Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վանդության՝ նկարված Բեթղեհեմի այն մսուրի տախտակի վրա, որտեղ ծնվել է Հիսուս Քրիստոսը: Եկեղեցու ներսում՝ պատերին, ագուցված են 1501-ի և 1679-ի խաչքարեր: Ձախակողմյան ավանդատան պատին կան XVII–XVIII դդ. Բ. ա. այցելած ուխտավորների մակագրություններ: XVIII դ. Բ. ա-ի հս. կողմում կառուցվել են միաբանների խցերը, արլ. դարպասի վրա՝ աղյուսաշեն զանգակատուն՝ քարե 8-սյունանի ռոտոնդայով: 1884-ին երեցփոխան Հովսեփ Տեր-Աբրահամյանցը նորոգել է Ս. Աստվածածին եկեղեցին և զարդարել գմբեթը Հայր Աստծուն պատկերող որմնանկարներով: 1897-ին Սոփիա Մարտյանցը կառուցել է Բ. ա-ի աղբյուրը: 1898-ին պատրաստվել է եկեղեցու խորանի նրբաճաշակ և բարձրարվեստ, քարակերտ խաչքարը: 1981-ին պեղվել է եկեղեցու հատակը, և բացվել են նախնական՝ միանավ եկեղեցու հիմքերը: 1990-ին Բ. ա-ի Ս. Աստվածածին եկեղեցին «նորոգվել» է, նրա պատերից հանվել են խաչքարերը և հայկ. արձանագրությունները, քանդվել խորանի խաչքարը, մկրտության ավազանը, Բ. ա-ի աղբյուրը:

ԲԵԼԳԻԱՅԻ

Գրկ. Մ ե լ ի ք ս ե թ - Բ ե կ Լ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. 3 (ԺԸ–ԺԹ դդ.), Ե., 1955: Ը ր Ր Ո Ց ÿ վ Ծ., կՈՎÿՑվՌՍՌ րՐպՊվպՉպՍՏՉՏռ ՈՐՎÿվրՍՏռ ՈՐւՌՑպՍՑցՐօ Չ ՁոՌսՌրՌ, ժ., 1978; Ծ ց Ր Ո Պ ÿ վ կ., ԸՐՎÿվրՍՈÿ ֆտՌչՐՈՒՌՍՈ թՐցջՌՌ, ՁոՌսՌրՌ, ժ., 1988. Մուրադ Հասրաթյան

ԲԵԼԳԻԱՅԻ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎՎՈՒԹՅՈՒՆ, տես Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակություն հոդվածում: ԲԵՍԱՐԱԲԻԱՅԻ ԹԵՄ, տես Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմ: ԲԵՐԿՐԻԻ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՆՔ, Տ ե ր Հ ո ւ ս կ ա ն ո ր դ ո ւ վ ա ն ք, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Առբերանի (Տարբերունի) գավառում, Արգելանի Ս. Աստվածածին վանքի մոտ: Վերջինիս հետ ընդհանուր միաբանություն է ունեցել: Հիմնվել է XIII դ., Տեր Հուսկանորդի ս. Ստեփանոսի գերեզմանի վրա (մ. 1251-ին): Եղել է նշանավոր սրբավայր և ուխտատեղի: Վանքի՝ այսօր կանգուն Ս. Ստեփանոս եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որին հս-ից կից է ս. Ստեփանոսի թաղածածկ դամբարա-

178

նը: Մոտակա ժայռերին փորագրված են XV դ. խաչքարեր: Պատկերազարդումը տես ներդիր III-ում, 3.3, 2-րդ պատկերը: Գրկ. Շ ե ր ե ն ց Գ., Սրբավայրեր, Թ., 1902: Ո ս կ յ ա ն Հ., Վասպուրական-Վանի վանքերը, հ. 1, Վնն., 1940: T h i e r r y J. M., Monuments armռniens du Vaspurakan, P., 1989. Մուրադ Հասրաթյան

ԲԻՍՏԻ Ս. ՆՇԱՆ ՎԱՆՔ, Կ ո պ ա տ ա փ ա ն ա պ ա տ, պատմական Գողթն գավառի (այժմ՝ Նախիջևանի ԻՀ Օրդուբադի շրջան) Բիստ գյուղից մոտ 1 կմ հս.: Ըստ ավանդության, հիմնադրվել է V դ., հիշատակվում է XIV դարից, իսկ XV դ. գործել է որպես անապատ: Վանքի ներկայիս եկեղեցին, ըստ արմ. մուտքի շին. արձանագրության, 1668-ին կառուցել է վանահայր Պետրոս վարդապետը: Մեկ զույգ մույթերով եռանավ փոքր բազիլիկ է, ներսից հնգանիստ խորանով, հվ. ճակատին կից եռակամար գավիթ-սրահով: 1670-ին վանք է այցելել հայ ճանապարհորդ, վաճառական Զաքարիա Ագուլեցին, XVIII դ. 30-ական թթ. Հայոց կաթողիկոս Աբրահամ Գ Կրետացին երկու օր հյուրընկալվել է վանքում և հիացական տողեր նվիրել նրան: Եկեղեցին նորոգվել, և ներսը նկարազարդվել է 1877-ին: Բ. Ս. Ն. վ. միջնադարում եղել է գրչության կենտրոն, որի ձեռագրերից արժեքավոր են Երևանի Մատենադարանում պահվող Թոմա Արճիշեցու 1336ին ընդօրինակած, մանրանկարներով հարուստ Ավետարանը, Գրիգոր գրչի գործ, չորս ավետարանիչների դիմապատկերներով, 1489-ի Ավետարանը, 1689-ի նկարազարդ Ճաշոցը: Պատկերազարդումը տես ներդիր III-ում, 3.3, 3-րդ պատկերը: Գրկ. Լ ա լ ա յ ա ն Ե., Օրդուբադի կամ Վերին Ագուլիսի ոստիկանական շրջան կամ Գողթն, ԱՀ, գիրք 11, 12, Թ., 1904–05: Ա յ վ ա զ յ ա ն Ա., Գողթն գավառի Բիստ ավանի ճարտարապետական հուշարձանները, ՊԲՀ, 1978, դ 1: Մուրադ Հասրաթյան

ԲՂԵՆՈ ՆՈՐԱՎԱՆՔ, ՀՀ Սյունիքի մարզի Բարձրավան գյուղից արևելք, անտառապատ դարավանդի վրա: Ըստ պատմիչ Ստեփանոս արք. Օրբելյանի, 936-ին վանքը հիմնադրել և Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, գավիթներ, սրահներ, բնակելի ու տնտ. շենքեր է կառուցել Ստեփանոս եպիսկոպոսը՝ Հրահատ իշխանի օժանդակությամբ: Եկեղեցու օծմանը հրավիրվել է Սյունյաց եպիսկոպոս Հակոբը,