Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

փոխվել է Դվին: IV դ. 30-ական թվականներից Դվինը եղել է Հայաստանի մայրաքաղաքը, Արշակունիների անկումից (428) հետո՝ մարզպանական Հայաստանի քաղ., տնտ., կրթամշակութային խոշոր կենտրոն, ունեցել է եպիսկոպոսական առանձին վիճակ: Գրիգոր Ա Լուսավորիչը, վերադառնալով Կեսարիայից (302), «Դվնադաշտի» եպիսկոպոս է կարգել Դիմառիոս Ալեքսանդրացուն (Հովհան Մամիկոնյան): Այդ ժամանակ էլ հեթանոս. մեհյանի տեղում կառուցվել է Դվինի եռանավ քրիստ. տաճարը: Դ. կ. մեծ դեր է խաղացել երկրի ազգ-ազատագր. շարժման, քաղ. ուժերի միավորման, պետականության ամրապնդման, մշակութ. կյանքի բարգավաճման, Հայ առաքելական եկեղեցու հիմքերի ամրապնդման, աղանդավոր. շարժումների դեմ մղվող պայքարի գործում: Դ. կ-ում գումարված ժողովներում քննարկվել ու կանոնակարգվել են դավան., եկեղեց. ու ազգային հարցեր (տես Դվինի եկեղեցական ժողովներ): Կաթողիկոսարանը տեղափոխելուց հետո կառուցվել է կաթողիկոսի պալատը, վերակառուցվել եռանավ տաճարը, որը, Գրիգոր Ա Լուսավորչի նշխարներն իր մեջ ամփոփելով, ստացել է Ս. Գրիգոր Կաթողիկե անվանումը (տես Դվինի Ս. Գրիգոր եկեղեցի): 478–490-ին՝ կաթողիկոս Հովհաննես Ա Մանդակունու օրոք, երկրի տանուտեր ընտըրված Վահան Մամիկոնյանի աջակցությամբ նորոգվել և կառուցվել են եկեղեցիներ Դվինում, Վաղարշապատում, Մզուրում, Տեկորում և այլուր: VI դ. 60-ական թթ. պարսիկներն ուժեղացրել են կրոն. հալածանքները: Քրիստոնեության հանդեպ անհանդուրժողականությամբ հայտնի, ազգությամբ պարսիկ մարզպան Սուրենը (564–571) Դվինում և մի շարք գավառներում հիմնել է կրակապաշտ. մեհյաններ, փակել Դ. կ.՝ գանակոծելով Հովհաննես Բ Գաբեղենցի կաթողիկոսին: Կաթողիկոս. պալատը խլվել է կաթողիկոսից, իսկ Կաթողիկեն վերածվել մթերանոցի: Այս պայմաններում բռնկված ապստամբության ընթացքում [571– 572-ին Վարդան (Կարմիր) Մամիկոնյանի գլխավորությամբ] պարսիկներն այրել են Կաթողիկե Ս. Գրիգոր եկեղեցին: Հայոց կաթողիկոսներ Մովսես Բ Եղիվարդեցին և տեղապահ Վրթանես Քերթողը մնացել են ավերված քաղաքում և չեն լքել Դ. կ.: Այս շրջանում ուժեղ պայքար է սկսվել քաղկեդոնա-

կանության դեմ: ՀատԴՎԻՆԻ կապես աննպաստ էր բյուզ. Մավրիկիոս (Մորիկ) կայսրի (582–602) վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: 591-ի պարսկա-բյուզ. պայմանագրով Հայաստանը բաժանվել է երկու մասի: Մավրիկիոսի ջանքերով բյուզ. կողմում՝ Ավանում, հաստատվել է հայկ. քաղկեդոն. հակաթոռ կաթողիկոսություն, որը տիրացել է ապստամբության ժամանակ Կարին տարված Դ. կ-ի զգեստներին և սպասքին (տես Ավանի կաթողիկոսություն): Աբրահամ Ա Աղբաթանեցի և Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսների օրոք վերականգնվել է Դվինի Կաթողիկեն, կառուցվել Հայրապետանոցի նոր շենքը: Այդ շրջանում ավելի է սրվել դավան. պայքարը քաղկեդոնականների և հակաքաղկեդոնականների միջև, և Վրաց եկեղեցին, ընդունելով քաղկեդոնականություն, բաժանվել է Հայ եկեղեցուց: Դ. կ-ի հեղինակության բարձրացման, եկեղեց., շին., պետ., քաղ. հարցերում մեծ դեր է խաղացել Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը: Նրա շին. գործերից առաջինը Դվինում կառուցված Ս. Սարգիս վկայարանն է, որտեղ ամփոփվել են 640-ի աշնանը Դվինն արաբների գրավելու ժամանակ զոհվածների ոսկորները: Շնորհիվ Դ. կ-ի ճկուն գործունեության, արաբ. տիրապետության սկզբնական շրջանում նկատվել է որոշակի բարեհաճ վերաբերմունք հոգևոր դասի նկատմամբ, թեև 702-ին, ոստիկան Աբդալահի ժամանակ, Սահակ Գ Ձորոփորեցի կաթողիկոսին շղթայակապ ուղարկել են Դամասկոս: Արաբները բնավ չեն խառնվել եկեղեց. ներքին ինքնավարության խնդիրներին: Դ. կ-ի գոյության ընթացքում Հայ եկեղեցու ամենանշանավոր հայրերից էր Հովհաննես Գ Օձնեցին: Նրա օրոք Դ. կ. անհաշտ պայքար է մղել պավլիկյանների, պատկերամարտների, երևութականների և այլ աղանդավոր. շարժումների դեմ: VIII դ. կեսից կտրուկ փոխվել է արաբների վերաբերմունքը հայ հոգևոր և քաղ. ներքին ինքնավարության նկատմամբ: Չդիմանալով արաբների ոտնձգություններին՝ Դավիթ Ա Արամոնեցի կաթողիկոսը Դ. կ-ից հեռացել է Արամոնք գյուղը: Արաբների դեմ ապստամբություններին մասնակցելու և խրախուսելու համար սկսվել է հոգևորականների հալածանք. ավերվել, քանդվել են եկեղեցիները, հափշտակվել է եկեղեց.

279