Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

և օժանդակությամբ կառուցվել է Ս. Հակոբյանց վանքի մատենադարանը (1929), որը հետագայում կոչվել է Դուրյան մատենադարան: Այդ անունով էլ հրատարակվել են գրքեր և մատենաշարեր: «Դուրյան մատենադարան» շարքի առաջին համարներում լույս են տեսել Դ-ի գործերը: Դ. թողել է գիտ. և գրակ. հարուստ ժառանգություն: Հիշարժան են «Ընթացք ի գրոց բարբառ» գործը (մաս 1, 2, 3, 1880, 1883, 1929), «Ընտիր ասացուածք օտարազգի ականաւոր անձանց. կենսագրական համառօտ տեղեկութեամբք» ժողովածուն (1882), «Պատմութիւն հայ մատենագրութեան…» աշխատությունը (1885)՝ երկար ժամանակ Կ. Պոլսի և Երուսաղեմի հայկ. դպրոցների դասագիրքն է եղել, «Բառագիտութիւն կամ Ութ մասունք բանի հայերէն քերականութեան» երկասիրու-

ԴՈՒՐՅԱՆ

284

թյունը (1886), որը բազմիցս վերահրատարակվել է, «Դասական մատենագրութիւն»-ը (1935), կրոն. բնույթի երկերից՝ «Դրվագներ մանուկ Յիսուսի կյանքէն» (1926), «Հայոց հին կրօնը կամ հայկական դիցաբանութիւնը» (1933), «Կրոններու պատմութիւն» (1935), «Բարոյագիտութիւն» (1936) ևն: Դ. գրել է նաև բանաստեղծություններ: Լույս են տեսել «Հովվական սրինգ» (1909), «Սրբազան քնար» (1936) ժողովածուները, եկեղեց. արարողությունները ժողովրդին հասկանալի դարձնելու համար գրաբարից աշխարհաբարի է վերածել մի շարք շարականներ: Երկ. Ամբողջ. երկեր, հ. 1–9, Երուսաղեմ, 1933– 1936: Գրկ. Թ ո ր գ ո մ ա ր ք ե պ ի ս կ ո պ ո ս (Գ ո ւ շ ա կ յ ա ն ), Եղիշե պատրիարք Դուրյան, Երուսաղեմ, 1932: Գ ո լ ա ն ճ յ ա ն Ե., Եղիշե արքեպիսկոպոս Դուրյան, «Էջմիածին», 1954, դ 11: Արտաշես Ղազարյան