Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Քաղկեդոնի ժողովը: Ե. Ա Փ-ու հանձնարարականով Մաթուսաղան գրել է Հերակլ կայսրին ուղղված դավան. թուղթ, որը նրան է հանձնվել Կարինում: Այստեղ կայսրը և Կ. Պոլսի Սերգիոս պատրիարքը (610–638) Ե. Ա Փ-ուն են ներկայացրել միակամական (տես Միակամություն) բովանդակությամբ մի դավանագիր, հավանաբար այնպիսին, ինչպիսին ուղարկել էին Ալեքսանդրիայի մոլեռանդ հակաքաղկեդոնական պատրիարք Կյուրոսին: Այդտեղ չէր հիշվում Լևոնի տոմարը, Քաղկեդոնի ժողովը և, թեպետ բացարձակ մի բնություն չէր քարոզում, սակայն ուսուցանում էր մի կամք, մի ներգործություն, որով և անուղղակիորեն ջատագովում էր մի բնության վարդապետությունը: Հայ եկեղեցու պատգամավորությունը ստորագրել է Հերակլ կայսրի առաջարկած հավատո խոստովանության գիրը, որը եղել է ոչ թե քաղկեդոն., այլ՝ միակամական, և հույն հոգևորականների հետ հաղորդվել Կարինի Մայր եկեղեցում: Այդ քայլը պարտադրված էր ժամանակի քաղ. իրադրությամբ, երբ բյուզանդացիների և արաբների նվաճող. նկրտումները ծանրացրել էին Հայաստանի քաղ. կացությունը, երբ Հերակլ կայսրը Ե. Ա Փ-ուն սպառնում էր հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել Մեծ Հայքի բյուզ. մասում: Համաձայնեցված ոչ քաղկեդոն. դավանագրի ստորագրումը որևէ հետևանք չի ունեցել Հայ եկեղեցու համար: Հետագա պատմիչները (Ստեփանոս Տարոնեցի, Վարդան Արևելցի, Կիրակոս Գանձակեցի, Ստեփանոս Օրբելյան), սկսած Հովհաննես Դրասխանակերտցուց, խստագույնս դատապարտել են Ե. Ա Փ-ու արարքը, հանիրավի մեղադրել նրան քաղկեդոնականություն ընդունելու մեջ: Նրան և հայ պատվիրակության մյուս անդամներին անվանել են տգետներ, կայսրից խաբված դավաճաններ, Հայ եկեղեցու սրբությունները ոտնահարողներ: Սակայն ժամանակակիցների ընկալմամբ Ե. Ա Փ-ու քայլը, ընդհակառակը, զերծ է պահել Հայ եկեղեցին և Հայաստանը շատ ծանր հետևանքներից: Ժամանակակիցներից միակ բացահայտ ընդդիմացողը VII դ. նշանավոր դավանաբան և աստվածաբան Հովհան Մայրավանեցին էր (Մայրագոմեցի): Ե. Ա Փ-ուն անարգելու համար նա արտաքսվել է Դվինից: Դեպքերի ականատես Սեբեոս պատմիչը կաթողիկոսի քայլը չի դատապարտել՝ բարձր գնահատելով նրա մարդկային

ԵԹՈՎՊԱԿԱՆ

292

արժանիքները: Անգամ Կարին գնալու Հերակլ կայսրի հրավերը մերժողները՝ Գարդմանի եպիսկոպոս Ստեփանոսը և Սյունյաց եպիսկոպոս Մաթուսաղան, որոնք ժամանակի հայտնի հայ աստվածաբաններից էին, Ե. Ա Փ-ու վերադարձից հետո, հակառակ Հովհան Մայրավանեցու ջանքերին, պաշտպան են կանգնել նրան: Կաթողիկոսը Կարինից վերադարձել է «մեծաւ շքով» և «մեծապարգև փառօք»: Հայաստանում հոգևորականությունը նրան դիմավորել է ոչ թշնամաբար, և Կարինի ժողովից հետո ևս ութ տարի, մինչև իր կյանքի վերջը Ե. Ա Փ. շարունակել է մնալ կաթողիկոս. աթոռին: Վերադարձից հետո նա առաջնորդվել է Հայ եկեղեցու սկզբունքներով, զբաղվել շին. և բարենորոգչ. գործերով (վերակառուցել է Էջմիածնի Կաթողիկեն, Հռիփսիմե ու Գայանե եկեղեցիները): Վախճանվել է ծեր հասակում: Կաթողիկոս. գահին Ե. Ա Փ-ուն հաջորդել է Ներսես Գ Տայեցին: Գրկ. Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994: Ս ե բ ե ո ս, Պատմութիւն, աշխատասիր. Գ. Աբգարյանի, Ե., 1979: Ս տ ե փ ա ն ո ս Օ ր բ ե լ յ ա ն, Սյունիքի պատմություն, Ե., 1986: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912, էջ 685–706: Բ ա ր թ ի կ յ ա ն Հ., «Narratio de rebus Armeniae» հունարեն թարգմանությամբ մեզ հասած մի հայ-քաղկեդոնական սկզբնաղբյուր, ԲՄ, դ 6, 1962: Պ ե տ ր ո սյ ա ն Ե., Հայ եկեղեցու քրիստոսաբանությունը, Ս. Էջմիածին, 1995: Արտաշես Ղազարյան

ԵԹՈՎՊԱԿԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻ, Հ ա բ ե շ ա կ ա ն ե կ ե ղ ե ց ի, Արևելյան ուղղափառ եկեղեցիներից: Մինչև 1951-ը վարչականորեն ենթակա էր Ղպտի ուղղափառ եկեղեցուն: Քրիստոնեությունը Եթովպիա է մուտք գործել տակավին առաքյալների ժամանակներից: Համաձայն Գործք առաքելոցի, Փիլիպպոս առաքյալը մկրտել է եթովպացիների Կանդակա թագուհու ներքինիին (Գործք 8.26– 38)՝ դրանով նշանավորելով Ե. ու. ե-ու սկըզբնավորումը: Քրիստոնեությունը պետականորեն ճանաչվել է 318 կամ 340-ին՝ Ալեքսանդրիայից եկած հույն բարեպաշտ վաճառական Ֆրումենտիոսի ջանքերով: Նորահաստատ եկեղեցու հոգևոր և վարչ. պետքերը հոգալու նպատակով Աթանաս Ալեքսանդրացին նրան ձեռնադրել է (որից հետո նա վերանվանվել է Աբունա Սալամա) և ուղարկել այս նոր թեմին ծառայելու: Քաղկեդոնի ժողովից (451) հետո Ե. ու. ե., հավատարիմ մնալով երեք տիեզերական ժողովների դավան. որոշումներին, հարել է Ղպտի եկեղեցուն, որը ալեքսանդրյան աստ-