Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ղեցուն և միաժամանակ ունի մի քանի կիրառություն: Նրա առաջացումը կապված է կաթողիկոս Սահակ Ա Պարթևի՝ V դարից ցայսօր գործող այն կանոնի հետ, որով արգելվում է հայկ. եկեղեցիներում թաղում կատարելը, և գավիթները ծառայել են նաև որպես տապանատուն: Վանքային համալիրների մասն է կազմում Հայաստանում IX դ. ձևավորված մեմորիալ հուշարձանի ինքնատիպ նոր ձև՝ խաչքարը, որը բացառիկ երևույթ է քրիստ. արվեստում: Դարերի ընթացքում տարբեր ճարտարապետների կառուցած, բազմաբնույթ շենքերից կազմված հայկ. վանքերն աչքի են ընկնում իրենց բոլոր կառույցների ներդաշնակ փոխկապվածությամբ և շրջակա բնության հետ ողջ համալիրի ներդաշնակությամբ: Հայաստանի բազմաթիվ վանքերից իրենց ճարտ-յամբ առանձնանում են Այրարատ նահանգում եզակի ժայռափոր շինություններով Գեղարդավանքը, Քասաղ գետի անդնդախոր ձորի եզրին կանգուն Հովհաննավանքը և Սաղմոսավանքը, Կեչառիսի վանքը, Արագած լեռան լանջին եռագմբեթ ուրվագծով Տեղերի վանքը, Շիրակում՝ Հառիճավանքը, Լոռիում՝ կրոն., գիտ. և կրթ. համահայկ. կենտրոններ Հաղպատի վանքը և Սանահինի վանքը, Գոշավանքը, Հաղարծինի վանքը, Վասպուրականում՝ Նարեկավանքը և Վարագավանքը: Արցախում են գտնվում հայկ. ամենախոշոր վանքերից մեկը՝ Դադիվանքը, և «XIII դ. հայկ. ճարտ. հանրագիտարան» համարվող Գանձասարի վանքը: Սյունիքի Վայոց ձոր գավառում՝ Արենիում և Նորավանքում XIII–XIV դդ. ստեղծագործել է այդ ժամանակաշրջանի խոշորագույն արվեստագետ Մոմիկը: XIII–XIV դդ. Հայաստանում ստեղծվել է եկեղեց. շենքի նոր՝ երկհարկ տիպը, որը զուգակցում է եկեղեցին զանգակատան հետ: Դրա օրինակներն են Գոշավանքի Ս. Հրեշտակապետաց, Եղվարդի Ս. Աստվածածին, Նորավանքի «Բուրթելաշեն» Ս. Աստվածածին, Կապուտանի Ս. Մինաս եկեղեցիները: XV–XVI դդ. անբարենպաստ քաղ. և տնտ. պայմանների պատճառով եկեղեց. շինարարությունը Հայաստանում ընդհատվել է (երկիրը դարձել էր Թուրքիայի և Իրանի միջև պատերազմների թատերաբեմ): Միայն XVII դ. սկզբին պայմաններ են ստեղծվել քանդված եկեղեցիները նորոգելու և նորերը կառուցելու

ԵԿԵՂԵՑ.

302

համար: XVII–XVIII դդ. եկեղեցաշինության առանձնահատկությունը եղել է եռանավ բազիլիկների զանգվածային կառուցումը: Ի տարբերություն վաղ միջնադարի, XVII–XVIII դդ. բազիլիկները ծածկվել են ընդհանուր երկթեք տանիքով: Գմբեթավոր եկեղեցիներ քիչ են կառուցվել և պատկանել են գմբեթավոր դահլիճի (Էջմիածնի Շողակաթ վանքի եկեղեցի, Խոր վիրապի վանքի Ս. Աստվածածին, Հավուց թառ վանքի գլխ. եկեղեցիները) կամ քառամույթ գմբեթավոր բազիլիկի տիպին (Մուղնու Ս. Գևորգ վանք, Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանք, Ապրակունիսի Ս. Կարապետ վանք, Մեղրու Ս. Աստվածածին եկեղեցի ևն): Հայաստանի XVII–XVIII դդ. վանքերի ճարտ-յան բնորոշ առանձնահատկությունը երկու տարբեր նշանակության և քաղաքաշին. հորինվածքների՝ կրոն. կենտրոնի ու պաշտպան. համալիրի զուգակցումն է: Վանքերն ու այդ դարերում տարածված ճգնավոր. մենաստանները՝ անապատները, շրջապատվել են բուրգերով ամրացված հզոր պարիսպներով: Այդպիսի վանք-ամրոցներ են Շատին վանքը, Արտազի Ս. Թադե վանքը, Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկա վանքը, Տաթևի Մեծ անապատը, Ագուլիսի Ս. Թովմա, Խոր վիրապի վանքերը: Մ յուս առանձնահատկությունը վանական համալիրի կազմակերպումն է կենտրոնում ազատ կանգնած միակ եկեղեցու շուրջը, որը ողջ համալիրի գերիշխող տարրն է: XVII–XVIII դդ. տարածված էր եկեղեցիների արմ., հազվադեպ՝ հվ. ճակատին կից երկհարկ զանգակատների կառուցումը և եռակամար սրահների կցումը: XIX դ., Արլ. Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո, նոր վանքեր այլևս չեն կառուցվել: Քաղաքներում (Երևան, Ալեքսանդրապոլ, Նոր Բայազետ, Գորիս, Շուշի) կառուցվել են գմբեթավոր, իսկ գյուղերում՝ մեծ մասամբ բազիլիկ տիպի ծխական եկեղեցիներ: 1920-ին խորհրդ. կարգեր հաստատվելուց հետո Հայաստանում դադարել է եկեղեցիների շինարարությունը: 1991-ին Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո Ե. ճ. նոր վերածնունդ է ապրում: Ժամանակակից հայ ճարտարապետները նորակառույց եկեղեցիներում կիրառում են բացառապես միջնադարյան Հայաստանի Ե.ճ-յան ավանդ. ձևերը: Պատկերազարդումը տես ներդիր IV-ում, 4.8, 3–9-րդ և ներդիր V-ում, 5.1, 1–4-րդ պատկերները: