Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դպրոցի ձևավորումը, որին նպաստել է նաև VI դ. հայ և բյուզ. եկեղեցիների խզումը: IV– VI դդ. հայկ. Ե. ճ. շատ ընդհանուր գծեր ունի հարևան քրիստոնյա երկրների ճարտ-յան հետ, բայց VII դարից այն դարձել է միանգամայն ինքնատիպ: Հայաստանում եկեղեց. շենքերի նոր ձևերը հայկ. Ե. ճ-յան խոշոր ավանդն են ողջ քրիստ. ճարտ-յան մեջ: VII դ. վերջին Հայաստանում հաստատված արաբ. ծանր լուծը երկու դար ընդհատել է երկրի զարգացման բնականոն ընթացքը: IX դ. վերջին, անկախության վերականգնումից հետո, նախադրյալներ են ստեղծվել ճարտ-յան զարգացման նոր փուլի համար: IX–XI դդ. Հայաստանի ֆեոդալ. մասնատվածությունը հանգեցրել է առանձին՝ Անիի, Սյունիքի, Վասպուրականի, Լոռու ճարտ. դպրոցների ձևավորմանը: Սկզբնապես եկեղեցիներ կառուցելիս, փորձի և շին. ավանդույթների կորստի պատճառով, կիրառել և կրկնել են VII դ. մշակած և հայտնի ձևերը՝ թաղածածկ դահլիճի (Բյուրականի Ս. Հովհաննես եկեղեցի), «ազատ խաչի» (Սևանավանք, Հայրավանք), գմբեթավոր դահլիճի (Շիրակավանի Ս. Ամենափրկիչ եկեղեցի), մաստարայատիպ (Կարսի Ս. Առաքելոց եկեղեցի), հռիփսիմեատիպ (Վարագավանքի Ս. Աստվածածին եկեղեցի): Այդ ժամանակաշրջանի Հայաստանի Ե. ճ-յան մեջ առաջատար դեր է խաղացել երկրի մայրաքաղաք Անիի ճարտ. դպրոցը, որն ազդեցություն է ունեցել հայկ. ճարտ-յան զարգացման ողջ ընթացքի վրա. նրա մշակած ոճական ուղղությունը, հարդարանքի ձևերը տարածվել են երկրի նահանգներում, կախյալ թագավորություններում: Անիի ստեղծագործ. դպրոցի նվաճումներն անխզելիորեն կապված են միջնադարյան Հայաստանի խոշորագույն ճարտարապետ Տրդատի անվան հետ, որը կարևոր ավանդ է մուծել հատկապես Ե. ճ-յան ձևերի մշակման գործում: Անիում տարածում են գտել կենտրոնագմբեթ եկեղեցիների քառախորան ու վեցախորան ձևերը, որոնց շարքում իրենց ճարտգեղ. բարձր հատկանիշներով առանձնանում են Անիի Ս. Առաքելոց եկեղեցին, Աբուղամրենց Ս. Գրիգոր և Հովվի եկեղեցիները: Անիի ճարտ. դպրոցի ոճ. առանձնահատկություններից են եկեղեցիների արտաքին ճակատների և գմբեթների թմբուկների՝ կամարաշարով ձևավորումը, գմբեթների հովանոցաձև ծածկը: Անի քաղաքի կառույցներից բացի այս դպրոցի լավագույն գործերն են Մարմաշենի վանքի,

Խծկոնքի վանքի, ԱմԵԿԵՂԵՑ. բերդ ամրոցի Վահրամաշեն, Հոռոմոսի վանքի, Բագնայրի վանքի եկեղեցիները: Անիից հետո իր նշանակությամբ երկրորդը Սյունիքի ճարտ. դպրոցն է, որը IX–XI դդ. ստեղծել է այնպիսի բարձրարվեստ գործեր, ինչպիսիք են Բղենո Նորավանքի, Վահանավանքի, Գնդեվանքի, Որոտնավանքի, Ցաղաց քար վանքի եկեղեցիները և հռչակավոր կրոն., գիտ. և կրթ. կենտրոն Տաթևի վանքի՝ Հայաստանի այդ ժամանակաշրջանի ամենախոշոր՝ Ս. Պողոս-Պետրոս տաճարը: Վասպուրականի ճարտ. դպրոցը X դ. ստեղծել է հայկ. միջնադարյան արվեստի գլուխգործոց, ճարտարապետ Մանուելի կերտած Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցին, որը երեք արվեստների՝ ճարտ-յան, քանդակագործության և որմնանկարչության ամենափայլուն օրինակն է: IX–XIV դդ. հայկ. Ե. ճ. հիմնականում զարգացել է վանքային համալիրներում: Միջնադարում կառուցվել է ավելի քան 1000 վանք, որը բավական մեծ թիվ է Հայաստանի նման ոչ մեծ երկրի համար: X–XI դդ. ստեղծվել է եկեղեց. շենքի նոր՝ «ներգծված խաչ» տիպը: Այն ունի ներսից խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով (հաճախ՝ երկհարկանի), արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր հորինվածք, որը դարձել է հայկ. վանքերի եկեղեցիների ճնշող մեծամասնության հիմն. ձևը: Հայ ճարտարապետները շարունակել են մեծ ուշադրություն դարձնել արտաքին ճակատների ձևավորմանը: Ե. ճ-յան մեջ գերակշռող է դարձել «գեղատեսիլ» ոճը, ավելացել են քանդակազարդ տարրերը, ճակատներում բազմագունություն է կիրառվել, շքամուտքերը ձևավորվել են շթաքարերով: Զարդաքանդակների հետ ավելացել են պատկերաքանդակները: Եկեղեցիները չափերով մեծ չեն, սակայն ունեն մոնումենտալ ձևեր: Որմնանկարները հազվադեպ են (Հաղպատի վանքի Ս. Նշան, Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցի, Ախթալայի Ս. Աստվածածին վանքի, Քոբայրավանքի, Կիրանց վանքի եկեղեցիներ): Հայկ. միջնադարյան եկեղեցիներին հատուկ չեն իկոնոստասները: Վանքերում եկեղեցիներից բացի (գրեթե բոլորը գմբեթավոր են) կառուցվել են աշխարհիկ շենքեր՝ գրադարաններ, դպրոցներ, հյուրատներ, սեղանատներ, բնակելի, տնտ., արտադր. կառույցներ: X դ. հայկ. Ե. ճ. ստեղծել է իր նշանակությամբ եզակի շենք՝ գավիթը, որը կից է եկե-

301