Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1. Աստված: Դավանության բուն առարկան մեկ և միակ Աստվածն է. «Հավատում եմ մեկ Աստծո…» արտահայտությամբ է սկսվում Հավատո հանգանակը, որը դավանության առաջին և հիմնարար պնդումն է: Աստծո հետ փոխհարաբերության մեջ մտնելու և նրան ճանաչելու ուղին հավատքն է: Ըստ եկեղեցու վարդապետների՝ հավատքն Աստծուց պարգևվող շնորհ է, որը զորացնում է հոգին՝ օժտելով բարձրագույն ճանաչող. կարողությամբ՝ հաղորդակից դարձնելով արարչական սահմաններից դուրս գտնվող աստվածային ոլորտի հետ: Աստծո գոյությունը, էությունը և ստորոգելիներն անդրանցական են արարչության նկատմամբ և, ըստ Դիոնիսիոս Արիոպագացու, «գերագույն լույսի պատճառով ծածկված են թաքնախորհուրդ լռության մեգով» («Խորհրդական աստուածաբանութեան մասին», «Գանձասար», 2, 1992, էջ 144): Աստված ինքնագոյ է, այսինքն նրա գոյությունը պայմանավորված չէ այլ մեկով, չունի ժամանակային պատճառականություն և ենթակա չէ փոփոխության. «Լի է և կատարյալ, որ ամեն ինչ լցնում է ամեն ինչի մեջ» (Եփես. 1.23), և ինքը չի թերանում, ոչ նորոգվում է և ոչ հնանում, ոչ լցվում և ոչ պակասում, որ նույնն է միշտ իր լիության և անբավության մեջ: Եվ այլ տեղից չկա օտարամուտ կամ հավելված բան անհաս, անբավ, անսահման և ամենակատար բնության մեջ» (Գ ր ի գ ո ր Լ ո ւ ս ա վ ո ր ի չ, Յաճախապատում ճառք և աղօթք, 1954, էջ 9-10): Աստծո բնության որևէ հատկանիշ, օր., անսահմանությունը կամ անժամանակությունը, լինելով անդրանցական, հասանելի չեն արարչական կերպերով և չեն համընկնում արարչական անսահմանությունների հետ: Աստված իր անճառելի և անքննելի էությունը բացահայտում է հայտնությամբ, որն աստվածագիտության աղբյուրն է: Աստվածաբանությանը հայտնի է աստվածագիտության երկու եղանակ, որոնք կոչվում են ճառելի և անճառելի աստվածաբանություններ: Առաջինը հաստատումների միջոցով թույլ է տալիս որոշ սահմանափակ պատկերացումներ կազմել Աստծո մասին, իսկ երկրորդը, որը կատարյալ ուղի է, հետևողական բացասումների միջոցով (ասելով՝ ինչ չէ Աստված) բերում է Աստծո հետ խորհրդական միավորության: Աստված անձնավոր էություն է, և նրա ինքնությունը եռանձնյա է՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի: Եռյակ Աստվածությունը կոչ-

վում է նաև ԱմենաԴԱՎԱՆԱՆՔ սուրբ Երրորդություն: «Մի բնություն և երեք Անձիք»՝ կապադովկյան հայրերի (Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նազիանզացի, Գրիգոր Նյուսացի) եզրակերպումը հայտնի չէր հին աշխարհին, որը խարխափում էր հրեական մեկաստվածության ինքնափակության և հեթանոս. բազմաստվածության ածանցվածության բևեռներում: Բանի Մարդեղությամբ բացահայտված եռամիությունն էապես նոր ըմբըռնում էր մարդկության համար: Երեք Անձերը, ըստ Դիոնիսիոս Արիոպագացու՝ «մշտնջենավորակցում են հարատև վերաբխությամբ՝ անփոփոխ մնալով բնությամբ» («Խորհրդական աստուածաբանութեան մասին», «Գանձասար», 2, 1992, էջ 140): Այս հավիտենական վերաբխությունն ունի անժամանակ պատճառականություն, որը Հայր Աստծո Անձն է. «Հայրը Որդու և Սուրբ Հոգու անսկիզբ պատճառն է» («Յաճախապատում ճառք…», էջ 9): Այս պատճառականության մեջ չկա բաժանություն կամ շփոթ, մեծություն կամ փոքրություն, այլ՝ համափառություն միմյանց նկատմամբ և միեղեն նախախնամություն արարչության նկատմամբ՝ առանձնահատուկ տնօրինական նիստերով: Երրորդության աստվածաբանը՝ Գրիգոր Նազիանզացին, գրում է. «Բաժանվում է անբաժանաբար, և այսպես ասեմ՝ միավորվում է զատվելով, որովհետև Մեկ է Եռյակ Աստվածությունը, և Երեքը Մեկ է, որոնցում Աստվածությունն է: Իսկ գերազանցությունը բաց թողնենք՝ ո՛չ միավորությունը խառնակելով, ո՛չ էլ բաժանմամբ օտարելով: Մեկ է Հայր Աստված, Որից է ամեն ինչ, Մեկ է Տեր Հիսուս Քրիստոս, Որով է ամեն ինչ, և Մեկ է Սուրբ Հոգին, Որում է ամեն ինչ» («Դարձեալ իմ Յիսուս», տես «Կնիք հաւատոյ», 1914, էջ 33): Եկեղեցու երրորդաբանական ուսուցման մեջ աստվածային Անձերի միությունը եզրագծվել է համագոյություն կարևոր եզրով, որն աստվածաբան. կիրառության մեջ է մտել Նիկիայի Ա տիեզեր. ժողովով և նշանավորել քրիստոնեության հաղթանակը հրեական և միջինպլատոնական մտքի վրա: Հայրը, Որդին և Սուրբ Հոգին համագոյակից են, այսինքն՝ ունեն նույն բնությունը կամ էությունը: Երրորդության Անձերի բնութենական նույնությունն արտահայտելու համար գործածվում են նաև բնութենակից, էակից, փառակից, երկրպագակից, տիրակից, հա-

261