Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԲՈՐԲՈՐԻՏՆԵՐ նրանց անմաքուր բար- րը: Հայրն ամենեցուն և ինքնածին Քրիստոսն քերն ու անկարգ սեռական կյանքը: Այլ հետազոտողների կարծիքով, Բ. անվանումն ասոր. «բարբարիտ» («անապատի որդի») բառի յուրատեսակ իմաստավորումն է: Աղբյուրներում անվանվում են նաև բարբելիոտներ, բորբորիանոսներ, բարբուրյաններ, բորբորիտոններ, զաքքեոսներ, կոդդիանոսներ, ստրատիոտիկոսներ, ֆիբիոտներ: Բ-ի գաղափարախոսության մասին հիմն. աղբյուրները եկեղեցու հայրերի գործերն են: Հնագույն հիշատակությունը հանդիպում է II դ. եկեղեց. պատմիչ Իրենիոս Լուգդունացու «Ընդդեմ հերձվածոց» աշխատության մեջ, ապա նրանց մասին գրում է V դ. եկեղեց. պատմիչ Թեոդորետոսը, ամենից հանգամանորեն՝ V դ. պատմիչ Եպիփան Կիպրացին իր «Ընդդեմ 80 աղանդոց» («Պանարիոն») գրքում: Բ-ին խիստ հալածանքների է ենթարկել Եդեսիայի եպիսկոպոս Ռաբուլասը (412–435). նրա կենսագրության մեջ պատմվում է, որ նա իր թեմում ի թիվս այլ աղանդների բնաջնջել է նաև Բ-ին: Ըստ աղբյուրների, Բ. «Մարիամի ծնունդը» վերնագրով մի գիրք են ունեցել, որտեղ քարոզել են, թե «Հրեաների աստվածը էշի կերպարանք է ունեցել»: Բոլոր աղբյուրներն առանձնապես շեշտում են Բ-ի սանձարձակ անբարոյականությունը, անմաքուր բարքերն ու գործերը: Նրանք բարոյական ոչ մի օրենք չեն ճանաչել, քարոզել են, թե օրենքն այս աշխարհը ստեղծած ստորին աստվածն է որպես մի որոմ սերմանել գերագույն Աստծո ստեղծագործության մեջ, հետևաբար ո՛չ մի օրենք, ո՛չ մի բարոյական նորմ պարտադիր չէ: Պետք է այդ օրենքի և նրա պահանջների հակառակը գործել, եթե մարդ ուզում է ապացուցել, որ հակառակ է ստորին աստծուն: Բ-ի պատկերացմամբ մարդկային մարմինն ապականացու է, չի կարող հարություն առնել, այն այս աշխարհի արարիչ վիշապաձև արքոնի (իշխանի) ստեղծագործությունն է: Հոգի ունեն ոչ միայն մարդիկ, այլև կենդանիները, ձկներն ու սողունները, ծառերն ու տունկերը: Քրիստոսը Մարիամից չի ծնվել, նա ինքնածին է, մարմին չի ունեցել, նրա մարմինը երևակայական է և երկնքից է բերել (տես Երևութականություն): Ըստ Բ-ի, գոյություն ունի ութ երկինք, որոնցից յուրաքանչյուրի վրա բազմած են արքոններ: Վերին՝ ութերորդ երկնքում է Բարբելոն՝ կենդանի էակների մայ-

182

է, որն աշխարհ եկավ և մարդկանց ցույց տվեց գնոսիսը (իմացությունը): Յոթերորդ երկընքում է գտնվում Բարբելոյի որդին՝ էշի կամ խոզի կերպարանք ունեցող արքոն Սաբաոթը (կամ՝ Խալդաբաոթը)՝ տերը զորությանց, իրենից ներքև գտնվող երկինքների և երկրի արարիչը: Հոգին, հեռանալով երկրից, անցնում է այդ յոթ երկինքների վրա գտնվող արքոնների միջով և, հասնելով Բարբելոյին, փրկվում է. ընդ որում, նա կարող է անցնել այդ արքոնների միջով և փրկվել միայն այն ժամանակ, երբ լցվի գնոսիսով: Գնոսիսին անհասու հոգիները կուլ են գնում այս աշխարհի արքոնին՝ Սաբաոթին, ապա վերադառնում երկիր և մտնում խոզերի ու այլ կենդանիների մեջ: Բ. ընդունել են Հին և Նոր կտակարանները, որոնք մեկնաբանել են յուրովի, բայց ունեցել են բազմաթիվ պարականոն գրքեր, ավետարաններ: Չեն ընդունել մարգարեներին, նրանց պաշտած Աստծուն, չեն հավատացել Վերջին դատաստանին, մեռելների հարությանը: Հայաստանում տարածված Բ-ի մասին վկայում են Կորյունը և Մովսես Խորենացին՝ կապված Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Ա Պարթևի՝ հեթանոսության, զանազան աղանդների դեմ պայքարի, քրիստոնեության քարոզչության և ավետարանչական գործունեության հետ: Կորյունի և Խորենացու մոտ Բ. անվանված են «ժպիրհ և կամակոր աղանդ բորբորիանոսաց», «ժանտագործ ազգ բարբարիանոսաց», որոնց Կ. Պոլսի պատրիարք Ատտիկոսի (405–426) պահանջով Հայոց կաթողիկոսը վտարել է երկրի սահմաններից՝ 415–423-ի ընթացքում: Մնացած աղանդավորները հարել են մծղնյաններին, նրանց հետ միասին հետագայում ձուլվել մանիքեության մեջ: Բ. անվանումը հետագայում դարձել է հայհոյական ածական: Մովսես Խորենացին Շամիրամին անվանում է «վաւաշն և բորբորիտն Շամիրամ», իսկ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին Թոնդրակյան շարժման (տես Թոնդրակեցիներ) հիմնադիր Սմբատ Զարեհավանցուն կոչում է «վաւաշ շամբուշ բորբորիտն, պիղծն Սմբատ անիծեալն»: Գրկ. Կ ո րյ ո ւ ն, Վարք Մաշտոցի, Ե., 1995: Մո վ ս ե ս Խ ո ր ե ն ա ց ի, Հայոց պատմություն, Ե., 1997: Տ ե ր - Մ կ ր տ չ յ ա ն Կ., Պավղիկյանք բյուզանդական կայսրության մեջ և մերձավոր հերձվածային երևույթներ Հայաստանի մեջ, Երուսաղեմ, 1938: Մ ե լ ի ք Բ ա խ շ յ ա ն Ս. Տ., Պավլիկյան շարժումը Հայաստա-