Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հայ եկեղեցին ս. Գ-ց հիշատակը տոնում է Վերափոխման 3-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը՝ ս. Ստեփանոս Ուլնեցու հիշատակի հետ միասին:

ԳՈՇԱՎԱՆՔ

Գրկ. Գիրք, որ կոչի Այսմաւուրք, ԿՊ, 1730: Ա վ գ ե րյ ա ն Մ., Լիակատար վարք…, հ. 12, Վնտ., 1815, էջ 114–115: Չ ա մ չ յ ա ն ց Մ., Պատմութիւն Հայոց, հ. 3, Վնտ., 1786, էջ 49: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912, էջ 1396–97: Քնարիկ Տեր-Դավթյան

ԳՈՇԱՎԱՆՔ, Ն ո ր Գ ե տ ի կ վ ա ն ք, ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին: Միջնադարյան կրոն., կրթ. և մշակութ. խոշոր կենտրոններից: 1188-ին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը: Սկզբում անվանվել է Նոր Գետիկ, Մխիթար Գոշի մահվանից (1213) հետո նրա անվամբ կոչվել Գ.: Ըստ XIII դ. պատմիչ Կիրակոս Գանձակեցու՝ վանքի առաջին՝ Ս.Գրիգոր Լուսավորիչ «հրաշագեղ» փայտակերտ եկեղեցու օծմանը Հաղարծինի վանահայր Խաչատուր Տարոնացին Գ-ին նվիրել է երկու գյուղ և այգի: 1191–96-ին Հաթերքի Վախթանգ իշխանի և նրա եղբայրների օժանդակությամբ Մխիթար Գոշը կառուցել է վանքի գլխ.՝ Ս.Աստվածածին եկեղեցին (ճարտ.՝ Մխիթար Հյուսն): Այն ունի մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք, Ավագ խորանի երկու կողմերում՝ կրկնահարկ ավանդատներ: 1197-ին, Ծռազատկի օրը, Հաղպատի վանահայր Հովհաննես եպիսկոպոսի ներկայությամբ եկեղեցու օծման հանդիսությանը Զաքարյան իշխանները Գ-ին նվիրել են կալվածքներ, իսկ Վախթանգ իշխանի կին Արզուխաթունը՝ իր և դուստրերի գործած, Փրկչի ու սրբերի պատկերներով վարագույր, որը, Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, հիացրել է ամենքին: 1197–1203-ին Ս. Աստվածածին եկեղեցու արմ. կողմին կից կառուցվել է քառասյուն, կենտրոնակազմ հորինվածքով գավիթ (ճարտ.՝ Մխիթար Հյուսն), ծածկի կենտրոնում՝ ութանիստ, երդիկավոր գմբեթով, արլ. անկյուններում՝ երկհարկանի ավանդատներով: XIII դ. սկզբին Մխիթար Գոշը կառուցել է վանքի Ս. Առաքելոց, Ս.Հռիփսիմե մատուռները և Ս. Հոգի փայտակերտ եկեղեցին, վանքի հվ. բլրակի գագաթին՝ Ս. Համբարձման մատուռ-դամբարանը, որտեղ և թաղվել է (1213):

220

1231-ին Մարտիրոս և Գրիգոր եղբայրները Գ-ի համալիրի հվ-արլ. կողմում կառուցել են գմբեթավոր դահլիճի հորինվածքով Ս. Գրիգոր եկեղեցին, որի շինարարությունն ընդհատվել է Ջալալեդդինի արշավանքի ժամանակ և ավարտվել Գրիգոր Կապալեցու ջանքերով: 1237–41-ին, գավթի հվ. պատին գրեթե կից, ամիրսպասալար Ավագ Զաքարյանի կառավարիչ Գրիգոր Տղա իշխանը կառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչ միանավ թաղածածկ եկեղեցին, որին իր հարդարանքի արտակարգ ճոխության և նրբագեղության համար Կիրակոս Գանձակեցին անվանել է «զարմանակերտ»: Եկեղեցին, թեև փոքրաչափ, առանձնանում է Գ-ի ողջ համալիրում, և նրա հարդարանքը հայկ. միջնադարյան դեկորատիվ արվեստի ամենատպավորիչ ստեղծագործություններից է: Վանահայր Մարտիրոսի օրոք (մինչև 1241-ը) գավթից հս., նրան կամարակապ միջանցքով հաղորդակից, կոպտատաշ խոշոր քարերով կառուցվել են վանքի

Գոշավանքի հատակագիծը. 1. Ս. Աստվածածին եկեղեցի, 2. գավիթ, 3. Ս. Գրիգոր եկեղեցի, 4. Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, 5. ժամատուն, 6. գրատուն-զանգակատուն

փայտածածկ գրատունը և նրան արմ-ից կից ժամատունը: 1254-ին, Մխիթար Գոշի դամբարանի մոտ, Խաչատուր վարդապետը և Բարսեղը կառուցել են խորանարդաձև ծավալով, գմբեթավոր Ս. Գևորգ եկեղեցին: Գ. XIII դ. եղել է Հայաստանի կրոն., կրթ. և մշակութ. խոշոր կենտրոն: Այդտեղ գործել է բարձրակարգ ուս. հաստատություն, որը