Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ներ: Ա և Բ կանոնները ծխական քահանաներին արգելել են հավատացյալների բերած Պատարագի հացը, գինին և զանազան ընծայաբերությունները տուն տանել, փոխանակ եկեղեցի ուղարկելու: Գ կանոնը քահանաներին արգելել է իրենց հասույթները վաշխով գործածելը կամ իրենց կենցաղ. պետքերից զատ զվարճությունների վրա ծախսելը: ԺԷ կանոնով սարկավագներին արգելվել է կատարել մկրտության ծեսը, ԺԶ կանոնով՝ կանանց՝ մկրտության ժամանակ քահանայի մոտ կանգնելը և սպասավորություն անելը: ԺԹ կանոնը զգուշացնում էր, որ քահանան խոստովանության գաղտնիքն ուրիշին հաղորդելու դեպքում կարգալույծ կլինի նզովքով և կզրկվի քահանայական ժառանգությունից: ԻԴ կանոնն արգելել է անչափահասների (առանց տարիքը նշելու) ամուսնությունը, իսկ չափահասները պետք է ամուսնանային միայն միմյանց տեսնելու և հավանելու դեպքում: ԼԶ կանոնն արգելել է աղանդավորներին օթևան տալը: Դ վ ի ն ի Գ ժ ո ղ ո վ (609/610), գումարվել է Հայոց կաթողիկոս Աբրահամ Ա Աղբաթանեցու և իշխան Սմբատ Բագրատունու օրոք, հոգևորական և աշխարհական անձանց մասնակցությամբ: Աբրահամ Ա Աղբաթանեցու օրոք Վրաց եկեղեցին բաժանվել է Հայ եկեղեցուց: Բաժանումն առիթ է տվել բազմաթիվ գրագրությունների՝ Հայոց կաթողիկոսների և Վրաց Կյուրիոն կաթողիկոսի ու եպիսկոպոսների միջև: Վրաց եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը ճշտելու նպատակով էլ գումարվել է Դվինի Գ ժողովը: Քնընվել է Վրաց կաթողիկոսի քաղկեդոն. լինելու խնդիրը, և ընդհանուր վճռով բոլոր վրացիները համարվել են քաղկեդոնականներ՝ իրենց Կյուրիոն կաթողիկոսին հետևողներ և դավանակից հայերից բաժանվածներ: Աբրահամ Ա Աղբաթանեցին ժողովի որոշումից հետո մի «Շրջագայական թուղթ» է գրել՝ ուղղված ժողովրդին, որով հայտնել է գործի եղելությունը, նզովել Կյուրիոն կաթողիկոսին, նրա համախոհներին, պատվիրել խզել բոլոր հարաբերությունները վրացիների հետ, նրանց եկեղեցին չգնալ: Դվինի Գ ժողովը եկեղեց. կանոններ չի սահմանել, միայն զրկել է վրացիներին հայոց հաղորդությունից: Ժողովը որոշում է ընդունել Հայոց, Աղվանից, Սյունյաց աթոռների աստիճանների մասին և սահմանել ինը դասերի կարգը: Հայ եկեղեցու գահակալը հռչակվել է պատրիարք, Աղվանից ե-

կեղեցունը՝ արքեպիսԴՎԻՆԻ կ ո պ ո ս , Սյ ո ւնյ ա ց ը ՝ մետրոպոլիտ: Դ վ ի ն ի Դ ժ ո ղ ո վ (645), գումարվել է Ներսես Գ Տայեցու օրոք, մասնակցել են 17 եպիսկոպոս, նախարարներ, ազատներ: Ընդունվել է 12 կանոն՝ «Կանոնագիրք Հայոց»ում հայտնի «Կանոնք Դունա սուրբ ժողովոյն» անունով: Մի շարք կանոններ, Շահապիվանի ժողովի ընդունած կանոնախմբի նման, որոշ հանցանքների համար նախատեսել են ծեծ և տուգանքներ: Դ կանոնը վանքերի առաջնորդներին և եպիսկոպոսներին իրավունք է տվել հանցագործներից, պոռնիկներից տուգանք գանձել՝ հօգուտ հիվանդանոցների, դպրոցների, աղքատանոցների, սակայն խստիվ արգելել է բռնությամբ տուգանք վերցնելը: Ե կանոնն արգելել է քահանաների միջև ծխաբաժանությունը. նրանք պետք է բավարարվեին իրենց բաժին հողով և կալվածքով: Շատ կալվածքներ ունեցող հարուստ եկեղեցին իր արդյունքից ոչ մի մաս չպետք է հանձներ դրացի աղքատ եկեղեցուն: Է կանոնը մարմնական պատիժ է սահմանել այն կնոջ համար, որն իր ամուսնու գերության մեջ գտնվելու 7 տարին չլրացած ամուսնացել է ուրիշի հետ: Կանոնը նախատեսել է ծեծ, օտարում ինչքից, որը բաշխվելու էր աղքատներին: Ը կանոնով քահանայական կարգը և քահանայի իրավունքները կալվածքների նկատմամբ հռչակվել են ժառանգական: Պատմ. որոշակի հանգամանքներում ընդունված այս կանոնը հետագայում հանվել է հայ եկեղեց. իրավունքից՝ հակաեկեղեց., հակաավետարանական լինելու փաստարկով: Վերջին 4 կանոնները իշխանների և ազատների համար են: Դրանք աշխարհականներին արգելել են եկեղեցիների և եկեղեցականների իրավունքներն ու հասույթները հափշտակել, նրանց վրա հարկ ու տուրք դնել, վանքերում բնակություն հաստատել, վանականներին իրենց կամքով փոխել, ուղևորությունների ժամանակ վանքերում իջևանել. նաև պատվիրել է իշխաններին՝ բաժին հանել անկելանոցներին և աղքատանոցներին: Դ վ ի ն ի Ե ժ ո ղ ո վ (648), գումարվել է Հայոց կաթողիկոս Ներսես Գ Տայեցու և Հայոց իշխան Թեոդորոս Ռշտունու օրոք ու նախաձեռնությամբ: Ըստ Սեբեոսի, ժողովին մասնակցել են Հայոց բոլոր եպիսկոպոսներն ու նախարարները (նրանց անուններն ու թի-

277