Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դարձել է միջնակարգ (9 դասարանով)՝ մանկավարժական ուղղվածությամբ: Ավանդվել են կրոնագիտություն, հայերեն, ռուսերեն, հայ ժողովրդի և եկեղեցու պատմություն, բնագիտություն, ֆիզիկա, մաթեմատիկա, հոգեբանություն, մանկավարժություն, ձեռագործ ևն: Դասավանդել են Պ. Մակինցյանը, Ա. Տերտերյանը, Տ. Ռաշմաճյանը (1916–21-ին՝ նաև տեսուչ) և ուր.: 1921ին, միանալով Մեսրոպյան դպրոցին, դարձել է երկրորդ աստիճանի դպրոց: Գ այ ա նյ ան օ ր ի ո ր դ ա ց դ պ ր ո ց Թ ի ֆ լ ի ս ի, հիմնադրվել է 1869-ին (Գայանյանց կույսերի տոնի օրը), Մուղնու Ս. Գևորգ եկեղեցուն կից, Վրաստանի թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոսի (1885–91-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Մակար Ա Թեղուտցի) նախաձեռնությամբ և մի խումբ համալսարանականների՝ Մ. Սիմոնյանի (առաջին տեսուչ), Ս. Պալասանյանի, Զ. Գրիգորյանի և այլոց ջանքերով: Դասերն ընթացել են վարձու տան մեջ: Միջոցները գոյացել են աշակերտների ուսման վարձից (3 ռուբլի), եկեղեցու տարեկան նպաստից և նվիրատվություններից: Մինչև 1875-ը երկդասյան էր (երկու նախապատրաստական և չորս հիմն. դասարաններ), ապա դարձել է միջնակարգ ուսումնարան: 1878-ին բացվել է նաև հինգերորդ հիմն. դասարանը: 1879-ին կառուցվել է դպրոցի նոր շենք: 1884-ին փակվել է, 1886-ին վերաբացվել որպես օրիորդաց երկդասյան հոգևոր դպրոց: 1896-ին կրկին փակվել է և վերաբացվել 1905ին: 1911–12 ուս. տարվանից նորից դարձել է միջնակարգ՝ մանկավարժ. ուղղվածությամբ: Ավանդվել են կրոնագիտություն, հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, բնական գիտություններ, մաթեմատիկա, ֆիզիկա, եկեղեց. երգեցողություն (ազգ. երգեր), ձայնագրություն, մանկ. խաղեր, պար, ձեռագործ: Ուսուցումը տարվել է մայրենի լեզվով: Ավարտական դասարանների աշակերտները մանկավարժ. փորձ են ձեռք բերել՝ դասավանդելով ցածր դասարաններում: Դպրոցի գրադարանը հարստացել է նվիրատվություններով, ստացել է դասագրքեր, պարբերական հրատարակություններ: Դպրոցն ավարտողները ավարտական վկայականի հետ ստացել են նվեր՝ Ավետարան: Դասավանդել են Ս. Պալասանյանը, Գ. Բարխուդարյանը, Գ. Արծրունին, Ա. Եզեկյանը, Լ.

ԳԱՅԱՆՅԱՆՑ

190

Շանթը և ուր.: Շատ ուսուցիչներ աշխատել են անվճար: 1921-ին դարձել է երկրորդ աստիճանի երկսեռ դպրոց: Գրկ. Տասնամեակ սուրբ Գայանեան հայ օրիորդաց միջնակարգ ուսումնարանի, Թ., 1879: Ե ր կ ա ն յ ա ն Վ., Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում, Ե., 1970:

ԳԱՅԱՆՅԱՆՑ ԿՈՒՅՍԵՐ, ս ո ւ ր բ Հ ռ ի փ ս ի մյ ա ն ց ե վ ս ո ւ ր բ Գ ա յ ա ն յ ա ն ց կ ո ւ յ ս ե ր (նահ. 301, Վաղարշապատ), տոնելի քրիստոնյա վկայուհիներ, նահատակներ: Մարտիրոսական պսակ են ընդունել Հռիփսիմյանց կույսերից հետո՝ մեկ օր անց, Հայոց թագավորի՝ Տրդատ Գ Մեծի հրամանով: Գ. կ. են կոչվել իրենց ընդհանուր դաստիարակի և մայրապետի՝ ս. Գայանեի պատվին, սակայն ավանդաբար հայտնի են առավելապես ս. Հռիփսիմեի անունով: Գայանեին չարչարել են, ապա՝ գլխատել: Նրա մարմինը Գրիգոր Ա Լուսավորիչն ամփոփել է տապանի մեջ և կնքել արքունի, ապա և քահանայական-հայրապետական կնիքով: Նրա վկայարանի տեղում հետագայում կառուցվել է Էջմիածնի Ս. Գայանե վանքը: Գ. կ-ին (և ընդհանրապես՝ ս. Հռիփսիմյանց կույսերին) է նվիրված Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի՝ հայոց այբուբենի տառերի հերթականությամբ գրած «Անձինք նուիրեալք» շարականը: Հայ եկեղեցին ս. Գ. կ-ի հիշատակը տոնում է ս. Զատկին հաջորդող առաջին կիրակիից հետո, երեքշաբթի օրը՝ ս. Հռիփսիմյանց կույսերին նվիրված տոնից մեկ օր անց: Լևոն Սարգսյան

ԳԱՆՁ, հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի ժանր: Որպես երաժշտաբանաստեղծական տեսակ սերում է ժամագրքային հնագույն երգեցիկ քարոզից: Գ-ի ձևավորումը կապված է Գրիգոր Նարեկացու ստեղծագործության հետ, որի անվանական ծայրակապ ունեցող և «գանձ» խոսքով սկսվող ներբողները («Գանձ լուսոյ…», «Գանձ բաղձալի…», «Գանձ անապական…») ստացել են այդ անունը: Հետագայում նմանատիպ ստեղծագործությունների համար Գ. ձեռք է բերել ժանրային որակման իմաստ: Գրիգոր Նարեկացուց հետո այս ժանրին են դիմել հայկ. միջնադարի գրեթե բոլոր խոշոր բանաստեղծ-երաժիշտները՝ Ներսես Շնորհալին, Մխիթար Այրիվանեցին և ուր., ընդհուպ մինչև Գրիգոր Խլաթեցին: Գ-երը ու-