Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գրկ. Ա գ ա թ ա ն գ ե ղ ո ս, Պատմություն Հայոց, Ե., 1986: Փ ա վ ս տ ո ս Բ ո ւ զ ա ն դ, Պատմություն Հայոց, Ե., 1987: Հ ո վ հ ա ն Մա մ ի կ ո ն յ ա ն, Տարոնի պատմություն, Ե., 1989: Կանոնագիրք Հայոց, հ. 1, Ե., 1964: Թ ո ր ա մ ա ն յ ա ն Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ.] 1, 2, Ե., 1942, 1948: Հ ա ր ո ւ թյ ո ւ ն յ ա ն Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Ե., 1992: Ձ Տ Ս Ո Ր ր Ս Ռ ռ ծ.Ծ., ԸՐւՌՑպՍՑցՐՈ ԸՐՎպվՌՌ IV–XIV ՉՉ., ժ., 1961; Ը ր Ր Ո Ց ÿ վ Ծ., ԿփպՐՍ ՈՐՎÿվրՍՏռ ՈՐւՌՑպՍՑցՐօ, Ծ., 1985; Ն ո ւ յ ն ի, ԸՐՎÿվրՍՈÿ ՈՐւՌՑպՍՑցՐՈ ՐՈվվպչՏ ւՐՌրՑՌՈվրՑՉՈ, Ծ., 2000; S t r z y g o w s k i J., Die Baukunst der Armenier und Europa, Wien, 1918; C u n e o P., Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, Roma, 1988. Մուրադ Հասրաթյան

ԵԿԵՂԵՑԻ [< հուն. εκκλησια – էկլեսիա (էքլիսիա) – հավատացյալների ժողով, սրբերի հավաք], 1. Հիսուս Քրիստոսի խորհրդաբանական մարմինը, երկնային Հարսը, հավատացյալ ժողովուրդը: Հին կտակարանում Ե. բառը գործածվել է բազմիցս՝ մատնանշելու համար Աստծուն երկրպագողների, հավատացյալների հավաքականությունը: Ե. կամ տաճար է նաև Հիսուս Քրիստոսի արյամբ սրբված և արդարացված անհատը: Պողոս առաքյալը գրում է. «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ» (Ա Կորնթ. 3.16): Քրիստ. անդրանիկ Ե. առաքյալների հավաքն է կամ Վերնատունը, որտեղ Սուրբ Հոգին Հիսուսի համբարձումից հետո, բոցեղեն լեզուներով իջավ առաքյալների վրա (Գործք 2)՝ ազդարարելով հավատացյալ մարդկության եկեղեցագործումը՝ Սուրբ Հոգով (տես Հոգեգալուստ): Երուսաղեմում (Սիոնում) Վերնատանը տեղի ունեցած զարմանահրաշ իրողությունը նկատի ունենալով՝ Հայոց կաթողիկոս Սահակ Գ Ձորոփորեցին Ե. կոչել է «Սիոնի դուստր». «Իսկ «Սիոնի դուստր» պետք է հասկանալ սուրբ Եկեղեցին, քանզի երանելի առաքյալները Նրա արքայության խորհուրդն Աստվածորդուց Սիոնում ընդունեցին. այնտեղ և Սուրբ Հոգու իշխանությունը ստացան աստվածային բերանի փչմամբ. այնտեղից էլ երանելի առաքյալները սուրբ Եկեղեցու հիմնադրումը սկզբնավորեցին. այնտեղից և զանազան լեզուներով քարոզության կոչվեցին և Աստվածորդու Հարությունը նրանո՛ւմ ճանաչեցին: Այս ամենի համար էլ հրամայում է ուրախանալ Սիոնի դստերը, որը սուրբ Եկեղեցին է» («Հայոց Սահակ կաթողիկոսի ճառը՝ ասված Արմավեն-

յաց օրը՝ ԾաղկազարԵԿԵՂԵՑԻ դին», տես «Գանձասար», 5, 1994, էջ 12): Նոր կտակարանում Ե. բացահայտվում է որպես առաքելական հիմքի վրա բարձրացող հոգևոր կառույց («Եվ ես քեզ ասում եմ, որ դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին…», Մատթ. 16.18), հավատացյալների ժողով («Իսկ եթե նրանց էլ չլսի, կասես հավատացյալների ժողովում…», Մատթ. 18.17), Տիրոջ ժողովուրդ («… Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովվելու համար Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արյունով», Գործք 20.28), Սուրբ Հոգու շնորհներով ամրացվող կառույց («… իսկ ով մարգարեանում է, ամրացնում է եկեղեցին», Ա Կորնթ. 14.4), սուրբ մարմին, որի գլուխը Հիսուս Քրիստոսն է («Կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպես կհնազանդվեն Տիրոջը, որովհետև մարդն է գլուխը կնոջ, ինչպես որ Քրիստոս գլուխն է եկեղեցու. և ինքն է Փրկիչը այդ մարմնի», Եփես. 5.22–23), Քրիստոսով սնվող և խնամարկվող մարմին, որի անդամներն են Սուրբ Հոգուց վերստին ծնված երկնաքաղաքացիները («…ոչ ոք երբեք իր անձը չի ատում, այլ սնում և խնամում է այն, ինչպես որ Քրիստոս՝ եկեղեցին. քանզի անդամներն ենք նրա մարմնի՝ նրա մարմնից և նրա ոսկորներից» (Եփես. 5.29–30, տես նաև Կող. 1.18) ևն: Պողոս առաքյալը, կրկին անգամ խոսելով Քրիստոսի խորհրդավոր մարմնի մասին, ընդգծում է, որ Ե-ու կենարար զորությունը Սուրբ Հոգին է («… և ամենքս էլ այդ մե՛կ Հոգին խմեցինք…», Ա Կորնթ. 12.13), իսկ անդամներին միասնականացնող կապը Սերն է (Ա Կորնթ. 13): Հովհաննես առաքյալը Հայտնության մեջ թվարկում է յոթ Ե-ներ (մեկնաբանվում է որպես հավատացյալների յոթ տեսակներ և նաև այլ կերպ), որոնց Տերը պատգամում, զննում, զգուշացնում և հորդորում է՝ հօգուտ նրանց սրբացման և հոգևոր բարգավաճման: Դրանք նախնական Ե-ներն են՝ Եփեսոսի, Զմյուռնիայի, Պերգամոնի, Թիվատիրի, Սարդիկեի, Փիղադեղփիայի և Լավոդիկեի (Հայտն. 2, 3): Ե., որպես Հիսուս Քրիստոսի տնօրինական-փրկչական զոհագործության ծնունդ, որպես Սուրբ Հոգու ներկայության վայր, իր գերագույն-հոգևոր կազմությամբ Մի է, այսինքն՝ նրա բոլոր անդամները, բոլոր քրիստոնյա ազգերն ու հավատացյալները հավա-

303