Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սպասքը: Եսայի Ա Եղիպատրուշեցի կաթողիկոսի մահից հետո թալանվել են Դ. կ-ի գանձերը: Հովսեփ Բ Փարպեցի կաթողիկոսի օրոք երկրի ոստիկան Խուզայման ձեռք է բարձրացրել Դ. կ-ի կալվածքների վրա (Կավակերտ, Հոռոմոց Մարգ, Արտաշատ) և ի վերջո յուրացրել Արտաշատն իր դաստակերտներով: Արաբների տիրապետության դեմ հայերի տևական պայքարը, որն ավելի ուժեղացել էր IX դ. սկզբին, ավարտվել է Հայոց թագավորության վերականգնումով: Այս շրջանում Դ. կ. մեծ դեր է խաղացել հայոց պետականության հաստատման, հոգևոր և քաղ. ուժերի համախմբման գործում: Ի վերջո Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսը փաստորեն երկրի տիրակալ Աշոտ Բագրատունուն Հայոց թագավոր է օծել (885): IX դ. 50-ական թթ. տիրել է շուրջ 40-ամյա խաղաղություն: Դ. կ. ծանր կացության մեջ է ընկել 894-ի երկրաշարժից հետո, երբ ավերվել են նաև եկեղեց. բոլոր կառույցները: Գևորգ Բ Գառնեցին տեղափոխվել է Զվարթնոց: Հայոց կաթողիկոսությանը մեծ հարված է հասցրել Բագրատունիների և Ատրպատականի ամիրաների պայքարը Դվինի համար, որն ավարտվել է Սմբատ Ա թագավորի (890–914) սպանությամբ: Հովհաննես Ե Դրասխանակերտցի կաթողիկոսի՝ Դ. կ-ի վերականգնման ջանքերն անհաջողության են մատնվել: Դվինը արաբ զորապետ Նըսըրի գրավելուց հետո՝ նա թողել է Դ. կ. և Վասպուրականի հայ թագավոր Գագիկ Արծրունու (908–943) հրավերով 927ին մեկնել Աղթամար: Քիչ անց այդտեղ է հաստատվել նաև Հայոց կաթողիկոսությունը: Ավարտվել է Դ. կ-ի շուրջ չորսուկեսդարյա բեղուն գործունեությունը: Կաթողիկոսարանի վերացումից հետո ստեղծվել է եպիսկոպոս. վիճակ, որը գոյատևել է մինչև XIII դ. 30–40ական թթ., երբ մոնղոլները գրավել և վերջնականապես ավերել են քաղաքը: Պատկերազարդումը տես ներդիր IV-ում, 4.7, 3-րդ պատկերը:

ԴՎԻՆԻ

Գրկ. Հ ո վ հ ա ն Մա մ ի կ ո ն յ ա ն, Պատմութիւն Տարօնոյ, Ե., 1941: Հ ո վ հ ա ն ն ե ս Դ ր ա ս խ ա ն ա կ ե ր տ ց ի, Պատմութիւն Հայոց, Ե., 1996: Թ ո վ մ ա Ա ր ծ ր ո ւ ն ի ե վ Ա ն ա ն ո ւ ն, Պատմություն Արծրունյաց տան, Ե., 1985: Տ ե ր - Մ կ ր տ չ յ ա ն Կ., Հայոց եկեղեցվո պատմություն, հ. 1, Վաղ-պատ, 1908: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912: Ղ ա ֆ ա դ ա րյ ա ն Կ., Դվին քաղաքը և նրա պեղումները, [հ. 1], Ե., 1952: Արամ Քալանթարյան

280

ԴՎԻՆԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ, Դ վ ի ն ի Կ ա թ ո ղ ի կ ե, միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի կենտրոնական թաղամասում: Դվինի կաթողիկոսարանի Մայր եկեղեցին: Հիմնադրվել է IV դ. 2-րդ կեսին – V դ. սկզբին: Նախն. տեսքով եղել է եռանավ բազիլիկ՝ ամենամեծը հայկ. նմանատիպ կառույցների շարքում (52,4 մ ընդհանուր երկարությամբ): 480-ական թթ. հավելվել են եկեղեցու արտաքին սյունասրահը և ավանդատներ՝ Ավագ խորանի երկու կողմերում: Աղոթասրահը բաժանվել է 3 նավի՝ 7 զույգ խաչաձև մույթերով: 572-ի ապստամբության ժամանակ պարսիկները եկեղեցին ավերել են: 608–619ին Հայաստանի մարզպան Սմբատ Բագրատունին հիմնովին վերակառուցել է տուֆ քարով, և եկեղեցին ստացել է եռախորան, խաչաձև գմբեթավոր հորինվածք: Կրճատվել է եկեղեցու երկարությունը, նոր Ավագ խորանի երկու կողմերում կառուցվել են ավանդատներ, վերացել է արտաքին սյունասրահը, հս-ից և հվ-ից հավելվել են խորաններ, աղոթասրահի կենտրոնի չորս հաստահեղույս մույթերի վրա խոշոր գմբեթ է դրվել: Քանդվել է 894-ի երկրաշարժից և այլևս չի վերականգնվել: 1907– 1908-ին Խաչիկ վրդ. Դադյանը պեղել է եկեղեցու արտաքին պատերը, որի հիման վրա Թ. Թորամանյանը կազմել է կառույցի նախն. հատակագիծը: Դ. Ս. Գ. ե. վերակառուցումից հետո դարձել է հայկ. ճարտարապետության ստեղծած եռախորան գմբեթավոր բազիլիկի անդրանիկ օրինակը, որի հորինվածքը վերամարմնավորվել է Թալինի Կաթողիկե եկեղեցում: Պատկերազարդումը տես ներդիր IV-ում, 4.7, 4-րդ պատկերը: Գրկ. Թ ո ր ա մ ա ն յ ա ն Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ. 1, Ե., 1942: Հ ա ր ո ւ թ յ ո ւ ն յ ա ն Վ., Դվինի V–VII դդ. ճարտարապետական հուշարձանները, Ե. 1950: Ղ ա ֆ ա դ ա ր յ ա ն Կ., Դվին քաղաքը և նրա պեղումները, [հ. 1], Ե., 1952: Ք ա լ ա ն թ ա րյ ա ն Ա., Ղ ա ֆ ա դ ա րյ ա ն Կ., Դվինի վաղմիջնադարյան մոնումենտալ ճարտարապետության ժամանակագրության որոշ հարցեր, ՊԲՀ, 1990, դ 1: Մուրադ Հասրաթյան

ԴՐԱԶԱՐԿԻ ՎԱՆՔ, Դ ր ա զ ա ր կ ի ա ն ա պ ա տ, Թ ր ա զ ա ր կ, Փ ո ս ի վ ա ն ք, Ա վ ա գ վ ա ն ք, Կիլիկիայի հյուսիս-արևելյան կողմում, Սիս քաղաքից մոտ 36 կմ արևմուտք, Կիլիկյան Տավրոս լեռների լանջին, անառիկ վայրում: Անվանումն առաջացել է «դուռ և