ի ր ա կ ո ս Գ ա ն ձ ա կ ե ց ի, Հայոց պատմություն, Ե., 1982: Թ ա հ մ ի զ յ ա ն Ն., Բարսեղ Ճոնը և մասնագիտացված երգաստեղծության ծաղկումը Հայաստանում VII դարում, ԲԵՀ, 1973, դ 1:

ԲԵԹՂԵՀԵՄԻ ԱՆԱՊԱՏ, Թբիլիսիի Քարափի թաղում, Նարիկալա ամրոցի հյուսիսային կողմում: Բ. ա-ի Ս. Աստվածածին միանավ թաղածածկ հորինվածքով եկեղեցին XIII դ. հիմնադրել է Գրիգոր քահանան, շինարարությունն ավարտել է նրա թոռ Բարսեղը (XIV դ.): 1636-ին Հալեպից Թիֆլիս տեղափոխված գրիչ և մանրանկարիչ Մկրտիչը Բ. ա-ում բացել է գրչագրության արվեստի դպրոց: 1641ին նա ընդօրինակել և նկարազարդել է Կիլիկիայի մանրանկարչության դպրոցին պատկանող Ավետարան: 1658-ին կառուցվել է Բ. ա-ի ժամատունը: XVII դ. սկըսվել է Ս. Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառու- Բեթղեհեմի անապատի ցումը, որն ավարտ- Ս. Աստվածածին եկեղեցին վել է 1746-ին, Ստե- (1746) հս-արլ-ից փան Խեչոյենցի բարերարությամբ: Եկեղեցին քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի բազմանիստ թմբուկով գմբեթը բարձրանում է խորանի անկյունների և արլ. մույթերի միջև ձգվող կամարների վրա: Ավանդատները երկհարկ են. 2-րդ հարկերը խոշոր կամարներով բացվում են աղոթասրահի մեջ: Առաջին հարկի հս. ավանդատունը նվիրված է Գրիգոր Ա Լուսավորչին, հվ-ը՝ Հովհաննես Մկրտչին: Գմբեթի թմբուկին «Աստվածածինը մանկան հետ» պատկերաքանդակն է: Եկեղեցում պահվել է Աստվածածնի սրբապատկերը, ըստ ա-

177