Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լական, Ուղղափառ-օրթոդոքս, Կաթոլիկ) հատուկ ծիսակարգ: Բացառապես ընդունում են իբրև առավել նախնական, Աստվածաշնչի հեղինակությամբ վկայված ձեռնադրման և մկրտության (ջրի մեջ ընկղմում) պարզ արարողությունը: Չունեն պատմ. եկեղեցիներին հատուկ այնպիսի հայտանիշներ (ատրիբուտներ), որպիսիք են ճարտարապետությունը (իր հին տարազի մեջ՝ եկեղեցի, տաճար, վանք), զգեստավորումը, սուրբ անոթները, սրբանկարները, մոմերը, խունկը, մյուռոնը ևն: Ավետարան. եկեղեցիները նախանձախնդիր են պահպանելու քրիստ. եկեղեցու տիեզերականությունը, միությունը և ազատությունը: Բողոքական և ավետարան. եկեղեցիների աստվածաբանությունը հիմն. գծերով հետևյալն է. Աստվածաշունչը Աստծո շունչն է և բացարձակ հեղինակություն, և լիազոր իրավասություն ունի (Բ Տիմ. 3.16, Եբր. 4.12): Սուրբ Երրորդությունը բնությամբ մեկ Աստվածություն է, որ բաղկացած է երեք Անձերից. Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված (Մատթ. 28.19, Բ Կորնթ. 13.13): Արարչագործությունը բացառապես Աստծո ձեռքի գործն է (Ծննդ. 1.1–31, Հովհ. 1.1–3): Դրախտը (երկինքը) իբրև վիճակ և տարածք Սուրբ Երրորդության կենտրոնավայրն է, ինչպես նաև՝ հրեշտակների ու հավատացյալների հավիտենական բնակավայրը (Եսայի 6.1–3, Եզեկ. գլ. 1,10, Եբր. 1.14): Մարդը ստեղծված է Աստծո նմանությամբ և պատկերով, մարմինը՝ հողից, հոգին ու շունչը՝ Աստծո կողմից (Ծննդ. 1.26, 2.7): Սուրբ Հոգով մկրտությունը, լրումը, սուրբ կյանքը Աստծո պահանջն է, նաև՝ եկեղեցու (հավատացյալների) մենաշնորհն ու պարտքը (Գործք 1–6, Ա Թեսաղ. 5.26): Եկեղեցին (հավատացյալների ամբողջությունը) Քրիստոսի մարմինն ու Հարսն է (Եփես. 5.23– 32, Հայտն. 19.7): Սատանան անձ է, չարության մարմնացում, չարության աշխարհի իշխանը և ստի հայրը (Հովհ. 8.44): Դժոխքը, իբրև դրախտի (երկնքի) հակառակ բևեռ, հավիտենական տարածք է սատանայի, նրա սպասավոր հրեշտակների համար: Դժոխքը մեղավորների տանջանքի վայրն ու վիճակն է (Ղուկ. 16.23, Մատթ. 25.41, 13.42, Հայտն. 20.10, 15): Մեղքը սատանայից է (Ա Հովհ. 3.8): Մարդն իր կամքը հանձնելով և միանալով սատանային՝ մեղք է գործում, նահանջելով աստվածադիր պատվիրաններից՝ դառնում հին մարդ

(Քրիստոսի արյամբ ԲՈՐԲՈՐԻՏՆԵՐ տակավին չփրկված հին Ադամ) և զրկվում օրհնությունից, դիրքից, կյանքից ու Աստծուց (Եփես. 4.17–22): Քավությունը բովանդակ աշխարհի փրկության համար Քրիստոսի՝ խաչի վրա զոհվելով պատարագվելն է (Հռովմ. 3.25, Ա Հովհ. 2.2): Արդարացումը և վերստին (հոգևոր) ծնունդը (Հռովմ. 4.20–24) Հիսուս Քրիստոսի քավչարար արյամբ սրբվելն է և նրա շնորհն անվերապահորեն ընդունելով՝ նոր մարդ (նոր Ադամ) լինելը: Քրիստոսի Երկրորդ գալուստը եկեղեցու հույսն է: Քրիստոսով մեռածները հարություն են առնելու, և ապրող հավատացյալները հափշտակվելու են երկինք: Երկրի վրա մնացողներին մեծ նեղություններ են գալու: Հետո Քրիստոս իր սրբերով երկիր է իջնելու, կապելու է սատանային և թագավորելու է հազար տարի (Ա Թեսաղ. 4.15, Հայտն. 3.10, 20.1–4): Վերջին դատաստանի ժամանակ, հազարամյակից հետո, սատանան արձակվելու է, չարերը հարություն առնելով՝ դատվելու են և նետվելու կրակի ու ծծումբի լճի մեջ (Հայտն. 20.7–15): Արդարները հավիտենական երանության մեջ պետք է հարատևեն (Հայտն. 21, 22): Բացի Նոր կտակարանի գրքերից (27) բողոքական և ավետարան. եկեղեցիներն ընդունում են Աստվածաշնչի մաս կազմող միայն Հին կտակարանի հրեական կանոնը (39 գիրք): Այստեղ բացակայում են Հայ առաքելական եկեղեցու ընդունած Աստվածաշնչի երկրորդականոն (ըստ բողոքականների՝ պարականոն գրքերը): Թեպետ այդ գրքերը աստվածաշունչ չեն համարում, սակայն ճանաչում են իբրև բարոյապատմական արժեք ունեցող գրվածքներ (տես Կանոնական գրքեր): Հակոբ Քյոսեյան

ԲՈՐԲՈՐԻՏՆԵՐ, II–V դարերում Ասորիքում, Միջագետքում, Եգիպտոսում, Հայաստանում տարածված գնոստիկյան աղանդ: Ինչպես մծղնեության, այնպես էլ Բ-ի աղանդը ծագել է I, II և III դդ., գնոստիցիզմից: Բ. անվանումը որոշակիորեն ստուգաբանված չէ: Որոշ ուսումնասիրողներ այն կապում են Բ-ի գերագույն սրբության՝ Բարբելոյի անվան հետ: Նմանաձայնության պատճառով այս աղանդավորների անունը հետագայում բացատրել են հուն. «բորբորոս»-տիղմ, կեղտ բառով և մատնանշել

181