Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Պատկերազարդումը տես ներդիր IV-ում, 4.6, 4-րդ պատկերը: ԴԱՆԻԵԼ Ա ՍՈՒՐՄԱՌԵՑԻ (ծ. թ. անհտ – 1808, Երևան, ամփոփվել է Ս. Էջմիածնում), Ամենայն հայոց կաթողիկոս 1801–02-ին և 1807-ից: Ընտրությամբ հաջորդել է Ղուկաս Ա Կարնեցուն, իսկ գահակալությամբ՝ Դավիթ Ե Էնեգեթցուն: 1797–99-ին եղել է Ռումելի (Եվրոպայում օսմանյան տիրույթների ընդհանուր անվանումը) հայոց առաջնորդ, 1799– 1800-ին՝ Կ. Պոլսի հայոց պատրիարք: 1801-ին Դ. Ա Ս. ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն մինչև նրա Էջմիածին հասնելը, ռուս. իշխանությունների աջակցությամբ, կաթողիկոս. աթոռը գրավել է Դավիթ Ե Էնեգեթցին: Դ. Ա Ս-ու կողմնակիցները 1802-ի մայիսի 25-ին Բագրեվանդի Ս. Հովհաննես եկեղեցում նրան օծել են կաթողիկոս: Այդպես Հայ եկեղեցու ներսում սկիզբ է առել ԴավիթԴանիելյան վեճը՝ կաթողիկոս. գահի համար: 1802-ին Դ. Ա Ս. բռնությամբ Բայազետից տարվել է Ս. Էջմիածին և կալանավորվել, իսկ 1805-ին շահի հրամանով աքսորվել է Մարաղա: 1807-ին Դ. Ա Ս. հետ է կանչվել աքսորից և, պարսկ. խանից գահընկեց արված Դավիթ Ե Էնեգեթցու փոխարեն, բազմել կաթողիկոս. աթոռին: Դ. Ա Ս. 1808-ին հիմնել է էջմիածնի բարձրագույն մարմինը՝ Սինոդը: Կաթողիկոս. գահին Դ. Ա Ս-ուն հաջորդել է Եփրեմ Ա Ձորագեղցին: Գրկ. Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914: Արթուր Կարապետյան

ԴԱՆԻԵԼ ՔՈՐԵՊԻՍԿՈՊՈՍ, Դ ա ն ի ե լ Ա ս ո ր ի (ծ. թ. անհտ – նահատակվել է 347), քրիստոնյա վկա, տոնելի: Սկզբնապես՝ Գրիգոր Ա Լուսավորչի աշակերտ, ապա՝ քորեպիսկոպոս և կաթողիկոսական իշխանությանը ենթակա եկեղեցիների տեսուչ: Հռչակվել է որպես քարոզիչ, հրաշագործ և ճգնակյաց: Հուսիկ Ա Պարթև կաթողիկոսի սպանությունից հետո ընտրվել է Հայոց կաթողիկոս (սակայն նրա անունը չի նշվում Հայոց կաթողիկոսների ցուցակում): Դ. Ք. գժտվել է Հայոց Տիրան թագավորի հետ՝ նրան հանդիմանելով անվայել վարքի համար: Տիրանը խեղդել է տվել Դ. Ք-ին: Ավանդությունը Դ. Ք-ին է վերագրում ավետարանական բեղուն քարոզչություն՝ զուգորդված մինչև իսկ մեռելներ հարուցանելու երկնառաք զորությամբ:

Հիշատակը տոնվում ԴԱՎԱՆԱՆՔ է ս. Գրիգոր Ա Լուսավորչի զավակների և թոռների հիշատակի օրը՝ Ս. Ծննդյան և Աստվածահայտնության 3-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը կամ Վարդավառի 3-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը՝ կապված Ս. Ծննդյան և Մեծ պահքի միջև ընկած ժամանակաշրջանի տևողության հետ: Նրան է նվիրված «Մանկունք» շարականի վերջին տունը («Երկնայնոցն ի յերկրի հաղորդ ճգնութեամբ…»): Գրկ. Փ ա վ ս տ ո ս Բ ո ւ զ ա ն դ, Պատմություն Հայոց, Ե., 1987: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912: Գ ա լ ո ւ ս տյ ա ն Շ., Հայազգի սուրբեր, Ե., 1997: Քնարիկ Տեր-Դավթյան

ԴԱՎԱՆԱՆՔ, դ ա վ ա ն ո ւ թյ ո ւ ն, աստվածային հայտնությամբ տրված և եկեղեցու կողմից սահմանված կրոնական ճշմարտությունների ամբողջությունը: Հայերենում Դ. եզրը որոշ իմաստով համապատասխանում է հունարեն δοv γμα (դոգմա) բառի հոգնակի ձևին (δοvγματα), որը սկզբնապես գործածվել է որպես այն, ինչ ճիշտ (լավ) է թվում կամ կարծվում, սակայն հետզհետե աստվածաբանության մեջ բյուրեղացել է որպես դավան. դրույթ կամ հավատքի ճշմարտություն: Հայերեն եզրն ի տարբերություն հունարենի գործածվում է միայն հավաքական իմաստով: Դավան. խնդիրների հետ առնչվող աստվածաբան. ոլորտը կոչվում է դավանական աստվածաբանություն (dogmatic theology): Դ-ի աղբյուրը եկեղեցու սրբազան ավանդությունն է, որի հեղինակը Աստծո Սուրբ Հոգին է: Աստված ինքն է հայտնել իրեն՝ իր Հոգու կենդանի ներգործությամբ, և այդ հայտնությունն արտահայտված է Աստվածաշունչ գրքերով, առաքելական ավանդությամբ, սրբազան ծեսով, եկեղեցու հայրերի և վարդապետների գրվածքներով, տիեզերական ժողովների սահմանումներով ևն: Այդ հայտնությունը շարունակական է և ոչ թե մեկ անգամ կատարված իրողություն, որի մեջ մուտք գործելու (եկեղեցի մտնելու) համար անհրաժեշտ է Սուրբ Հոգու հետ կենդանի և գոյաբանական հաղորդակցություն, որի նախահիմքը ուղղափառ դավանությունն է: Համաձայն Տիրոջ խոսքի, ուղղափառ Դ. այն վեմն է կամ ամուր հիմքը, որի վրա կառուցված է եկեղեցին (Մատթ. 16.18): Ուղղափառ Դ-ին (տեսական հավատք) պետք է անպայմանորեն զուգակցվի

259