Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վան., ծիս., ինչպես նաև եկեղեց. կարգ ու կանոնին վերաբերող կարևոր խնդիրներ: Դ. ե. ժ-ում ընդունված որոշումները մեծ նշանակություն են ունեցել Հայ եկեղեցու դավան. դիրքորոշման հստակեցման գործում: Ժողովների մի մասը եղել է կանոնադիր: Ընդունված կանոնախմբերը տեղ են գտել «Կանոնագիրք Հայոց»-ում: Դ վ ի ն ի Ա ժ ո ղ ո վ (506), հրավիրել է Բաբկեն Ա Ոթմսեցին՝ դավան. խնդիրներ, մասնավորապես նեստորականությանը և քաղկեդոնականությանը առնչվող հարցեր քննելու, նրանց հանդեպ Հայ եկեղեցու դիրքորոշումը պարզելու նպատակով: Ժողովին մասնակցել են 20 եպիսկոպոս, վանականներ, երեցներ, 14 նախարար՝ մարզպան Վարդ Մամիկոնյանի (505–509) գլխավորությամբ, Սյունյաց եկեղեցու ներկայացուցիչներ, ինչպես նաև Վրաց և Աղվանից եկեղեցիների կաթողիկոսներն ու եպիսկոպոսները: Պահպանվել է միայն մեկ ժողովական՝ «Թուղթ Հայոց ի Պարսս, առ ուղղափառս» վերնագրով առաջին թուղթը, որը գրել է Բաբկեն Ա Ոթմսեցին: Ժողովն արդեն հրավիրվել էր, երբ Սիմեոն Բեթ-Արշամացու գլխավորությամբ Պարսկաստանի քրիստոնյա ուղղափառ ասորիները, որոնց հատկապես Սելևկիայի 499-ի ժողովից (որտեղ նեստորականությունը հռչակվել էր Պարսկաստանի քրիստոնյաների պաշտոնական դավանություն) հետո հալածանքների էին ենթարկել նեստորականները, պաշտպանություն են հայցել Հայ եկեղեցուց, միաժամանակ խնդրել, որ Հայոց կաթողիկոսը գրով հաստատի, թե որն է ճշմարիտ դավանությունը, քանի որ նեստորականները պարծեցել էին, թե հայերը, հույները, վրացիներն ու աղվանները ևս իրենց հավատն ունեն: Բաբկեն Ա Ոթմսեցին, ի պատասխան այդ խնդրանքի, Հայ եկեղեցու և ժողովի անունից հավաստել է, որ Հայ եկեղեցին Նեստորի և նրա կողմնակիցների վարդապետությունը մերժում է ու նզովում: Նամակը գըրվել է հայերեն ու պարսկերեն և կնքվել բոլոր ժողովականների ստորագրությամբ: Այս ժողովում ընդունվել է մեզ չհասած «Պայման նամակը» (որը նաև «Հավատո նամակ» է կոչվում), որով մերժվել ու լռելյայն դատապարտվել է Քաղկեղոնի ժողովը և Լևոնի տոմարը: Դվինի Ա ժողովը երևույթ էր Հայ եկեղեցու դավան. դրության հստակեցման և զարգացման, նրա հականեստոր., հակաքաղկեդոն.

ԴՎԻՆԻ

276

դիրքորոշման ճշտման գործում: Դվինի Ա ժողովը հանրագումարն էր դավան. այն պայքարի, որ Հայ եկեղեցին նախորդ տասնամյակներում մղել է քրիստ. տարբեր հոսանքների՝ քաղկեդոնականության, նեստորականության, եվտիքականության դեմ: Միաժամանակ Հայ եկեղեցու հեղինակության և դիրքի ապացույցն էր VI դ. քրիստոնյա Արլ-ում ծավալված դավան. վեճերում: Տարբեր դավանանքների պատկանող դրացի քրիստոնյաները, գիտակցելով Հայ եկեղեցու նշանակությունը և դերը Արևելքի քրիստոնյա եկեղեցիների մեջ, աշխատել են ձեռք բերել Հայ եկեղեցու հովանավորությունը և տեսնել իրենց դավանակից: Դ վ ի ն ի Բ ժ ո ղ ո վ (554), գումարվել է «հակառակ ժողովոյն Քաղկեդոնի» (Հովհաննես Գ Օձնեցի), մարտի 29-ին, Ծաղկազարդի օրը, Ներսես Բ Բագրեվանդցու օրոք, Պարսից Խոսրով արքայի 24-րդ և բյուզ. Հուստինիանոս կայսրի 14-րդ տարում: Մասնակցել են 18 եպիսկոպոս, մեծ թվով նախարարներ, ինչպես նաև ասորի ուղղափառների Աբդիշո եպիսկոպոսը: Համաձայն տիրող կարծիքի, այս ժողովից է սկսվել պաշտոնական բաժանումը հայ և քաղկեդոնիկ եկեղեցիների միջև: Ըստ Հովհաննես Գ Օձնեցու, Ասողիկ պատմիչի (X–XI դդ.) և Մխիթար Գոշի (XII–XIII դդ.), Դվինի Բ ժողովում է որոշվել Քրիստոսի Ծննդյան և Մկրտության տոնը նշել միասին՝ հունվ. 6-ին (ինչպես տոնել են հայերը առաքյալներից սկսած), դավանել Քրիստոսի մեջ մեկ Աստվածամարդկային բնություն և «Սուրբ Աստված» երգը «խաչեցարով» երգել, ինչպես նաև սկիզբ է դրվել Հայոց նոր թվականին: Ժողովն ընդունել է «Ուխտ միաբանության Հայոց աշխարհիս» գրությունը, որտեղ հիշված են միայն 3 տիեզերաժողովները, նզովվել են նեստորականությունը, պավլիանիտները (III դ. աղանդապետ, Սամոսատի եպիսկոպոս Պողոս Սամոստացու ուսմունքի հետևորդները) և մծղնեությունը: Ժողովում ընդունվել են նաև 37 կանոններ, որոնք «Կանոնագիրք Հայոց»-ում հայտնի են «Կանոնք Ներսէսի կաթողիկոսի եւ Ներշապհոյ Մամիկոնէից եպիսկոպոսի» անունով: Կանոնները ոչ մի հիշատակություն չեն պարունակում դավան., ծիս. կարևոր որոշումների մասին, այլ վերաբերում են միայն եկեղեցու և եկեղեցականների կարգ ու կանոնին: Կանոնները չեն սահմանում մարմնական պատիժներ և դրամական տույժեր, այլ՝ միայն նզովքի, լուծման և ապաշխարության եկեղեց. պատիժ-