Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ներում), 923 ոչ հողային հասութաբեր ունեցվածք և 1.775,8 հզ. ռուբլի կանխիկ դրամ: Դրանից հետո հայ ժողովրդի պայքարն ընդունել է այլ ձևեր: Նախկին վարձակալները հրաժարվում էին գույքի շահագործումից, գյուղացիները փչացնում կամ ծածուկ Ս. Էջմիածնին էին հանձնում հավաքված բերքը: Արդյունքում սպասված 300 հզ. ռուբլու դիմաց բռնագրավված գույքից 1904ին ստացվել է միայն 133 հզ. ռուբլու եկամուտ: Հնազանդության փոխարեն հայ ժողովուրդն ավելի սերտ է համախմբվել իր եկեղեցու շուրջ, ցուցաբերել իր նվիրվածությունը ազգային հոգևոր արժեքներին: Համաժող. բուռն պայքարի և Ռուսաստանում սկսված հեղափոխության ազդեցության տակ ցարիզմն ստիպված էր նահանջել: 1905-ի օգոստ. 1-ին Նիկոլայ II ցարը ստորագրել է եկեղեց. գույքը վերադարձնելու մասին հրամանագիրը, որով միաժամանակ թույլատրվում էր վերաբացել հայկական դպրոցները:

ԵԿԵՂԵՑ.

Գրկ. Ե ր կ ա ն յ ա ն Վ., Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում (1870–1905), Ե., 1970: Հ ա մ բ ա ր յ ա ն Ա. Ս., Հայոց եկեղեցական բռնագրաված գույքի օգտագործումը ցարիզմի կողմից 1903–1905 թթ., «Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԱ հաս. գիտ.», 1961, դ 10: Ազատ Համբարյան

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ, հոգևոր դասի ներկայացուցիչների հավաքներ եկեղեցական, վարչական-կազմակերպչական, կանոնական, ծիսադավանական, բարոյական, կարգապահական և այլ հարցեր քննելու համար: Դավանաստվածաբան. տեսակետից Ե. ժ. մասն են Սուրբ Հոգու, որ ապրում է եկեղեցում: Եպիսկոպոսներն ու վարդապետները հավաքվում են Ս. Հոգու թելադրմամբ և այն հավատով, որ որոշումներն ընդունվում են Ս. Հոգու առաջնորդությամբ. «…հաճելի թվաց Սուրբ Հոգուն և մեզ…» (Գործք 15.28), ասում են ժողովականները միմյանց՝ հետևելով առաքյալների օրինակին: Ե. ժ. բաժանվում են երկու մեծ խմբի՝ կանոնադիր և ոչ կանոնադիր: Կանոնադիր Ե. ժ-ի ընդունած կանոնները ձևավորել են կանոնական կամ եկեղեցական իրավունքը, որի հիման վրա կազմվել են կանոնական ժողովածուներ (հայոց համար այդպիսին է «Կանոնագիրք Հայոցը»): Կանոնները եղել են պարտադիր և կիրառվել են ինչպես եկեղեցու, այնպես էլ՝

296

պետության հեղինակությամբ և անունից: Ոչ կանոնադիր Ե. ժ. քննարկել են ամենատարբեր հարցեր՝ դավան., ծիսական, ազգ., եկեղեց., միջեկեղեց. փոխհարաբերություններին առնչվող ևն, ընդունել որոշումներ, գրել թղթեր, նամակներ, պաշտոն. ուղերձներ, շրջաբերականներ: Նրանք ունեցել են կարևոր նշանակություն որևէ եկեղեցու դիրքորոշումն այս կամ այն հարցի վերաբերյալ հստակեցնելու, ծիսադավան. և եկեղեց. խնդիրներում կողմնորոշվելու համար: Շատ որոշումներ էլ ունեցել են զուտ բարոյական նշանակություն: Հայ եկեղեցին իր դավան. և վարդապետական հիմն. սկզբունքները, ի տարբերություն Կաթոլիկ եկեղեցու, կանոնի աստիճանի չի բարձրացրել (դոգմա) և չի պարտադրել: Ժողովների միջոցով եկեղեց. հարցեր վճռելը սկսվել է դեռևս առաքյալների ժամանակ, երբ նրանք ժողովվել են Երուսաղեմում (51ին) և որոշել թույլ չտալ քրիստոնյաներին կատարելու մովսիսական ծեսերը (թլփատություն, հեռու մնալ կուռքերին զոհաբերված կենդանիներից ևն, Գործք 15.1–29): Առաքյալների հաջորդները II–III դարերում շարունակել են նույն շավղով գնալ և հարցերը ժողովով վճռել: Նրանք մասնավոր տեղական ժողովներ են գումարել Պաղեստինում, Փոքր Ասիայում, Հռոմում, Եդեսիայում, Հունաստանում՝ ս. Զատիկը միասին տոնելու վերաբերյալ, և 256-ին Կարթագենում՝ կրկնակնունքի խնդիրը որոշելու համար: Այդ կարգն ընդհանրացել է քրիստոնյա բոլոր ժողովուրդների մեջ, մինչև անգամ սահմանվել, որ տարին երկու անգամ ժողովներ լինեն ամենուրեք, և եկեղեց. խնդիրները քննեն ու լուծեն դրանց միջոցով («Կանոնք առաքելականք», 27-րդ կանոն): Իսկ Նիկիայի Ա տիեզերական ժողովի 6-րդ կանոնը սահմանել է, որ տարեկան երկու ժողովներից առաջինը լինի Մեծ պահքից առաջ, երկրորդը՝ աշնանը: Այս սկզբունքն ընդհանուր առմամբ մտավ նաև հայոց մեջ, բայց ճշգրտությամբ չգործադրվեց. պատմաքաղ. հանգամանքների բերումով Հայաստանում ոչ միայն տարին երկու անգամ, այլ տասնյակ տարիներ Ե. ժ. չէին գումարվում: Ե. ժ. իրենց նշանակությամբ լինում են երեք տիպի՝ տեղական արտաքին, տեղական ազգային և տիեզերական ժողովներ: Առաջին երկուսը կոչվում են նաև մասնավոր ժողովներ: Բոլոր տեղական արտաքին և տիեզերական ժողովները կանոնադիր ժողովներ են: