Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Տ ե ղ ա կ ա ն ա ր տ ա ք ի ն Ե. ժ., Ընդհանրական եկեղեցու տեղական մասնավոր ժողովներ, որոնք չեն հռչակվել տիեզերական, բայց ընդունած որոշումներն ու կանոնները դուրս են եկել մեկ առանձին մասնավոր աթոռի կամ թեմի շրջանակներից և ստացել համաքրիստ. նշանակություն: Այդպես էր մինչև Քաղկեդոնի ժողովը, երբ Ընդհանրական եկեղեցին միասնական էր, չկային պառակտումներ, և մասնավոր ժողովներն ընդունում էին բոլոր քրիստոնյա եկեղեցիները: Այդպիսիք են Անկյուրիայի (313–315), Նեոկեսարիայի (314– 315), Գանգրայի (340 կամ 370), Կեսարիայի (Անտիոքի, 341), Սարդիկայի (344–347), Լավոդիկիայի (365) ժողովները: Հայ եկեղեցու ընդունած այս 6 տեղական արտաքին ժողովները հիշվում են 1178-ի Հռոմկլայի ժողովի ժամանակ Հայոց կաթողիկոս Գրիգոր Դ Տղայի գրության մեջ՝ ուղղված ժողովականներին: Տեղական 6 ժողովների կանոններն առանձին կանոնախմբով մտել են «Կանոնագիրք Հայոցի» մեջ, և Հայ եկեղեցին դրանք համարում է հայոց եկեղեց. իրավունքի կարևոր աղբյուր: Հռոմի կաթոլիկ եկեղեցին ընդունում է 7 մասնավոր ժողով (նաև 256-ի Կարթագենի ժողովը), իսկ հույներն ընդունում են 8 մասնավոր ժողով (Կարթագենի և 394-ի Կ. Պոլսի ժողովները): Վաղ ժամանակներում Կեսարիայում եղել է արլ. և արմ. եկեղեցիների ժողով՝ Զատկի տոնը կանոնավորելու համար, բայց այնտեղ կանոններ չեն սահմանվել: Հռոմեացիներ Դիոնիսիոս Կրտսերի՝ VI դ. սկզբին, և Հովհան Սխոլաստիկոսի՝ 565-ին հուն-ից լատ. թարգմանած և կարգավորած ժողովածուների մեջ կային 10 ժողովների կանոններ, որոնցից 4-ը՝ տիեզերական և 6-ը տեղական ժողովներ էին: Հայերը նույնն ընդունել են հետևյալ փոփոխությամբ. 4 տիեզերական ժողովից դուրս են թողել Քաղկեդոնինը, իսկ տեղական 6 ժողովից՝ Անտիոքինը (անհայտ պատճառով), և նրա փոխարեն ավելացրել գոյություն չունեցող Կեսարիայի ժողովը: Տ ե ղ ա կ ա ն ա զ գ այ ի ն Ե. ժ., քրիստոնեական որևէ դավանանքի պատկանող առանձին եկեղեցու հոգևորականության կամ հոգևորականության և աշխարհիկ դասի ներկայացուցիչների հավաքներ, որտեղ քննարկված հարցերը և ընդունված որոշումներն ու կանոնները դուրս չեն գալիս տվյալ եկեղեցու հոգևոր վարչատարածքային իրավասության սահմաններից: Հայոց մեջ տեղական Ե. ժ., ըստ

իրենց նշանակության ԵԿԵՂԵՑ. և իրավասությունների, լինում են եպիսկոպոսական (եպիսկոպոսաց) և ազգ-եկեղեցական: Եպիսկոպոսական ժողովը Հայ եկեղեցու կանոնադիր մարմինն է՝ նախագահությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի: Հնում, ըստ առաքելական կանոնի, Հայաստանում ևս տարին երկու անգամ Հայոց կաթողիկոսը 12 եպիսկոպոսներով շրջել է ամբողջ երկրում, եպիսկոպոսական ժողով գումարել, եկեղեց. կյանքում կարգ ու կանոն հաստատել: Իսկ եպիսկոպոսները Նավասարդի տոնին՝ Շահապիվանում, Ս. Կարապետի տոնին՝ Մուշում հավաքվել են տարին 1–2 անգամ՝ եկեղեցական-բարեկարգական հարցերով, և քննարկվածներից կարևորագույնները ներկայացրել կա՛մ Հայոց կաթողիկոսին՝ ի վավերացումն և կա՛մ Ազգ. ժողովին՝ ի հավանություն: Սակայն հետագայում այդպիսի ժողովներ ավելի քիչ են գումարվել: Նոր ժամանակներում հիշատակելի են 1917-ի հունիսին՝ Ս. Էջմիածնում Գևորգ Ե Սուրենյանցի, 1956-ի մարտին՝ Կահիրեում (Եգիպտոս) Վազգեն Ա Պալճյանի հրավիրած եպիսկոպոս. ժողովները, որոնցում, ի թիվս այլ կարևոր հարցերի, նպատակ է դրվել վերականգնել առաքելական կանոնը ժողովներ գումարելու վերաբերյալ: 1956-ի հոկտ. Ս. Էջմիածնում հրավիրված ժողովը որոշել է տարին գոնե մեկ անգամ գումարել եպիսկոպոս. ժողով: Կահիրեի ժողովի որոշմամբ հստակ սահմանվել են եպիսկոպոս. և ազգ. Ե. ժ-ի իրավասությունները, համաձայն որի, Հայ եկեղեցու որևէ դավան. և վարդապետ. խնդիր նախ պետք է քննի եպիսկոպոս. ժողովը և հետո միայն ներկայացնի ազգ-եկեղեց. ժողովին և Ամենայն հայոց կաթողիկոսին՝ ի վավերացումն: Հայ եկեղեցում, որին խորթ է կղերապետությունը, ժողովներին հոգևորականության հետ միասին մասնակցել է աշխարհիկ դասը՝ թագավորներ, իշխաններ, ազատներ, ժողովրդի ներկայացուցիչներ: Հնում (IV–V դդ.) այդ հավաքները կոչվել են նաև աշխարհաժողովներ, ավելի ուշ՝ ազգ-եկեղեց. ժողովներ, որոնք գումարվել են արտակարգ՝ կաթողիկոսական ընտրության, քաղ. ճգնաժամային կացությունների, հանդիսավոր արարողությունների ժամանակ և ազգ. ընդհանուր նշանակություն ունեցող կարևորագույն հարցերի քննարկման համար: Ազգ-եկեղեց. ժողովը Հայ եկեղեցու գերագույն օրենսդիր մարմինն

297