Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ե-ու եպիսկոպոսապետը, որն ազգությամբ պարտադիր ղպտի պետք է լիներ, ավանդաբար ձեռնադրվել է Եգիպտոսում: Դարեր շարունակ Եթովպիայի միակ եպիսկոպոսը ղպտի մետրոպոլիտն էր: 1951-ին առաջին անգամ Եթովպիայի հոգևորականությունն ու աշխարհիկներն ընտրել են ծագումով եթովպացի մետրոպոլիտ: 1959-ին Ղպտի եկեղեցին վավերացրել է Ե. ու. ե-ու անկախությունը՝ նրա առաջնորդին բարձրացնելով պատրիարքի աստիճանի: Նույն թվին Ղպտի եկեղեցու հովվապետ Կյուրեղ VI պատրիարքը Եթովպիայի Բասիլիոս եպիսկոպոսին ձեռնադրել է Եթովպիայում՝ որպես Ե. ու. ե-ու պատրիարք: Ե. ու. ե. երկրի պաշտոն. եկեղեցին էր մինչև 1974-ը, երբ գահընկեց է արվել կայսրը, և հաստատվել համայնավարական վարչակարգ: Հեղափոխությունից քիչ անց եկեղեցին և պետությունը պաշտոնապես բաժանվել են, և եկեղեցապատկան շատ հողեր պետականացվել: Համայնավար. կառավարության տապալումից (1991) հետո եկեղեցին դուրս է եկել մեկուսացած վիճակից և սկսել ավելի գործուն մասնակցել երկրի կյանքին: Հովանավորում է կարիքավորների օգնությանն ուղղված մի շարք ծրագրեր, որբանոցներ, աշխուժացնում հոգևոր. եկեղեց. գործունեությունը: Եթովպիայում եկեղեցին ունի 12 թեմ, երկրից դուրս՝ ԱՄՆ-ում, Լատ. Ամերիկայում, Արևմտյան Եվրոպայում և այլուր, ևս ունի թեմեր: Ե. ու. ե-ու բարձրագույն մարմինը եթովպական Սուրբ սինոդն է, որն ընտրում է պատրիարքին, իրավասու է պաշտոնանկ անել թեմերի առաջնորդներին: Ե. ու. ե-ու պատրիարքն է Աբունա Պաուլոսը (1992-ից, եկեղեցու անկախացումից հետո 5-րդ պատրիարքը): Ե. ու. ե-ու կարևոր հաստատություններից է վանական կառույցը: Վանական դրությունը հիմնված է Եգիպտոսի անապատական հայրերի (տես Անապատականություն) օրենսդրության վրա, որին ցայսօր հետամուտ են առավել նախանձախնդիր որոշ վանականներ: Վաղ միջնադարից գործում են երկու վանական միաբանություններ՝ Անտոնյան ու Եվստաթյան, որոնց միջև երբեմնի հակամարտությունն այժմ վերացել է: Անտոնյան միաբանության առաջնորդը ներկայումս Եթովպիայի վանական միաբանությունների ընդհանուր ղեկավարն է: Վանական հայրերը մեծապես

ԵԹՈՎՊԱԿԱՆ

294

նպաստել են հաբեշական քրիստ. մշակույթի, գրականության զարգացմանը: Նրանց ջանքերով բազմաթիվ թարգմանություններ են կատարվել ղպտերենից, հուն-ից, ասոր-ից սեփական գեեզերեն (բառացի՝ բերովի) լեզվի, որն ազգակից է արաբ-ին: Բացի Աստվածաշնչից (որ հրատարակված է ժողովրդին մատչելի ամհարերեն) թարգմանվել են եկեղեց., ծիս. մատյաններ, այդ թվում՝ Կյուրեղ Ալեքսանդրացու Պատարագամատույցը, որով և ցարդ առաջնորդվում է Ե. ու. ե.: Պ ա շ տ ա մ ո ւ ն ք ը և ծ ե ս ե ր ը: Ե. ու. ե. ունի պաշտամունքային և ծիս. որոշ առանձնահատկություններ, որոնցով տարբերվում է Արևելքի մյուս եկեղեցիներից (նմանվելով բացառապես Ղպտի եկեղեցուն): Դրանք դրսևորվում են Հին կտակարանից հայտնի հրեական որոշ սովորությունների կիրառմամբ: Այսպես, Ե. ու. ե. սրբորեն կատարում է թլփատությունն ու մաքրության օրենքը: Հինկտակարանային հայեցողության դրոշմն է կրում նաև շաբաթ և կիրակի օրերի տոնակատարումը, ինչպես նաև սուրբ և անսուրբ կենդանիների զատորոշումը: Ե. ու. ե-ում տարվա 250 օրը պահոց օրեր են: Ծիս. որոշ սովորություններ ևս վերցվել են հրեական ծիսակարգից: Ղևտացիների (հրեա հոգևորականներ) նման Ե. ու. ե-ու սպասավորները պարում են Ուխտի տապանակի առջև, ձախ ձեռքում՝ գավազան, իսկ աջում՝ բոժոժներ կրելով: Մինչդեռ Ե. ու. եում թմբուկի կիրառումն ունի հեթանոս. ծագում: Աստվածաշնչի հուն. Յոթանասնից թարգմանության կանոնից զատ Ե. ու. ե. ընդունում է նաև մի շարք հրեական և քրիստ. պարականոն գրքեր, որպիսիք են Ենովքի գիրքը և Կուֆալեն (Հոբելյանների գիրքը): Ճ ա ր տ ա ր ա պ ե տ ո ւ թյ ո ւ ն ը ե վ ա ր վ ե ս տ ը: Թեև Ե. ու. ե-ու ճարտ-ը հավատարիմ է սկզբ. բազիլիկ, քառանկյուն, խաչաձև ոճին, այնուամենայնիվ, դրան զուգահեռ մշակել է իր ուրույն ոճը՝ ութանկյուն օղակաձև: Հնագույն եկեղեցին Աքսումի Մայր տաճարն է, որը նվիրված է Սիոնի ս. Կույս Աստվածածնին: Տաճարի խորանում պահվում է Ուխտի տապանակը: Ենթադրվում է, որ Սաբայի (Եթովպիա) Մաքեղա թագուհու [որը ամուսնացել էր Իսրայելի թագավոր Սողոմոնի հետ (Գ Թագ. 10.1–13, Բ Մնաց. 9.1–12, Մատթ. 12.42)] ժամանակներից (Ք.ծ.ա. X դ.) ի վեր Ուխտի տապանակը Երուսաղեմի Սողոմոնյան տաճարից փոխադրվել է Եթովպիա (Աքսումի