Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Դ. Ա-ուն վերագրված գործերի հայերեն առաջին թարգմանությունը կատարվել է VIII դ.՝ Ստեփանոս Սյունեցու և Դավիթ Հյուպատոսի ջանքերով: Արեոպագիտիկաները նախ թարգմանվել են ասորերեն, ապա՝ հայերեն և հետո միայն լատիներեն, ընդ որում հայերեն թարգմանությունը զուգակցվում է Մաքսիմոս Խոստովանողի մեկնությունների թարգմանությամբ: Դ. Ա-ու երկերի երկրորդ հայ թարգմանիչը Ստեփանոս Լեհացին է, որը լատ-ից է թարգմանել թե՛ Դ. Ա-ու երկերը և թե՛ Մաքսիմոս Խոստովանողի գրած մեկնությունները: Դ. Ա-ու երկերը մեծ ազդեցություն են թողել միջնադարի աստվածաբան. մտածողության վրա: Այդ ազդեցությունից անմասն չի մնացել նաև հայ աստվածաբան., դավան., փիլ. միտքը: Արեոպագիտիկաների հետ ակնհայտ ընդհանրություններ կան Դավիթ Անհաղթի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթևացու, Վանական Վարդապետի երկերում: Դ. Ա-ու գործերից բազմաթիվ հատվածներ տեղ են գտել հայ դավանաբան. աշխատություններում և ժողովածուներում: Միջնադարի վանական դպրոցներում և վարդապետարաններում կիրառվել են Ստեփանոս Սյունեցու, Համամ Արևելցու, Եսայի Նչեցու, Վահրամ Րաբունու և այլոց գրած Դ. Ա-ու երկերի լուծմունքները և մեկնությունները: Հայ եկեղեցին ս. Դ. Ա-ու հիշատակը նշում է տարին երկու անգամ. Խաչվերացի վեցերորդ կիրակիին նախորդող հինգշաբթի օրը՝ Պողոս առաքյալի աշակերտներ Տիմոթեոսի ու Տիտոսի հիշատակի հետ, և հոկտ. վերջին շաբաթ օրը՝ «երկոտասան վարդապետաց» տոնին: Պատկերազարդումը տես ներդիր IV-ում, 4.7, 2-րդ պատկերը: Երկ. Աստուածաբանականք. Յիշատակարան գրոց, հրտ. Կարապետ եպիսկոպոս, «Արարատ», 1913, էջ 600–604: Աթենացիների Դիոնիսիոս Արեոպագացի եպիսկոպոսի [թուղթը] եփեսացիների Տիմոթէոս եպիսկոպոսին Խորհրդական աստուածաբանութեան մասին, աշխարհաբարի վերածեց Վ. Ղազարյան, «Գանձասար», 2, 1992: The Armenian version of the works attributed to Dionysius the Areopagite, ed. by R.W. Thomson, Lovanii, 1987. Գրկ. Կնիք հաւատոյ…, Էջմիածին, 1914: Վ ա ր դ ա ն Ա յ գ ե կ ց ի, Գիրք հաստատութեան եւ Արմատ հաւատոյ, աշխատասիր. Շահե քհն. Հայրապետյանի, Ե., 1998: Ա վ գ ե ր յ ա ն Մ., Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց…, հ. 7, Վնտ., 1813: Գ ր ի գ ո ր յ ա ն Մ., Ստեփանոս Սյունեցի, Բեյրութ, 1958: Հ ա տ ի տ յ ա ն Ա., Սուրբ Ռեթեոս Աթենացի, սուրբ Դիոնիսիոս Արիսպագացի և սուրբ Սեղբեստրոս հայրապետ Հռոմի, «Էջմիածին», 1979, դ 5: Ղ ա զ ա րյ ա ն

Վ., Արեոպագիտիկաները ԴՎԻՆԻ և նրանց նշանակությունը եկեղեցական վարդապետության մեջ, «Գանձասար», 2, 1992: Գ ա լ ո ւ ս տյ ա ն Շ., Համաքրիստոնեական սուրբեր, Ե., 1997:

ԴՊՐԵՎԱՆՔ, Շ ի ր ա կ ի Կարմիր վ ա ն ք , « Բ ա ր ս ե ղ Ճ ո ն ի վ ա ն ք », Կարս քաղաքից արևելք, Ախուրյանի աջ ափին: Հիշատակվում է VII դարից՝ կապված Դ-ի վանահայր Բարսեղ Ճոնի անվան հետ: X դ. այնտեղ են հաստատվել Բյուզանդիայում հալածված հայ հոգևորականները: Դ-ի տեղը ստույգ հայտնի չէ. ենթադրվում է, որ Դ. համապատասխանում է Շիրակի Կարմիր վանքին, որի այժմ կանգուն գմբեթավոր եկեղեցին կառուցվել է 1218-ին՝ արտաքուստ ուղղանկյուն, Դպրեվանքի (1218) ընդհաներքուստ խաչաձև, նուր տեսքը չորս անկյուններում խորաններով ավանդատներով հորինվածքով, և նորոգվել է 1887-ին (այլ վարկածի համաձայն, Դ. գտնվել է Կումայրի քաղաքի եզրին, և նրա «մաստարայատիպ» հորինվածքով Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին քանդվել է XIX դ., Ալեքսանդրապոլի ռուս. ամրոցի կառուցման պատճառով): Դ-ում է պահվել Աստվածածնի նշանավոր խաչը, որով բուժվել է Վրաց թագավոր Դեմետրե I-ի (1125–56) կինը, այնուհետև ս. Խաչը տեղափոխել են Վրաստանի Վարձիա վանքը: Գրկ. Ս տ ե փ ա ն ո ս Տ ա ր ո ն ե ց ի Ա ս ո ղ ի կ , Տիեզերական պատմություն, Ե., 2000: Վ ա ր դ ա ն Ա ր ե վ ե լ ց ի, Տիեզերական պատմություն, Ե., 2001: Է փ ր ի կ յ ա ն Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. 1, Վնտ., 1903–05: Ա տ ր պ ե տ Ս., Դպրեվանք, ՀԱ, 1913, դ 10: T h i e r r y N. et M., A propos de quelques monuments chrռtiens du vilayet de Kars (Turquie), “Revue des ռtudes armռniennes”, t. 8, P., 1971; C u n e o P., Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, Roma, 1988. Մուրադ Հասրաթյան

ԴՎԻՆԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ, գումարվել են Հայոց կաթողիկոսության աթոռանիստ Դվինում (տես Դվինի կաթողիկոսարան), VI–VIII դարերում: Քննարկվել են դա-

275