Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կեղեցին Դ. կատարում է միայն ձեռք դնելով: Բողոքական եկեղեցիները չունեն այս խորհուրդը: Դ-ի խորհրդի զգալի նշանը ս. Մ յուռոնն է, որը խորհրդանշում է Սուրբ Հոգին: Խորհրդի կատարման առաջին մասը զգայարանների և մարմնի մասերի օծումն է ս. Մ յուռոնով, որով էլ նրանցից յուրաքանչյուրին տրվում է մասնավոր շնորհ: Ճակատի կնիքը անապական պարգևների համար է, աչքերինը՝ լուսավորության համար, որ երբեք մահ չտեսնեն, ականջներինը՝ Աստծո պատվիրանները լսելու, հոտոտելիքինը՝ կյանքի անուշության բույրը զգալու համար, բերանինը՝ որ այն ամուր մնա շրթունքների պահպանության ներքո, ձեռքերինը՝ առաքինի և բարի գործեր կատարելու համար, սրտինը՝ որ սիրտը սրբության մեջ հաստատվի, և ճշմարիտ Հոգին իր մեջ նորոգվի, մեջքինը՝ որ լինի ամուր վահան չարի բոլոր թունավոր նետերին դիմադրելու համար, ոտքերինը՝ որ նրանք անսասան ընթանան հավիտենական կյանքի ճանապարհով: (Կաթոլիկ եկեղեցին միայն խաչաձև դրոշմում է ճակատը): Երկրորդ մասը ընծայումն է ս. Սեղանին, նվիրումը Աստծուն՝ երեք անգամ երկրպագելով: Երրորդ մասը, ի լրումն այս բոլորի, Քրիստոսի Սուրբ Մարմնի և Արյան ճաշակումն է (Հաղորդություն), նոր՝ աստվածային անվախճան կյանքի ընդունումը: Քահանան օծում է «Կնիքս հանուն Հիսուս Քրիստոսի» բառերով, իսկ վերջում ասում. «Խաղաղություն քեզ, Աստծո փրկյալ, խաղաղություն քեզ Աստծո օծյալ» խոսքերը: «Պահպանիչ»-ով և «Հայր մեր»-ով ավարտվում է արարողությունը: Հայ եկեղեցում Դ-ի խորհուրդը կատարում է քահանան կամ եպիսկոպոսը, մինչդեռ Կաթոլիկ եկեղեցում այն վերապահված է միայն եպիսկոպոսին: Դ., ինչպես և Մկրտությունը, անկրկնելի է. Հայ եկեղեցին այն մատակարարում է միայն չմկրտվածներին: Գրկ. Դ ե ր ե ն ի կ ե պ ի ս կ ո պ ո ս, Մկրտություն և Դրոշմ (Կնունք), Ե., 1988: Չ ե պ ե յ ա ն Ղ., Հայ եկեղեցւո յոթը խորհուրդները (Կանոնագիտական նկատառումներ), Անթիլիաս, 1988: Ս ա ր գ ս յ ա ն Ս., Հայոց եկեղեցվո խորհուրդներն ու ծեսերը, «Գանձասար», 1, 1992: Արտաշես Ղազարյան

ԴՈՒՐՅԱՆ Եղիշե Աբրահամի (ավազանի անունը՝ Միհրան, 23.2.1860, Կ. Պոլիս –

27.4.1930, Երուսաղեմ), ԴՈՒՐՅԱՆ Կ. Պոլսի (1909–10) և Երուսաղեմի (1921–30) հայոց պատրիարք, բանասեր: Բանաստեղծ Պ. Դուրյանի կրտսեր եղբայրը: Սովորել է Սկյուտարի ճեմարանում, որտեղ և դասավանդել է ավարտելուց (1876) հետո: 1878-ին ձեռնադրվել է սարկավագ, 1879-ին ստացել վարդապետ. գավազան: 1880–90-ին որպես քարոզիչ և ուսուցիչ պաշտոնավարել է Պարտիզակում, 1890–1904-ին՝ Արմաշի դպրեվանքի ուսուցիչտեսուչ, ապա՝ փոխվանահայր-վերատեսուչ: 1898-ին Մկրտիչ Ա Վանեցին Դ-ին ձեռնադրել է եպիսկոպոս: 1904–08-ին՝ Զմյուռնիայի հայոց առաջնորդ, 1908-ի հուլիսից մինչև 1909-ի մայիսը՝ Կ. Պոլսի պատրիարք. տեղապահ, 1911–21-ին՝ Կ. Պոլսի հայկ. դպրոցներում ուսուցիչ, Ազգային կենտր. վարչության ու Կրոն. ժողովի ատենապետ: 1911-ի կաթողիկոս. ընտրության ժամանակ մեկ ձայն պակաս է ստացել Գևորգ արք. Սուրենյանցից (Գևորգ Ե Սուրենյանց): Դ. բեղմնավոր գործունեություն է ծավալել Արմաշի դպրեվանքում և Երուսաղեմում: Եղել է Արմաշի դպրեվանքի սյուներից, «Արմաշի հոգին», Մ. արք. Օրմանյանի համախոհն ու գործակիցը: Նրա սաները՝ Կ. Պոլսի հայոց պատրիարքներ Մ. արք. Նարոյանը, Գ. արք. Խաչատուրյանը, Ամերիկահայ թեմի առաջնորդ Ղ. արք. Դուրյանը, Բուլղարիայի թեմի առաջնորդ Ե. արք. Փերտահճյանը, Եվրոպայի նվիրակ Գ. եպս. Պալաքյանը, բանաստեղծ, Եդեսիայի առաջնորդ Ա. ծայրագույն վրդ. Գալենտերյանը, բանասեր, Խարբերդի առաջնորդ Պ. վրդ. Տեր-Խորենյանը և ուր., հետագայում մեծ ավանդ են ներդրել հայ եկեղեց., մշակութ., գրական կյանքում: Դ. ձեռնամուխ է եղել Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի բարեկարգմանը: Նրա պատրիարքության օրոք Երուսաղեմում բացվել են Կյուլպենկյան ու Մելքոնյան վարժարանները, որտեղ, ինչպես և ժառանգավորաց վարժարանում, դասավանդել է երկար տարիներ: Դ. պատրիարքի կարգադրությամբ 1928-ից վերսկսվել է երկար ժամանակ ընդհատված «Սիոն» ամսագրի հրատարակությունը, որին աշխատակցել է կրոն. և բանասիր. հոդվածներով: Նորոգել է տվել 1927-ի երկրաշարժից տուժած՝ Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի, Ազգային նախակրթարանի և մանկապարտեզի շենքերը, Բեթղեհեմի, Ռամլեի, Հոպպեի վանքերը: Նրա առաջարկությամբ

283