Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նում, Ե., 1953, էջ 55–64: Տ ե ր - Մ ի ն ա սյ ա ն Ե., Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից, Ե., 1968, էջ 63–73: Բ ա ր թ ի կ յ ա ն Հ., Աղանդավորական շարժումները Հայաստանում ըստ միջնադարյան հայ և օտար հեղինակների (IV–V դդ.), ԼՀԳ, 1984, դ 10: Հրաչ Բարթիկյան

ԲՋՆԻԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ, ՀՀ Կոտայքի մարզի Բջնի գյուղի հյուսիսային եզրին: 1031-ին վանքը հիմնադրել ու Ս. Աստվածածին եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և, Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի ու Հովհաննես Սմբատ թագավորի հրամանով, այստեղ եպիսկոպոսական աթոռ հաստատել: Բ. Ս. Ա. վ-ի թեմը տարածվել է Սևանա լճից մինչև Ախուրյան գետը, Գուգարքից մինչև Բջնի: Ս. Աստվածածին եկեղեցին մեկ զույգ արմ. մույթերով գմբեթավոր դահլիճ է՝ պսակված բազմանիստ թմբուկով և հովանոցաձև վեղար ունեցող գմբեթով: Ճարտ. և հարդարանքի առանձնահատկություններից են Ավագ խորանի կենտրոնի խորշը՝ գիպսե շքեղ շրջանակով, և ներսում, պատերի երկայնքով ձգված քարե բարձակային դարակները (ենթադրվում է, որ այստեղ են պահվել վանքում գրված բազմաթիվ ձեռագրերը): Բ. Ս. Ա. վ. եղել է միջնադարյան հայ գրչության և ուսումնագիտ. կենտրոն՝ հայտնի «Մագիստրոսի ճեմարան» անվանումով: 1065-ին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու որդին՝ Բ. Ս. Ա. վ-ի առաջնորդ տեր Վահրամը, ըստ XIII դ. պատմիչ Կիրակոս Գանձակեցու, ընտրվել է կաթողիկոս և կոչվել Գրիգոր Բ Վկայասեր: XII դ. Բ. Ս. Ա. վ. Հայաստանում մեծ հեղինակություն է ձեռք բերել. 1113-ին Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունու հրավիրած՝ Սև լեռան եկեղեց. Բ ժողովի որոշմամբ Հայոց կաթողիկոսը պետք է ընտրվեր չորս գլխավոր աթոռների՝ Տաթևի, Հաղպատի, Արտազի Ս. Թադե և Բ. Ս. Ա. վանքերի համաձայնությամբ ու հավանությամբ: 1201-ին Զաքարե և Իվանե Զաքարյանները Բջնին ազատագրել են սելջուկներից: 1209ին Վահան իշխանը նորոգել է Բ. Ս. Ա. վ., 1211-ին վանահայր տեր Վրթանեսը կառուցել է վանքի աշխարհիկ շինությունները: 1251-ին Կոստանդին Ա Բարձրբերդցին Ս. Աստվածածին եկեղեցու պատին կոնդակ է փորագրել Բ. Ս. Ա. վ-ի վանական խախտված կանոնադրությունը վերահաստատելու մասին և դա-

տապարտել կաշառքով ԲՋՆԻԻ ձեռնադրությունները: XIII դ. Իվանե Զաքարյանի ծոռ իշխան Զաքարեն հարկերից ազատել է Բջնին՝ կոնդակն արձանագրելով վանքի եկեղեցու հվ. պատին: 1272-ին Ս. Աստվածածին եկեղեցուն հվ-ից կից կառուցվել է թաղածածկ մատուռ, որի արմ. պատի խորշում խոշոր խաչքար է տեղադրվել: Բ. Ս. Ա. վ-ում գործել են հմուտ քարգործ վարպետներ. վանքի տարածքում պահպանվել են մի շարք բարձրարվեստ խաչքարեր՝ ինքնատիպ ձևերով, զարդաքանդակների յուրահատուկ մշակումով: 1303-ին և 1306-ին վանքը ստացել է նվիրատվություններ: 1358ին Զաքարյանների տոհմից իշխան Աթաբակ Զազան նորոգել է Բ. Ս. Ա. վ., վերահաստատել նրա թեմը: 1386-ին Լենկթեմուրի ասպատակության ժամանակ վանքում սպանվել է վանահայր վրդ. Վանականը: XV դ. Բ. Ս. Ա. վ. վերստին վերականգնել է կրոն. և գիտ. խոշոր կենտրոնի իր նշանակությունը, նրա վանահայրերը կոչվել են «Բջնո և Այրարատի» առաջնորդ: XV դ. վանքում գրչագրվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնց թվում է վանահայր Գրիգոր եպիսկոպոսի ընդօրինակած Ավետարանը: XVII դ. սկըզբին վանք են ներխուժել ջալալիների հրոսակախմբերը: 1631-ին Մովսես Գ Տաթևացու ջանքերով Բ. Ս. Ա. վ-ում վերակենդանացել է վանական կյանքը. այստեղ հավաքվել է 30 միաբան: 1643-ին, ըստ XVII դ. պատմիչ Առաքել Դավրիժեցու, Փիլիպոս Ա Աղբակեցու հրամանով և ջուղայեցի խոջա Պետրոսի բարերարությամբ, վանքը նորոգվել է: Փիլիպոս Ա Աղբակեցու աշակերտ, վանահայր Մովսես Րաբունապետը (1646–66) կառուցել է Բ. Ս. Ա. վ-ի ուղղանկյուն հատակագծով, անկյուններում շրջանաձև բուրգերով պարիսպները, հս. կողմում՝ թաղածածկ սեղանատունը: 1637-ի մարտին Բ. Ս. Ա. վ. է այցելել և գիշերել ֆրանս. ճանապարհորդ Շարդենը, որը հետագայում նկարագրել է վանքն իր ուղեգրություններում: 1700-ին Բ. Ս. Ա. վ. է այցելել ֆրանս. բուսաբան Տուռնեֆորը: XVIII դ. վանքն ունեցել է մոտ 50 գյուղ՝ Կոտայք և Վարաժնունիք գավառներում: XIX դ. պարիսպներին ներսից կից կառուցել են արմ-ում՝ առաջնորդարանի, արլ-ում՝ շտեմարանի, հվ-ում՝ ուսումնարանի շենքերը, հս-ում՝ խցերը, իսկ մատուռի տանիքին կանգ-

183