Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ն ո ր Կ ի ր ա կ ի, ս. Զատկին հաջորդող առաջին կիրակին է, որը կոչվում է նաև Կրկնազատիկ: Քրիստոսի Հարության տոնից բացի նվիրված է հեթանոսների դարձի, Քրիստոսի Եկեղեցու ընդարձակման ու տարածման հիշատակին. այդ պատճառով էլ դասվել է Ե. տ-ի շարքը: Ա շ խ ա ր հ ա մ ա տ ռ ա ն կամ Կ ա ն ա չ Կ ի ր ա կ ի, խորհրդանշում է աշխարհի առաջին մատուռը կամ եկեղեցին, որը հիմնեցին առաքյալները Սիոնի Վերնատանը, և որտեղ Քրիստոսը կատարեց Վերջին ընթրիքն ու հաստատեց Հաղորդության խորհուրդը: Քրիստոսի համբարձվելուց հետո սովորույթ դարձավ առաքյալների հավաքվելը, միասնաբար աղոթելը և նոր հավատացյալների հետ հաղորդվելը (Գործք 2.42): Ըստ Գործք առաքելոցի, Հովհաննես Մարկոսի մոր՝ Մարիամի տանն էին աղոթքի հավաքվում նորադարձները (12.12): Ե. տ-ից ամենագլխավորն է Աշխարհամատռան տոնը, այսինքն՝ Վերնատան հիշատակը իբրև քրիստ. առաջին եկեղեցու, որը բոլոր քրիստոնյա եկեղեցիների նախատիպը եղավ: Աշխարհամատռան Կիրակին կոչվում է նաև Կանաչ Կիրակի, որը նախաքրիստ. շրջանից գարնանը և արթնացող բնությանը նվիրված տոնակատարություններից մնացած անուն է և փոխանցվել է եկեղեցուն: Տոնվում է ս. Զատկի երրորդ կիրակի օրը և Զատկի հետ 35 օրվա շարժականություն ունի (ապրիլի 5-ից մինչև մայիսի 9-ը): Տ ոն Կ ա թ ո ղ ի կ ե Ս ր բ ո Է ջ մի ա ծ ն ի, ըստ Հայոց առաջին հայրապետ ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի, Միածինը՝ Հիսուս Քրիստոսը, երկնքից իջնելով, ձեռքում բռնած ոսկե մուրճով հարվածել է այն տեղին, որտեղ հեթանոս. մեհյան էր, և որտեղ կառուցվելու է Ս. Էջմիածնի Մայր տաճարը՝ նշանավորելով Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հաստատումը: Տոնվում է որպես Հայ եկեղեցուն նվիրված տոն, Հոգեգալուստից հետո 2-րդ կիրակի օրը (մայիսի 24-ից մինչև հունիսի 27-ը): Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնին է նվիրված «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը. «Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա. Ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց: Տեսեալ զլոյս մեծ Հայրապետին Գրիգորի, Պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային: Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ, Քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի»:

Տ ոն Շ ո ղա կ ա ԵԿՄԱԼՅԱՆ թ ի, նույնպես կապվում է ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի հետ և նշանակում է «լույսի շող կաթեց» երկնքից: Ս. Էջմիածնի Մայր տաճարի նավակատիքի տոնն է: Տոնակատարության ընթացքում (տոնվում է օգոստոսի առաջին կեսին, Վերափոխման տոնի նախընթաց շաբաթ օրը) հիշատակվում է Հիսուս Քրիստոսի՝ ոսկե մուրճը ձեռքին Վաղարշապատ իջնելը, երկնքից աստվածային շողի ծագելը և հանգչելն այն վայրում, որտեղ կառուցվելու էր Մայր տաճարը: Գրիգոր Լուսավորչի կառուցած վկայարաններից մեկը կոչվում է նաև Շողակաթ: Հ ի շա տ ա կ Տ ա պ ան ա կ ի Հ ն ո և Ն ո ր ո Ո ւ խ տ ի, Վ ա ր դ ա վ ա ռ ի նախընթաց նավակատիքի օրը (հունիսի 27-ից հուլիսի 31-ը) եկեղեցու նոր տոնի հիշատակն է: Ուխտի տապանակը հրեաների ամենանվիրական սրբությունն էր, որը պարունակում էր Տասնաբանյա օրենքների կամ պատվիրանների տախտակները, մանանայով լի սափորը և Ահարոնի զարդարված գավազանը: Մովսեսի շրջանից մինչև Սողոմոն Իմաստունը տապանակը պահվում էր Տաճարի Սրբության Սրբոց կոչված ներքին բաժնում, որտեղ միայն տարին մեկ անգամ քահանայապետը կարող էր մտնել: Ուխտի տապանակի հիշատակությունը վերջին անգամ հանդիպում է Սողոմոնի օրոք. վերջինս այն զետեղել էր նորաշեն Տաճարում, որտեղից անհետացել էր Երուսաղեմի կործանման ժամանակ: Հին տապանակը նախատիպն էր Նոր ուխտի, այն է՝ Քրիստոսի եկեղեցու, և տոնն էլ նվիրված է Հին և Նոր ուխտի հաստատության՝ որպես մեկը մյուսին լրացնողի հիշատակին: Գրկ. Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ծիսական բառարան, Ե., 1992: Արտաշես Ղազարյան

ԵԿՄԱԼՅԱՆ Մակար Գրիգորի [21.1(2.2).1856, Վաղարշապատ – 6(19).3.1905, Թիֆլիս], կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ: Ավարտել է Ս. Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը (1872), Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան (1888), աշակերտել Յու. Իոգանսենին, Ա. Լյադովին, Ն. Սոլովևին, Լ. Սակետտիին, մասնագիտացել Ն. Ռիմսկի-Կորսակովի դասարանում: 1873–74-ին Ն. Թաշճյանի ղեկավարությամբ վարժվել է հայկ. նոտագրությանը, մասնակցել հայ հոգևոր երաժշտ. մատյանների նորոգմանն

307