Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զարկ» կամ «թուր և զարկել» բառերից: Հիմնադրման թվականն անհայտ է: Հավանաբար գոյություն է ունեցել X դարից: XII դ. սկզբին վանքը նորոգել է Թորոս Ա իշխանը (1100– 1129), վերածել Կիլիկիայի Ռուբինյան հարստության արքունի դամբարանի և ուսումնագիտ. կենտրոնի: Եղել է նաև Սսի եպիսկոպոսանիստը: Դ. վ-ի նկարագրությունը մեզ չի հասել: Հիշատակարաններում քանիցս կրկընված «մեծ, հրեշտակաբնակ, ականավոր, գերահռչակ» և համանման որակումները վկայում են, որ հոյաշեն համալիր է եղել: Դ. վ-ի ավագ եկեղեցին կոչվել է Ս. Աստվածածին, որի ավերակները պահպանվել են ցայսօր: Նրան կցված եկեղեցիներից կամ մատուռներից են եղել Ս. Նշանը կամ Ս. Փրկիչը, Ս. Գրիգոր Լուսավորիչը և Ս. Թորոսը: Թորոս Ա իշխանի հրավերով եկած՝ վանքի հիմնադիր-առաջնորդ Գևորգ Մեղրիկ Վասպուրականցին և Կիրակոս Գիտնականը (1050–1121) ծավալել են բեղուն մատենագր. գործունեություն, միաբանության համար մշակել կանոնադրություն, ըստ որի, միաբանների զբաղմունքի մի մասը ընթերցանությունն ու ձեռագրերի ընդօրինակությունն էր: Նրանց օրոք սրբագրվել են հուն-ից թարգմանված Գործք առաքելոցը, Հովհաննեսի Ավետարանի մեկնությունը, լրացվել Տոնականը կամ Ճաշոցը, թարգմանվել են նոր վարքեր ու վկայաբանություններ: Գևորգ Մեղրիկ վարդապետի վախճանվելուց հետո՝ 1114-ին, առաջնորդ է ընտրվել Կիրակոս Գիտնական վարդապետը: Տարիներ անց Դ. վ. ղեկավարել է «առաջնորդի մը յատուկ առաւելութիւններով օժտուած» Բարսեղ վարդապետը: Նրան հաջորդել է Սամուելը (1178– 1181): Լևոն Բ-ի (1198–1219) թագադրության արարողությանը ներկա է եղել նաև Դ. վ-ի առաջնորդ և Սսի արքեպիսկոպոս Հովհաննեսը: Նշանավոր առաջնորդներից էին հայտնի փիլիսոփա-երաժիշտ, րաբունապետ Բարսեղը (Հեթում Ա թագավորի եղբայրը), Կոստանդինը (հետագայում՝ կաթողիկոս Կոստանդին Դ Լամբրոնացի): Նրա առաջնորդության շրջանում՝ 1305-ին, Դ. վ. թշնամիների թիրախ է դարձել: Դ. վ-ում են գործել Բարսեղ Գիտնավորը, կազմարար Առաքել Հնազանդենցը, Վարդան Այգեկցին և ուր.: Դ. վ-ի դպրոցում են սովորել միջնադարյան գրավոր մշակույթի ականավոր գործիչ Հեթում Ա-ի կրտսեր եղբայրը՝ Հովհաննես Արքաեղբայրը (1220-ական թթ. – 1289), Սարգիս Պիծակը և ուր.: Դ. վ-ից մեզ

հայտնի է շուրջ չորս ԴՐԱԶԱՐԿԻ տասնյակ ձեռագիր մատյան՝ գրված մեծ մասամբ մագաղաթի վրա, բոլորգրով՝ նկարազարդված վարպետ մանրանկարիչների ձեռքով՝ ոսկով ու բազմերանգ գույներով: Ձեռագրեր են ընդօրինակվել Կիլիկիայի թագավորների պատվերներով: Հնագույն ձեռագիրը 1113-ից է, վերջինը՝ 1371-ից: 1113-ի ձեռագիրը Ավետարան է՝ գրված Կիրակոս Գիտնականի համար, Գևորգ գրչի ձեռքով: Արտագրված է Սահակ Ա Պարթևի «ընտիր և ստույգ օրինակից» (Մատենադարան, ձեռ. դ 6763): Մատենադարանում են պահվում նաև Դ. վ-ում օրինակված մի շարք ձեռագրեր (ձեռ. դդ, 154, 199, 1576, 3792, 3845, 3929, 5736, 6290, 10524): Դրանք Ավետարաններ են, մեկնություններ, Շարակնոցներ, Մանրուսում ժողովածուներ ևն, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը, որը հնագույններից է: Դ. վ. հայտնի է եղել նաև երաժշտագիտ. կրթության բարձր մակարդակով: Այդ կենտրոնի հռչակավոր ղեկավարներից են Թորոս փիլիսոփան (երաժիշտը կամ դասապետը) և Հովսեփ երաժշտապետը: Դ. վ. հռչակված էր Մանրուսում և Շարակնոց երաժշտական ժողովածուների ընտիր օրինակներով: Ունեցել է նաև լեզուների բարձրորակ դասավանդման համբավ, եղել սաների ընդհանուր զարգացման ջատագով: Վանքը դիվանագետներ է պատրաստել Կիլիկիայի Հայկ. թագավորության համար: Թորոս փիլիսոփան ոչ միայն դպրության ականավոր ներկայացուցիչ էր, այլև պետ. գործիչ. Լևոն Գ (1269–89) և Հեթում Բ (1289–1307) թագավորների օրոք երկար ժամանակ եղել է Կիլիկիայի Հայկ. թագավորության դեսպանը Անգլիայում: Դ. վ-ի գերեզմանատանն են ամփոփված Թորոս Ա, Թորոս Բ, Թորոս Գ, Ռուբեն Բ իշխանները, Հեթում Ա թագավորը, Զապել թագուհին, Գրիգոր Դ Տղա, Գրիգոր Ե Քարավեժ, Կոստանդին Ա Բարձրբերդցի, Կոստանդին Դ Լամբրոնացի կաթողիկոսները, Սարգիս Պիծակը, Գևորգ Մեղրիկը և նշանավոր այլ աշխարհականներ ու հոգևորականներ: Վանքի համալիրը կիսակործան վիճակում պահպանվել է մինչև XX դ. 30-ական թվականները: Պատկերազարդումը տես ներդիր IV-ում, 4.7, 5-րդ պատկերը: Գրկ. Ո ս կ յ ա ն Հ., Կիլիկիայի վանքերը, Վնն., 1957: Ա լ ի շ ա ն Ղ., Սիսուան, Վնտ., 1885: Ա լ պ ո յ ա ճյ ա ն Ա., Պատմութիւն հայ դպրոցի, հ. 1, Կահիրե, 1947:

281