Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Երուսաղեմի հայոց պատրիարք Եղիշե արք. Դուրյանի: Վարժարանն ունի նախակրթ., միջնակարգ և բարձրագույն դասարաններ: Եկեղեցու հովանավորությամբ գործում են երկու փոքր դպրոցներ Պրեզիդենտե Ալտինո և Ֆեյրա դե Սանտանա քաղաքներում: Բ. թ-ի պաշտոնաթերթը «Սիփան» ամսաթերթն է (հայերեն և պորտուգալերեն, հրտ. 1983–87-ին և 1995-ից, խմբագիր և տնօրեն՝ Տ. արք. Ղարիբյան): Բ. թ-ի առաջնորդն է Տաթև արք. Ղարիբյանը (1983-ից): Պատկերազարդումը տես ներդիր III-ում, 3.4, 5-րդ պատկերը: ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԹԵՄ Հ ա յ ա ս տ ա ն յ ա յ ց ա ռ ա ք ե լ ա կ ա ն ե կ ե ղ ե ց ո ւ, կազմավորվել է XIX դ.: Առաջնորդանիստը՝ Սոֆիայի Ս. Աստվածածին եկեղեցի: Միջնադարյան Բուլղարիայի մի շարք քաղաքներում [Օխրիդ, Ստրումիցա, Ֆիլիպոպոլիս (այժմ՝ Պլովդիվ), Թըռնովո, Դևոլ] ձևավորվել են քաղկեդոն. և առաքելական հայերի համայնքներ՝ իրենց եկեղեցիներով, վանքերով ու հոգևոր սպասավորներով: XII դ. Ֆիլիպոպոլսում գործել է հայկ. վանք՝ Հովհաննես Ութմանի վանահայրությամբ: Այս ժամանակաշրջանում է հիշատակվում նաև Ֆիլիպոպոլսի հոգևոր առաջնորդ Գրիգոր եպիսկոպոսը, որին Գրիգոր Դ Տղա կաթողիկոսը նշանակել էր Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական բանագնաց: 1675-ին կառուցվել և 1828ին վերակառուցվել է Պլովդիվի Ս. Գևորգ եկեղեցին, որը գործում է ցայսօր: Սոֆիայում հայկ. առաջին եկեղեցին կառուցվել է 1673-ին՝ հայ վաճառական Ապրո Չելեբիի միջոցներով: 1936-ին օծվել է Ս. Աստվածածին եկեղեցին, որը ներկայումս Բ. թ-ի Մայր եկեղեցին է: XVIII դ. վերջին Բուրգասում կառուցվել է Ս. Աստվածածին եկեղեցին, 1850-ական թթ.՝ Ս. Խաչը: Ռուսե քաղաքում կառուցված Ս. Աստվածածին եկեղեցին գործել է XIX դ. սկզբից: 1842-ին Վառնայում կառուցվել է Ս. Սարգիս եկեղեցին: Բուլղարիայում XIX դ. գործող հայկ. եկեղեցիների թիվը 15-ից ավելի էր: Բ. թ. մինչև XX դ. սկիզբը գլխավորել է Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի առաջադրած առաջնորդական տեղապահը: 1903-ին Բ. թ-ի առաջնորդ է ընտրվել Վահան վրդ. Տեր-Հակոբյանը: Առաջին համաշխ. (1914–18) և հույնթուրք. (1919–22) պատերազմների տարինե-

րին երկրում գործել է ԲՈՒՆ ժամանակավոր թեմական խորհուրդ: 1922ին թեմի առաջնորդ է ընտրվել Ստեփանոս արք. Հովակիմյանը: 1954–56-ին թեմը գլխավորել է Վազգեն (Լևոն-Կարապետ) եպս. Պալճյանը, որը միաժամանակ Ռումինիայի թեմի առաջնորդն էր (1955–94-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյան): Մեծ է Բ. թ-ի ավանդը բուլղարահայերի լուսավորության գործում: Միջնադարում որոշ հայկ. եկեղեցիներ ունեցել են գրչության կենտրոններ, որտեղ ստեղծվել են հայ. ձեռագրեր: Եկեղեցիներին կից գործել են դպրոցներ: Եկեղեցին նպաստել է հայկ. մշակութ. և լուսավոր. ընկերությունների գործունեությանը: XIX դ. վերջին և, հատկապես՝ 1920-ական թթ. Բ. թ. զգալի աշխատանք է կատարել երկրում ապաստանած արևմտահայերին օգնություն ցույց տալու համար: Համայնավար. վարչակարգի պայմաններում սահմանափակվել է հայ կրոն. համայնքի գործունեությունը, փակվել են մի շարք եկեղեցիներ: 1980-ի վերջին գործել է ընդամենը 5 հայկ. եկեղեցի: 1990-ական թթ-ից համայնքն ազգ. զարթոնք է ապրել: 1994-ից գործում է Բ. թ-ի խորհուրդը (ատենապետ՝ Օնիկ Քիրազյան), որը միջոցներ է ձեռնարկել հայկ. եկեղեցիները վերաբացելու, նորերը կառուցելու ուղղությամբ: Պազարջիկ և Ստարա Զագորա քաղաքների իշխանությունները տեղի հայ համայնքներին եկեղեցաշինության համար հողամասեր են հատկացրել: Նախատեսվում է հայկ. նոր եկեղեցի կառուցել նաև Սոֆիայում: Բ. թ-ի առաջնորդն է Տիրայր արք. Մարտիկյանը (1968-ից): Պատկերազարդումը տես ներդիր III-ում, 3.4, 6-րդ պատկերը: Զոհրաբ Ղասաբյան

ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ, Մեծ պահոց քառասնօրյա շրջանին նախորդող կիրակի օրը: Յուրատեսակ տոն, որն ուղղակիորեն չի առնչվում աստվածաշնչյան որևէ հրահանգի կամ դրվագի հետ: Առավելապես ժող. տոնախմբության, խրախճանքի, ազատության օր է, որը կարծես հավատացյալ ժողովրդին հիշեցնում է նախնի դրախտը, դրախտային երջանկությունն ու զվարթությունը: Եվրոպայում կոչվում է պարզապես կառնավալ: Հայոց մեջ Բ. Բ. անվանվել

185