Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րունակում է նաև Հայոց կաթողիկոս Գրիգոր Է Անավարզեցու (1293–1307) թուղթը Կիլիկյան Հայաստանի Հեթում Բ թագավորին, Սսի 1307-ի և Ադանայի 1316-ի ժողովների արձանագրություններն ու որոշումները: Հայտնի են նաև XIV դ. մատենագիր, ունիթոր Ներսես Պալիանենցի՝ լատ-ից թարգմանած «Գաւազանագիրք Հռոմայեցւոց պապից և կայսերաց» (1348–51) երկի վերջում Հայոց կաթողիկոսների, թագավորների և իշխանների անվանացանկերը, Կ.Պոլսի և Երուսաղեմի հայոց պատրիարք Ավետիք Եվդոկացու «Գիրք պատմութեանց, որ կոչի Գաւազանագիրք համահաւաքացեալ հին գաւազանագրաց», XVII–XVIII դդ. մշակութ. գործիչ, գիտնական և գրիչ Ավետիք Տիգրանակերտցու «Աղիւսակապատմագիր» երկերը ևն: Նմանատիպ ցանկեր իրենց պատմ. երկերի մեջ ունեն XII դ. պատմիչ Սամուել Անեցին, ասորի ժամանակագիր Միխայել Ասորին և ուր.: Կան նաև առանձին թեմերի, աթոռների, վիճակների առաջնորդների Գ-եր, ինչպես նաև թարգմանական ցանկեր, որոնք ներկայացնում են քրիստ. այլ երկրների հոգևոր կամ աշխարհիկ իշխանությունների գահակալներին և նրանց ժամանակագրությունը: Նոր ժամանակներում Հայոց կաթողիկոսների ամենաամբողջական ցանկը՝ աղբյուրների համադիր քննության հիման վրա, կազմել է Մաղաքիա արք. Օրմանյանը («Ազգապատում», հ. 3, մաս 3, էջ ԽԱ–ԽԶ): Գ-երը մեծ արժեք են ներկայացնում Հայոց կաթողիկոսների գահակալության ժամանակագր. ցանկը, ինչպես նաև Հայ եկեղեցու և նրա առանձին վիճակների կամ նվիրապետ. մասնավոր աթոռների պատմության ժամանակագր. հենքը ճշտելու համար:

ԳԱՎԻԹ

Գրկ. Վ ա ր դ ա ն յ ա ն Յու., Ներսես Պալիանենցին վերագրվող ժամանակագրական մի ցանկի մասին, ՊԲՀ, 1980, դ 3, էջ 189–202: Գևորգ Տեր-Վարդանյան

ԳԱՎԻԹ, 1. հայկական եկեղեցիներում աղոթասրահից բաժանված արևմտյան մասը՝ նախատեսված ապաշխարողների ու երախաների (չմկրտվածների) համար, որոնք, իրավունք ունենալով ներկա լինելու Պատարագի խրատական քարոզին, հաղորդության ժամանակ սարկավագի ազդարարությամբ պետք է դուրս գային և աղոթեին Գ-ում: 2. Եկեղեցիների արմ. ճակատին (սակավ՝ հվին) կից շենքը, որը փոխարինել է վաղ միջնա-

196

դարում հայկ. եկեղեցիների արմ. կողմի պարսպապատ բակին: Ըստ Սահակ Ա Պարթևի կանոնների, խստիվ արգելվել է թաղում կատարել եկեղեցու ներսում: Հայաստանի հոգևոր ու աշխարհիկ բարձրաստիճան անձանց թաղել են Գ-ներում: Պահպանված վաղագույն հայկ. Գները պատկանում են X դ. (Վահանավանք, Խոտակերաց վանք, Գնդեվանք), որոնք արլ-ից արմ. ձգված ուղղանկյուն թաղածածկ դահլիճներ են: XI դ. ձևավորվել է հայկ. ճարտ. մեջ ամենատարածված՝ քառասյուն, գմբեթավոր, կենտրոնակազմ ձևը (Հոռոմոսի վանք), որը կիրառվել է Հայաստանի XII–XIII դդ. վանքերի մեծ մասում (Հաղպատի վանք, Սանահինի վանք, Հառիճավանք, Սաղմոսավանք, Թեղենյաց վանք, Բագնայրի վանք, Աստվածընկալ վանք, Նեղուցի վանք ևն): Կառուցվածքային համարձակ լուծում ունեն խաչվող կամարներով ծածկված Գ-ները (Գանձասարի վանք, Մշկավանք, Խորակերտի վանք, Նոր Վարագավանք, Աղջոց վանք, Աղբակի Ս. Բարդուղիմեոս վանք ևն): Բացառիկ են Սանահինի վանքի Ս. Աստվածածին եկեղեցու եռանավ բազիլիկ ձևի ու Նորավանքի Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցու՝ գոցվող թաղերով ծածկված Գ-ները: Բազմազան են Գ-ների կենտր. հատվածների երդիկավոր գմբեթի ծածկերը (վրանաձև, շթաքարային, ռոտոնդաձև): Գ-ներն աչքի են ընկնում ներքին տարածության հարուստ մշակումով, հատկապես երդիկների հարդարանքով, ծածկի կողային հատվածների հարթ առաստաղների քանդակազարդումներով, սյուների խոյակների ինքնատիպությամբ: Գ-ի տարատեսակն է ժամատունը, որը, ունենալով նույն ճարտ. հորինվածքը, հազվադեպ կառուցվել է նաև եկեղեցուց անջատ: Գ., հիմնականում լինելով տապանատուն և կրոն. խոշոր տոներին եկեղեցում տեղ չգտած հավատացյալների համար լրացուցիչ տարածություն, ծառայել է նաև աշխարհիկ բնույթի ժողովների, ինչպես և ժամերգությունների համար (Ավագ երեքշաբթի և Ավագ ուրբաթ օրերին՝ ցերեկը): Այդ նպատակով որոշ Գ-ներ արմ. կողմում ունեն փոքր խորաններ (Վարագավանք, Բարձրաքաշ Ս. Գրիգոր վանք, Հոռոմայրի վանք ևն): Քառասյուն Գ-ներից շատերը արմ. կողմում ունեն խորանով 1–2 ավանդատուն (Գոշավանք, Խորանաշատի վանք, Մակարավանք, Գեղարդավանք, Կեչառիսի վանք ևն): XVII–XVIII դդ. քառասյուն կենտրոնակազմ Գ-ների հետ միաժամանակ