Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նական նպատակն է երկրի վրա: Քրիստոսը ելնում է Հոր մոտ, որպեսզի գա Սուրբ Հոգին. «Լավ է ձեզ համար, որ ես գնամ, որովհետև, եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա, իսկ եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ» (Հովհ. 16.7): Սակայն Սուրբ Հոգին իր անձնական գալստյամբ իր դեմքը չի հայտնում: Նա գալիս է աշխարհ ոչ թե իր, այլ՝ Որդու անունով, որպեսզի վկայի Որդու մասին, ինչպես Որդին եկավ Հոր անունով, որպեսզի հայտնի Հոր մասին: Իր գալստյամբ Սուրբ Հոգին լցնում է եկեղեցին իր խորհրդական ներկայությամբ. «Քարոզեց առաքյալների միջոցով և բնակվեց սրբերի մեջ» (Հավատո հանգանակ)՝ մարդկային բնությունն անմիջական հաղորդակից դարձնելով աստվածային իրականությանը: Նա քարոզել է առաքյալների բերանով, հիշեցրել և պատմել ավետարանիչներին, աստվածային գիտությամբ և հանճարով պայծառացրել վարդապետներին, բնակվել սրբերի մեջ և բազմապիսի հրաշքներ գործել: Եկեղեցին Սուրբ Հոգու կենդանի ներկայության և սրբազան ավանդության կրողն է: Դավան. աստվածաբանության առանձին մասեր են նաև Սուրբ Հոգու տնօրինության և եկեղեցաբանության հետ առնչվող մի շարք խնդիրներ, ինչպիսիք են շնորհը, եկեղեցու սրբազան խորհուրդները, ծիսական աստվածապաշտությունը, աղոթքը ևն: Գ. Վ ա խ ճ ա ն ա բ ա ն ո ւ թյ ո ւ ն: Վախճանաբանությունը դավանության եզրափակիչ մասն է, որը խոսում է Քրիստոսի Երկրորդ գալստյան, մեռելների համընդհանուր հարության, ահեղ դատաստանի, հավիտենական տանջանքների և երկնքի արքայության մասին: Բոլորը քննվելու են ահեղ ատյանում, մեղավորները ժառանգելու են դժոխքի հավիտենական տանջանքները, իսկ արդարները՝ արքայությունը և հավիտենական կյանքը: Քրիստոսի Երկրորդ գալուստը և դատաստանը, որպես քրիստ. կյանքի հիմն. սպասում, մշտապես եղել են եկեղեցու վարդապետ. մտքի ուշադրության կենտրոնում:

ԴԱՎԹԱԿ

Գրկ. Կ յ ո ւ ր ե ղ Ա լ ե ք ս ա ն դ ր ա ց ի, Գիրք պարապմանց, ԿՊ, 1717: Գ ր ի գ ո ր Տ ա թ ե վ ա ց ի, Գիրք հարցմանց, ԿՊ, 1729: Ս տ ե փ ա ն ն ո ս Օ ր բ ե լ յ ա ն, Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց, ԿՊ, 1756: Հ ո վ հ ա ն ն ե ս Օ ձ ն ե ց ի, Մատենագրութիւնք, Վնտ., 1833: Ն ե ր ս ե ս Շ ն ո ր հ ա լ ի, Ընդհանրական թուղթք, Երուսաղեմ, 1871: Հ ո վ ս ե փյ ա ն Գ., Խոս-

266

րովիկ Թարգմանիչ, Վաղ-պատ, 1899: Ա թ ա ն ա ս Ա լ ե ք ս ա ն դ ր ա ց ի, Ճառք, թուղթք և ընդդիմասացութիւնք, Վնտ., 1899: Տ ի մ ո թ ե ո ս Ա լ ե ք ս ա ն դ ր ա ց ի, Հակաճառութիւն առ սահմանեալսն ի ժողովոյն Քաղկեդովնի, Էջմիածին, 1908: Կնիք հաւատոյ, Էջմիածին, 1914: Գ ր ի գ ո ր Լ ո ւ ս ա վ ո ր ի չ, Յաճախապատում ճառք եւ աղօթք, Վնտ., 1954: Գ ր ի գ ո ր Ն ա ր ե կ ա ց ի, Մատյան ողբերգության, Ե., 1985: Ա ն ա ն ի ա Ս ա ն ա հ ն ե ց ի, Բան Հակաճառութեան ընդդէմ երկաբնակաց (աշխատասիր. Հ. Քյոսեյանի), «Գանձասար», 1–3, 1992–93: Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994: Մ խ ի թ ա ր Գ ո շ, Թուղթ առ վրացիսն (աշխատասիր. Պ. Մուրադյանի), «Գանձասար», 6, 1996: Ա ր ա մյ ա ն Մ., Հայ եկեղեցու քրիստոսաբանական մտքի ուրվագծեր (Դ–Ը դդ.), «Գանձասար», 2, 1992: The Armenian version of the works attributed to Dionysius the Areopagite, ed. by R.W. Thomson, Lovanii, 1987; M x i t a r S a s n e c i ’ s Theological Discourses, ed. by S. Peter Cowe, Lovanii, 1993. Մեսրոպ քհն. Արամյան

ԴԱՎԹԱԿ ՔԵՐԹՈՂ (ծ. և մ. թթ. անհտ), VII դարի բանաստեղծ: Հայտնի է «Ողբք ի մահն Ջեւանշէրի մեծի իշխանին» խորագրով միակ ստեղծագործությամբ՝ պահպանված Մովսես Կաղանկատվացու «Պատմութիւն Աղուանից աշխարհի» գրքում: Այն միջնադարում հայ գրակ. մեջ լայնորեն տարածված ողբի ժանրի դամբանական կամ գերեզմանական կոչված տարատեսակի վաղագույն օրինակ է: Հորինման առիթ է եղել Հայոց Արևելից Կողմանց (Արցախ և Ուտիք նահանգներ) նշանավոր իշխան Ջևանշերի (637–680) եղերական սպանությունը: Փառապանծ իշխանի մահը Արցախ աշխարհում առաջ է բերել համաժող. սուգ: Դ. Ք., Մովսես Կաղանկատվացու բնութագրմամբ, մեծ ոգեշնչումների ճարտասանբանաստեղծը՝ ունակ հանպատրաստից ստեղծագործելու, շատ օրեր առաջ ժամանել էր իշխանանիստ Պարտավ և հյուրընկալվել Ջևանշերի պալատում: Դեպքի ազդեցությամբ հորինել է ողբը՝ խոր քնարականությամբ ներթափանցված մի գործ, որտեղ միահյուսված են գրավոր բանաստեղծության և բանահյուսության ավանդները: Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի՝ Հռիփսիմյանց կույսերին նվիրված շարականի հետևությամբ, Դ. Ք. ողբը հորինել է անապեստյան ազատ քառոտնյա ոտանավորով և տների այբբենական ծայրակապով: Հեղինակը համեմատություն-զուգահեռներ է վկայակոչում հուն. առասպելաբանությունից, ոգեշնչման համար դիմում աստվածային Բանի արվեստավոր Հոգու զորությանը, ինչպես Հոմերոսը՝ մուսային: Ողբում առավել տիրակա-