Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պլատոնականները, այլ կատարելապես նոր գոյություն է, որը հենց նոր դուրս է եկել Աստծո ձեռքերից («Եվ տեսավ, որ այն բարի է», Ծննդ. 1.18): Արարչագործության մեջ Ամենասուրբ Երրորդության Անձերից յուրաքանչյուրն ունի իր որոշակի տնօրինական նիստը. «Մեկ է Հայր Աստված, Որից է ամեն ինչ, Մեկ է Տեր Հիսուս Քրիստոս, Որով է ամեն ինչ, և Մեկ է Սուրբ Հոգին, Որում է ամեն ինչ»: Երրորդության պատկերով է դրոշմված ողջ արարչությունը՝ իր որոշակի եռակարգություններով: Արարչությունը բաժանվում է երեք աշխարհների՝ նյութական (զգալի), մարդկային (զգալի և իմանալի), հրեշտակային (իմանալի): Այդ երեք աշխարհները նկարագրող դավանաբան. ճյուղերը կոչվում են տիեզերաբանություն (կոսմոլոգիա), մարդաբանություն (անթրոպոլոգիա), հրեշտակաբանություն (անգելոլոգիա): Տիեզերաբանությունը հիմնվելով Ծննդոց գրքի, ինչպես նաև շարունակական հայտնության տվյալների վրա, խոսում է նյութ. տիեզերքի օրինաչափությունների մասին: Մարդաբանությունն Արարչագործության գլխ. թեման է, որովհետև մարդն արարչության կենտրոնն է, այսպես կոչված միկրոտիեզերքը: «Արարենք մարդուն Մեր պատկերով ու նմանությամբ» (Ծննդ. 1.26)՝ սուրբգրային տեղին ցույց է տալիս Աստվածային Անձերի միասնական խորհրդակցությունը՝ մարդուն արարելու համար: Մարդն արարվում է Աստծո պատկերով և նմանությամբ. նա մեծարվում է գերագույն փառքով՝ որպես արարչության պսակ: Իր ստեղծումով մարդը դրվում է նախախնամական և շնորհական միության մեջ իր Սկզբնապատճառի հետ: Այդ նվիրական միությունը խզվել է մեղքի հետևանքով: Մարդն իրեն շնորհված ազատ կամքով խզեց Աստծո հետ իր հավիտենական ուխտը և մասնակից դարձավ հրեշտակային ուժերից մեկ դասի ապստամբությանը Արարիչ Աստծո դեմ: Մարդը զրկվեց Աստծո հետ լինելու կատարյալ երանությունից, արտաքսվեց դրախտի փափկությունից և օտարացավ Աստծուց: Պատվիրանազանցության գլխ. պատիժը երկակի մահն էր՝ հոգևոր և մարմնավոր: Այսուհանդերձ մարդը չի զրկվում արարչական խնամքից: Հրեշտակային դասերը ինն են, որոնք բաժանվում են երեք եռակարգ դասերի. ա. աթոռներ, քերովբեներ, սերովբեներ, բ. տերություններ,

զորություններ, իշխաԴԱՎԱՆԱՆՔ նություններ, գ. պետություններ, հրեշտակապետներ, հրեշտակներ: Հրեշտակներն անմարմին են և իմացական, անմահ և մշտնջենավոր, խնամարկու մարմնեղենների, հնազանդ Աստծո կամքի կատարման, երանելի են Աստծո սիրո և տեսության մեջ, ազատ և անձնիշխան կամքով ընտրում են բարին և խոտում չարը, հրեղեն են բնությամբ և անփոփոխելի՝ շնորհի ու փառքի մեջ: Չարի սկզբնավորումը տեղի է ունենում հրեշտակային մեկ դասի խռովությամբ ընդդեմ Աստծո, որոնք ընկնում են իմանալի երկնքից և հրեշտակային ոլորտից: Ընկած հրեշտակները կոչվում են դևեր: Չարը դիտվում է որպես վիճակ և ոչ թե բնություն, և դևերի բնությունը մնում է հրեշտակային: Դիվային ուժերը պայքարում են մարդուն կործանելու համար, իսկ հրեշտակները խնամարկում և պահպանում են մարդուն՝ ուղեկցելով առ Աստված: 3. Փրկագործություն: Աստված պատվիրանազանցությամբ իրենից հեռացած մարդկությանը չզրկեց իր արարչական խնամքից, չլքեց մահվան ստվերում և երկրավոր կյանքի տրտմությունների մեջ՝ խոստանալով փրկել մարդուն և ազատել մեղքի ու մահվան իշխանությունից: Այս խոստման պատմությունը ներկայացնում է Հին կտակարանը՝ Նոր ուխտի ստվերակերպ պատմությունը: Փրկագործության, ինչպես նաև դավանաբանության, կենտր. թեման Բանն Աստծո Մարդեղությունն է, որը ներկայացնող դավան. ճյուղը կոչվում է քրիստոսաբանություն: Սուրբ Հոգու տնօրինությունը ներկայացնում է Սուրբ Հոգու աստվածաբանությունը (պնևմատոլոգիա), որը սերտորեն աղերսված է եկեղեցաբանության (էկլեզիոլոգիա) հետ: Փրկագործության կարևոր խնդիրներից են շնորհը և աղոթքը, որոնք հաճախ դիտվում են ընդհանուր եկեղեցաբան. համակարգի մեջ: Փրկագործության եզրափակիչ ճյուղը վախճանաբանությունն է: Ա. Ք ր ի ս տ ո ս ա բ ա ն ո ւ թ յ ո ւ ն: Քրիստոսաբանությունը, որպես մարմնավորված Բանն Աստծո՝ Հիսուս Քրիստոսի խորհրդի դավան. մեկնաբանություն, աստվածաբանության կենտր. թեման է, որի վրա հիմնականում սևեռված է եղել եկեղեց. միտքը: Քրիստոսաբան. խնդիրների շուրջ եղած տարաձայնությունների հետևանքով առաջացել են տարբեր և երբեմն իրարամերժ դավան. համակար-

263