Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԵԳԻՊՏՈՍԻ ԹԵՄ Հ ա յ ա ս տ ա ն յ ա յ ց ա ռ ա ք ե լ ա կ ա ն ե կ ե ղ ե ց ո ւ, կազմավորվել է 1825-ին: Առաջնորդանիստը՝ Կահիրեի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Ընդգրկում է Եգիպտոսի համայնքը, Եթովպիայի և Սուդանի հոգևոր հովվությունները, Հարավային Աֆրիկայի ծուխը: Դեռևս X դ. հայերը Եգիպտոսում ունեցել են եկեղեցի և ընդգրկված եղել եկեղեց. համայնքի մեջ: Այդ է վկայում Կահիրեի հայկ. եկեղեցում պահպանված խաչքարը (981): Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերը 1074–75ին այցելել է Եգիպտոս և եգիպտահայերի առաջնորդ («պատվիրակ») կարգել Գրիգորիս իշխանին: 1085-ին եգիպտահայ գաղութն այնքան է մեծացել, որ բաժանվել է երկու ծխի. ընտրվել է ևս մեկ առաջնորդ: XI–XII դդ. Եգիպտոսում եղել են երեսունից ավելի գործող հայկ. եկեղեցիներ և մատուռներ: Կահիրեում XI դ. վերջին կառուցվել է Ս. Գևորգ, իսկ XII դ. կեսին Զուեյլայում՝ Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Սոհակում՝ իր որմնանկարներով հայտնի Սպիտակ վանքը: Դուրա քաղաքում գործել են Ս. Գևորգ, Ս. Հովհաննես, Ս. Գրիգոր եկեղեցիները, Շինարում՝ 7 հայկ. եկեղեցի, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր եպիսկոպոսը: Եկեղեցիներ են եղել նաև Ալեքսանդրիայում, Իֆտիխում, Գալուսանիայում, Ասյութում: 1311-ից մինչև 1839-ը եգիպտահայ համայնքը գտնվել է Երուսաղեմի հայոց պատրիարքության ենթակայության ներքո: Ամրապնդվել են կապերը եգիպտահայ համայնքի

և Սսի (Կիլիկիայի) հայոց կաթողիկոսության միջև: XIV դ. Կահիրեում կառուցվել են Ս. Մինաս, Ս. Մարտիրոս եկեղեցիները: Հետագա դարերում եգիպտահայ համայնքը, չնայած քաղ. իրադրության փոփոխություններին, իշխանությունների կողմից հալածանքների չի ենթարկվել: Պատմիչ Սիմեոն Լեհացու վկայությամբ, 1615-ին Կահիրեում գործել են Ս. Սարգիս եկեղեցին և Ս. Մինաս մատուռը, եղել են հայ վանականների մի քանի մենաստաններ, որտեղ գրվել և արտագրվել են մի շարք ձեռագրեր: 1825-ին կազմավորված եգիպտահայոց թեմի անդրանիկ առաջնորդ է նշանակվել Կիրակոս Երուսաղեմցի Մնացականյանը (1825–32): Թեմի առաջնորդն ավագների խորհրդից ընտրված երեք անձանց հետ ներկայացրել է համայնքի գերագույն իշխանությունը: Թեմի առաջնորդին նշանակել է (մինչև 1839-ը) Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, հաստատել՝ թուրք. սուլթանը: 1839-ին Ե. թ-ի առաջնորդ Գաբրիել եպս. Մարաշցին հռչակել է թեմի անկախությունը Երուսաղեմի հայոց պատրիարքությունից և ձեռնամուխ եղել շին. աշխատանքների: Նույն թվականին Կահիրեում կառուցվել է Ս. Աստվածածին, 1843-ին՝ Ս. Մինաս եկեղեցին և Կույս Մարիամ մատուռը: 1867-ին Ե. թ. անցել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության, XIX դ. վերջից՝ Մայր աթոռ Ս. Էջմիածնի ենթակայությանը: Ըստ հայ համայնքի վավերացված կանոնադրության, եգիպտահայերը ութ տարին մեկ

285