Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նյութը պետք է ոչնչանա և ճգնության միջոցով կամ սանձարձակությամբ արհամարհվի: Դա հանգեցրել է ծայրահեղ դրսևորումների՝ բարոյականության մեջ. կա՛մ անհեթեթության հասնող խանդավառ ճգնական կյանք, կա՛մ սանձարձակություն և կենցաղային բոլոր օրենքների ու կանոնների ժխտում: Գ. ժամանակի ընթացքում մոտեցել է քրիստոնեությանը, այդ գործում կարևոր դեր են խաղացել Մարկիոնը (II դ.), Տատիանոսը (II դ.), Բարդայծան Եդեսացին (II–III դդ.) և ուր.: Գ-ի գլխ. վտանգը քրիստ. եկեղեցու համար այն էր, որ ներխուժելով քրիստոնեություն, փորձել է քայքայել քրիստ. եկեղեցին ներսից, փոխել նրա բնույթը, մանավանդ նրա փրկագործության գաղափարը, Փրկչի ավետարանական ուսմունքը և այն վերածել մասամբ տիեզերաստեղծ. առասպելների, մասամբ էլ՝ հուն. կրոնաիմաստասիր. աշխարհայացքի: Բացի այդ, գնոստիկյանները, զգալի քանակությամբ գրականություն ստեղծելով, իրենց ուսմունքը լայնորեն տարածել են քրիստ. համայնքներում: Եկեղեցին երկարատև և անզիջում պայքար է սկսել գնոստիկյան աղանդավորների դեմ՝ ստեղծելով իր առաջին աստվածաբան. դպրոցները, հրապարակ հանելով նրանց գաղափարների դեմ ուղղված բազմաժանր ու ծավալուն գրականություն, որտեղից էլ հիմնականում իմանում ենք գնոստիկյանների վարդապետության մասին (նրանց ստեղծած գրականությունը եկեղեցին ոչնչացրել էր): Միայն 1945-ին Վերին Եգիպտոսի Խենոբոսկիոն գյուղում հայտնաբերվել են III դ. գնոստիկյան 44 ձեռագիր երկեր: Գ-ի ծաղկման շրջանում՝ III դ., գնոստիկյան գաղափարները սակավաթիվ հետևորդներ են ունեցել Հայաստանում: Գնոստիկյան աղանդները կամ նրա հիմքի վրա ստեղծվածները Հայաստան են մուտք գործել ավելի ուշ՝ IV–V դդ.: Հիշատակելի են բորբորիտների, մծղնյաների (տես Մծղնեություն), պավլիկյանների աղանդները, տարածված էին նաև եվստաթիոսականների՝ Սեբաստիայի հայազգի եպիսկոպոս Եվստաթեոսի անվան հետ կապված անապատական (տես Անապատականություն) շարժումը, որն իր վարդապետության մեջ ներառել էր գնոստիկյան առանձին գաղափարներ: Հավանաբար որոշ տարածում է ունեցել մարկիոնականությունը: Թերևս այդ է պատճառը, որ Մարկիոնի ուսմունքի քննադատությանը Եզնիկ Կողբացին իր «Եղծ ա-

ղանդոց»-ում առան- ԳՈՀԱՐԻՆՅԱՆՔ ձին գլուխ է նվիրել: Ենթադրվում է, որ գնոստիկյան է եղել Ղազար Փարպեցու հիշատակած «Հայոց աշխարհի աղանդը»: Գրկ. Տ ե ր - Մ կ ր տ չ յ ա ն Կ., Պաւղիկեանք Բիւզանդական կայսրութեան մէջ և մերձաւոր հերձվածային երևոյթներ Հայաստանի մէջ, Երուսաղեմ, 1938: Տ ե ր - Մ ի ն ա ս յ ա ն Ե., Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից, Ե., 1968: խ պ վ Փ Վ Ո վ շ., կՐՏՌրւՏՋՊպվՌպ ւՐՌրՑՌՈվրՑՉՈ, Ծ., 1960; H a r n a c k A., Geschichte der altchristlichen Literatur bis Eusebius, Erster Teil, Նberlieferung und Bestand, Lpz., 1893; D o r e s s e J., The Secret Books of the Egyptian Gnostics, L., 1960.

ԳՈՀԱՐԻՆՅԱՆՔ, ս ո ւ ր բ Գ ո հ ա ր ի նյ ա ն վ կ ա ն ե ր (նահ. 1156 կամ 1155, ք. Սեբաստիա), XII դարի տոնելի վկաներ. չորս սեբաստացի եղբայրներ՝ Գոհարինոս (Գոհարմելիք), Ռատիկոս (Ռատիոս), Ծամիդոս (Ծամիդես) և Տուքիկոս (Տունկիոս): Որդիներն էին Դավիթ անունով սեբաստացի մի հայ իշխանավորի, որն իր ավագ որդու՝ Արեգի (Արևի) հետ ընդունել էր մահմեդականություն՝ ընտանիքը փրկելու նպատակով, բայց հիշյալ չորս երիտասարդները, մահմեդ. բանակում ծառայելով հանդերձ, համարձակորեն վկայում էին իրենց քրիստ. հավատքը՝ հետևելով բարեպաշտ մոր վարքին: Զինվորները չարախոսել են եղբայրների մասին, թե, լինելով մահմեդ. հոր զավակներ, գարշում են մահմեդականներից և իբր ուրացել են իսլամն ու ընդունել քրիստ. կրոնը: Եղբայրները, հանուն հավատի, հրաժարվել են բանակից, բայց նրանց վերստին ամբաստանել են, ենթարկել բազմապիսի չարչարանքների՝ հավատուրացության մղելու նպատակով: Երբ Գ. աներկյուղ վկայել են, որ հանուն Հիսուսի պատրաստ են մահվան, այնժամ գլխատման հրահանգ է տրվել, որը գործադրվել է, հավանորեն, 1156-ի հունվ. 28-ին (ըստ այլոց՝ 1136ին և կամ 1155-ի հուլիսի 28-ին): Չորս մարտիրոսների մարմիններն ու կտրված գլուխները ամփոփվել են Մարդճակի գետեզրի Քառակուսի կոչված ճանապարհի մոտ: Գոհարինոսի որդին՝ Թեոդորոսը, քահանայացել է: Շուտով նրան էլ են ամբաստանել և դրդել հավատուրացության: Մերժելով՝ Թեոդորոսը բանտարկվել է: Ապարդյուն են անցել նաև նրան բռնությամբ մզկիթ մտցնելու բոլոր ջանքերը: Թեոդորոսը մինչև մահ մնացել է անհողդողդ քրիստոնյա: Նրան սպանել են՝ կտոր-կտոր անելով, հոր մահից 5 ամիս հետո:

219