Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խորհրդանշում է երկնային գետը, իսկ նրա ջրերը՝ երկնային կյանքի տարածումը): Այնուհետև գետը բաժանվում էր չորս ճյուղերի՝ Փիսոն, Գեհոն, Տիգրիս, Եփրատ (Ծննդ. 2.8– 15): Սրանից ելնելով՝ մի շարք մեկնիչներ կորուսյալ Ե. կամ դրախտը զետեղում են Հայաստանում, մյուսները՝ այլ տեղեր: Սակայն, ըստ Աստվածաշնչի, հիշյալ Ե., Ադամի և Եվայի արտաքսմամբ, կորսված է և Աստծո սուրբ կամքի համաձայն՝ արգելված ու փակված հին մարդու՝ Ադամի և նրա սերնդի համար. «Աստված դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրության դրախտի դիմաց և հրամայեց քերովբեներին ու բոցեղեն սրին շուրջանակի հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները» (Ծննդ. 3.24): Դեպի դրախտ, դեպի կենաց ծառ տանող ճանապարհը բացվում է Հիսուս Քրիստոսով, իր՝ տերունական խոսքի համաձայն, թե՝ «…Ես իսկ եմ հարություն և կյանք…» (Հովհ. 11.25): Աստծո Որդու քավչարար արյամբ սրբված հավատացյալներին խոստացվում է մի նոր Ե.՝ կենաց պարտեզ՝ առավել փառավոր և հավիտենական՝ Հիսուս Քրիստոսի Երկրորդ գալըստյան ժամանակ. «Երանելի՜ են նրանք, որ պահում են նրա պատվիրանները: Նրանք իրավունք ունեն ուտելու կենաց ծառից և մտնելու քաղաքի դռներով» (Հայտն. 22.14): Լևոն Սարգսյան

ԵԴԵՍԻԱ, Ո ւ ռ հ ա, Ո ւ ր ֆ ա (ասոր.՝ Օրհայ, արաբ.՝ Ռուհա), քաղաք Միջագետքի հյուսիսարևմուտքում: Ք.ծ.ա. 132 – Ք.ծ.հ. 216-ին՝ Եդեսիայի թագավորության (Օսրոյենե, հայկ. աղբյուրներում՝ Միջագետք Ասորվոց) կենտրոնը: Հս-ից սահմանակից էր Հայոց Միջագետքի Արվաստան, Ծավդեք (Զավդեք) և Ամիդ գավառներին: Հիմն. բնակիչներն էին ասորիները և հայերը: Եդեսիայի թագավորության գահակալները, որոնք ազգությամբ կա՛մ ասորի էին, կա՛մ հայ, կրել են Աբգար անունը: Հայոց Տիգրան Բ Մեծ և Սանատրուկ թագավորների օրոք Ե. ողջ երկրի հետ մտել է Հայաստանի կազմի մեջ: 216-ին Հռոմի Կարակալա կայսրը Ե. դարձրել է հռոմ. գաղութ: 363-ի հռոմեա-պարսկ. հաշտության պայմանագրով Ե. անցել է Սասանյան Իրանին: Դեռևս I–II դդ. Ե-ում սկսել են ձևավորվել առաջին քրիստ. համայնքները, որոնք էական դեր են խաղացել Արևելքում քրիստոնեության տարածման գործում: Ըստ ասոր. և հայկ. եկե-

ղեց. ավանդության, ԵԴԵՍԻԱ Հիսուսի երկու առաքյալների՝ Թադեոսի և Բարդուղիմեոսի՝ Անտիոքից Հայաստան գալու ճանապարհն անցնում էր Ե-ով: Այստեղ էլ նրանք հիմնել են Արևելքի առաջին եկեղեցին: Քրիստ. ավանդազրույցներում Ե-ի առաջին վարդապետ է հիշատակվում Ադդան (տես Ադդե), որին, իր քարոզչական գործունեությունը Ե-ում ավարտելուց և Ծոփք մեկնելուց առաջ, ձեռնադրել էր Թադեոս առաքյալը: Համաձայն եկեղեց. ավանդության, դա կատարվել է Աբգար V Ուկամայի (Սև) օրոք (4–50), որը նամակագրություն ուներ Հիսուսի հետ և նրանից ստացել էր մի կտոր կտավի վրա հրաշքով դրոշմված փրկչական պատկերը: Նույն ասքի համաձայն, ավելի ուշ՝ Հիսուսի համբարձումից հետո, նրա պատգամով Ե. եկած Թադեոսը բուժել է բորոտությամբ տառապող Աբգար թագավորին, որը դրանից հետո հրամանով քրիստոնեությունը Ե-ում հռչակել է պաշտոն. կրոն: Այս ավանդապատումներն այլաբանորեն ակնարկում են, որ քրիստ. վարդապետությունը մուտք է գործել Ե. դեռևս Քրիստոսի օրոք և առաքյալների գործունեությամբ ավելի տարածվել ու արմատավորվել բնակչության շրջանում: Պատմ. փաստերը ցույց են տալիս, որ քրիստոնեությունը Ե-ում պաշտոն. կրոն է ճանաչվել քիչ ավելի ուշ, Աբգար IX-ի (179–214) գահակալության տարիներին: Շնորհիվ իր դիրքի, Ասոր. Միջագետքում և ողջ Արևելքում ունեցած իր դերի ու նշանակության, Ե., սկսած II–III դարերից, եղել է Արևելքում ծագած զանազան գնոստիկյան ուսմունքների (տես Գնոստիցիզմ), քրիստ. աղանդների կենտրոն, որոնք այստեղ ունեցել են իրենց կազմակերպված համայնքները, ստեղծել դպրոցներ: Ե-ում մեծ հեղինակություն և բազմաթիվ հետևորդներ ուներ Բարդայծան Եդեսացին (154–222), որն Աբգար IX-ի բարեկամն էր ու քրիստոնյա մկրտողը: Բարդայծանը Եում ստեղծել է մեծ դպրոց, որը հետզհետե հերձվածողական բնույթ է ստացել: III–V դդ. Ե-ում զանազան աղանդավորների աշխուժացումը մեծ վտանգ էր ներկայացնում Ե-ի աթոռի համար: Ե-ի եպիսկոպոս Ռաբուլաս Եդեսացու (412–435) կենսագրության մեջ պատմվում է, որ նա իր թեմում հալածել է բարդայծանականներին, արիոսականներին (տես Արիոսականություն), մարկիոնականներին, մանիքեցիներին (տես Մանիքեություն), բորբորիտներին,

287