Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վը չի նշվում): 640-ական թթ., Հայաստանի վրա արաբ. արշավանքների ժամանակ, Բյուզանդիան ձգտել է իր կողմը գրավել հայերին, «դավանական միության» առաջարկով պարտադրել քաղկեդոնականություն: Բյուզ. Կոստանդիանոս III կայսրը և Կ. Պոլսի պատրիարքը նամակ են ուղարկել Հայոց կաթողիկոսին և Թեոդորոս Ռշտունի իշխանին՝ հորդորելով ընդունել քաղկեդոն. դավանանքը և վերջ տալ թշնամանքին: Կաթողիկոսը և իշխանը Դվինի Ե ժողովը հրավիրել են նախ պատրաստելու կայսրին և պատրիարքին ուղարկվելիք պատասխանը, երկրորդ՝ կազմելու դավան. ձեռնարկ փաստական պատճառաբանությամբ, և երրորդ՝ իբրև ուղեցույց հավատի ձեռնարկ սահմանելու հայերի համար, որպեսզի պարզ լինի հայոց դավանությունը և նրա տարբերությունը հունականից: Սեբեոսի «Պատմությունից» չի երևում, որ ժողովում կազմած թուղթը ուղարկել են կայսրին: Սակայն ընդարձակորեն բերված է դավան. ձեռնարկը: Նրա ընդհանուր բովանդակությունը հայոց դավանության ամփոփումն է, որտեղ մասնավորապես շեշտվել է Քաղկեդոնի և Հայ եկեղեցու վարդապետությունների տարբերությունը: Հեղինակները հիմնավորել են Հայ եկեղեցու դավանության ուղղափառությունը՝ համաձայն 3 տիեզերաժողովների որոշումների: Վերջում նզովել են բոլոր հերձվածողներին և քաղկեդոնականներին: Ժողովը նզովել է նաև Հովհան Մայրավանեցու աշակերտ Սարգսի հերձվածը (հայտնի է Մայրագոմեցիների աղանդ անունով), բացատրել «Սուրբ Աստված» երգը «խաչեցարով» ասելու դավան. սկզբունքը: Թղթում խոսվում է նաև երկրորդ անգամ ամուսնացողներին եռամյա ապաշխարությունից հետո հաղորդություն ընդունելու, իսկ երրորդ և չորրոդ անգամ ամուսնացողներին՝ եկեղեցու հաղորդությունից զրկելու կանոնների մասին: Ժողովի որոշումները ստորագրել են հոգևորական և աշխարհական բոլոր ժողովականները, կնքել իրենց մատանիներով և հանձնել կաթողիկոսին՝ ի պահպանություն: Դ վ ի ն ի Զ ժ ո ղ ո վ (719/720), գումարվել է Հայոց կաթողիկոս Հովհաննես Գ Օձնեցու (717–728) օրոք և նախաձեռնությամբ: Ժողովը հետապնդել է երկու նպատակ: Նախ ընդունել և վերջնական տեսքի է բերել Հովհաննես Գ Օձնեցու՝ կանոնական ցաքուցրիվ

ԴՎԻՆԻ

278

նյութերից ընտրությամբ հավաքած և կազմած ժողովածուն, որը հայտնի է «Կանոնագիրք» անունով: Երկրորդ, Դվինում նոր ժողով հրավիրելը արձագանքն էր ժամանակի քրիստոնյա Արլ-ում սրված դավան. վեճերի, ինչպես նաև պայմանավորված էր քաղկեդոնականների, նեստորականների, նաև՝ Հայ եկեղեցու ներսում հանդես եկած աղանդների (պավլիկյաններ, մծղնեականներ) դեմ պայքարի անհրաժեշտությամբ: Դվինի Զ ժողովն ընդունել է նաև 32 հոդվածից կազմված մի կանոնախումբ, որը հայտնի է «Կանոնք տեառն Յովհաննիսի Իմաստասիրի Հայոց կաթողիկոսի» անունով: Այդ կանոններով որոշվել է Հայ եկեղեցու ժամերգության կարգը (նշելով առավոտյան, երեկոյան, գիշերային պաշտամունքները, կիրակնօրյա ժամերգությունները), ի մի են ժողովվել Գրիգոր Ա Լուսավորչի, Սահակ Ա Պարթևի, Հովհաննես Ա Մանդակունու բոլոր կանոնները և կարգերը (կանոն ԻԱ–ԻԵ): Ի կանոնով որոշվել են «Սուրբ Աստված» երգի «խաչեցարի» հավելման, ԻԶ և Լ կանոններով՝ Քրիստոսի Ծննդյան և Մկրտության տոնը հունվ. 6-ին կատարելու, Ը կանոնով՝ անապակ գինու և անխմոր հացի գործածության վերջնական խնդիրները: ԼԲ կանոնով խստիվ արգելվել է օթևան տալ կամ հաղորդակցվել պավլիկյան աղանդավորների հետ: Գրկ. Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994: Կնիք հաւատոյ…, Նախաբան, հրտ. Կ. Տեր-Մկրտչյան, Էջմիածին, 1914: Ս ե բ ե ո ս, Պատմութիւն, Ե., 1979, էջ 119– 131: Կանոնագիրք Հայոց, աշխատասիր. Վ. Հակոբյանի, հ. 1, 2, Ե., 1964, 1971: Մ ե լ ի ք - Թ ա ն գ յ ա ն Ն., Հայոց եկեղեցական իրավունքը, Շուշի, 1903: Ա կ ի ն յ ա ն Ն., Կիւրիոն կաթողիկոս Վրաց, ՀԱ, 1904, դ 5–6: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ.1, ԿՊ, 1912, էջ 481–482, 488–490, 502–511, 546–555, 642–643, 712–727, 828–834: Տ ե ր - Մ ի ն ա սյ ա ն Ե., Պատմաբանասիրական հետազոտություններ, Ե., 1971: Ղ ա զ ա րյ ա ն Ա., Հայ եկեղեցու դավանաբանական դիրքորոշման հարցը Դվինի 506 թ. ժողովում, «Պայքար», 1996, դ 1–2: Արտաշես Ղազարյան

ԴՎԻՆԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ, Հայոց կաթողիկոսության աթոռանիստը 484–931-ին: Կաթողիկոսարանի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ: Հայաստանի նկատմամբ պարսիկների ու բյուզանդացիների դավանափոխական նկրտումները ձախողելու նպատակով, հայ նախարարների նախաձեռնությամբ, Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի օրոք հայրապետ. աթոռը Վաղարշապատից տեղա-