Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գ. ճ-ի դասախոսները որոշիչ դեր են խաղացել Հայաստանի համալսարանի (հետագայում՝ ԵՊՀ) ստեղծման գործում: Ճեմարանի գրադարանի եզակի և հարուստ հավաքածուն (45 հզ. գիրք) դարձել է Ազգ. գրադարանի և Մատենադարանի հիմնարար ֆոնդերից: 1945-ի նոյեմբ. 1-ին Գևորգ Զ Չորեքչյանի ջանքերով բացվել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը, որը, ավելի համեստ շրջանակներում, շարունակում է Գ. ճ-ի ավանդույթները: 1995-ին Գ. ճ-ի շենքը որպես սեփականություն վերադարձվել է Մայր աթոռին: 1996–97-ին հիմնովին վերանորոգվել է ամերիկահայ բարերարներ Գևորգ և Սիրվարդ Հովնանյանների միջոցներով՝ օժանդակությամբ ու հսկողությամբ ԱՄՆ-ի հայոց արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ): 1997–98 թթ. ուս. տարվա շեմին տեղի է ունեցել Գ. ճ-ի վերաբացման հանդիսությունը: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի կարգադրությամբ Գ. ճ. վերանվանվել է Գևորգյան հոգևոր ճեմարան: Ուսումնառության շրջանը՝ վեցամյա: Դասավանդում են ինչպես նախորդ տարիների ճեմարանական լավագույն շրջանավարտները, այնպես էլ արտերկրից հրավիրված կրոնի ուսուցման մասնագետները: Ուսանողների թիվը՝ մոտ 100: Ճեմարանում գործում են համակարգչային և երաժշտ. սրահներ: Կառուցվել է ննջարանային նոր մասնաշենք (2000): Վեհափառ հայրապետի և տեսչության ջանքերով հնարավորություն է ընձեռվել ճեմարանավարտներին՝ ուսումը շարունակելու արտերկրի կրոն. հաստատություններում: Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչն է Եղիշե ավ. քհն. Սարգսյանը (2000-ից): Պատկերազարդումը տես ներդիր IV-ում, 4.1, 3-րդ պատկերը: Գրկ. Ա բ ե ղ յ ա ն Մ., Գէորգ Դ. մեծագործ կաթողիկոս ամենայն հայոց, Վաղ-պատ, 1899: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 3, Երուսաղեմ, 1927: Վ ա ր դ ա ն յ ա ն Մ., Վերաբացվեց Գևորգյան ճեմարանը, «Էջմիածին», 1997, դ 8–9: Պետրոս Հովհաննիսյան

ԳԵՏԱՐԳԵԼԻ Ս. ՆՇԱՆ ՎԱՆՔ, տես Ձագավանք: ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ (ԳՀԽ), Ամենայն հայոց կաթողիկոսին առընթեր վարչախորհրդակցական մարմին: Անդամներին նշանակում է կաթողիկոսը՝ Ազգ-եկեղեց. ժողովի որոշմամբ: Ստեղծել է Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը 1924-ի հունվ. 1-ին,

նախկին Սինոդի փո- ԳԵՐՄԱՆԻԱՅԻ խարեն: Նախկինում բաղկացած էր 6 բարձրաստիճան հոգևորականներից, ապա Ազգ-եկեղեց. ժողովը այն համալրել է նաև 3 աշխարհականներով: Իր գոյության ընթացքում ԳՀԽ կազմն ընդգրկել է 6–7 հոգևորականներ և 3–4 աշխարհականներ: 1938–45-ին ընդհանրապես կազմալուծված է եղել: Ներկայումս ունի 11 հոգևորական և 5 աշխարհական անդամներ: ԳՀԽ լիազոր անդամներն են արտասահմ. 4 երկրամասերից հետևյալ թեմական առաջնորդները՝ Զավեն արք. Չինչինյանը (Մերձ. Արևելք), Գյուտ արք. Նագգաշյանը (Եվրոպա), Գիսակ եպս. Մուրադյանը (Ամերիկա), Աղան արք. Պալիոզյանը (Ծայրագույն Արևելք): Ընդլայնված կազմը ժողով է գումարում տարեկան երկու անգամ: ԳՀԽ քննարկում է վարչակազմակերպչական, մշակութ., եկեղեց., տնտ., շինարար. և բարեսիրական այլ հարցեր: ԳՀԽ նախագահն է Ամենայն հայոց կաթողիկոսը: Անդամ հոգևորականներից մեկն ընտրվում է ատենապետ, իսկ անդամ հոգևորականներից կամ աշխարհականներից մեկը՝ ատենադպիր՝ մեկ տարի ժամանակով: ԳՀԽ-ի քննարկած հարցերի մասին վերջնական որոշում է կայացնում և գործադրում Ամենայն հայոց կաթողիկոսը: ԳՀԽ անդամներ են եղել Խորեն արք. Մուրադբեկյանը, Գևորգ արք. Չորեքչյանը, Վազգեն եպս. Պալճյանը (հետագայում՝ Ամենայն հայոց կաթողիկոսներ), Գարեգին արք. Հովսեփյանը (հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս), ինչպես նաև Ստեփան Կամսարականը, Ավետիք Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը, Աշոտ Աբրահամյանը, Գրիգոր Խանջյանը և ուրիշներ: Միքայել ծ. վրդ. Աջապահյան

ԳԵՐԵԶՄԱՆՕՐՀՆԵՔ, տես Հոգևոր բարեպաշտական արարողություններ հոդվածում: ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԹԵՄ Հա յ ա ս տ ա ն յ ա յ ց ա ռ ա ք ե լ ա կ ա ն ե կ ե ղ ե ց ո ւ, կազմավորվել է 1991-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով: Առաջնորդանիստը՝ Քյոլնի Ս. Սահակ-Մեսրոպ եկեղեցի: Ընդգրկում է Գերմանիայի մի շարք քաղաքներ (Բեռլին, Քյոլն, Մ յունխեն, Մայնց, Շտուտգարտ, Ֆրանկֆուրտ ևն), որտեղ հայ համայնքներ կան: Հս. Գերմանիայի և Հվ. Գերմանիայի հայ համայնքներն ունեն իրենց հոգևոր հովիվները: Թեմի կազմավորումից առաջ Գերմանիա-

211