Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մունքի և փիլիսոփայության միջև բովանդակային զուգադիպությունները բացատրել է կա՛մ հույների՝ եբրայեցիներից կատարած ուղղակի փոխառություններով, կա՛մ էլ նրանով, որ և՛ հույները, և՛ հրեաները հետևություններ են արել բնածին հասկացություններից, որոնց «հեղինակը» նույն Աստվածն է, որն աշխարհն ու մարդուն արարել է իր միածին Որդու՝ Բանի միջոցով: Բանը մասնակից է մարդու արարմանը և հենց ինքն է, որ նախաքրիստ. ժամանակներում ներկայացել է արդարներին՝ Աբրահամին, Հակոբին, Մովսեսին, Հոսիային: Սակայն այդ շրջանում մարդկությունն ի վիճակի չէր ըմբռնել Որդու Բանի ուսմունքը: Միայն մարմնացած և մարդացած Հիսուս Քրիստոսն է՝ Բան Աստվածը, որ ցույց է տվել մարդկանց իր էությունը՝ երկըրպագելու և աղոթելու ճշմարիտ ուղին: Եվ եթե քրիստ. ուսմունքը նորություն չէ, ապա նորություն է քրիստոնյաների հավաքը՝ եկեղեցին, որն Աստծո օգնությամբ պայքար է մղում բոլոր աղանդավորների և հալածիչների դեմ: Վարքագր. բնույթի երկերից են «Պաղեստինյան վկայաբանությունները», «Կոստանդին կայսրի վարքը» և «Սրբերի հանրահավաքին ուղղված ճառը» (վերջին երկի պատկանելությունը Ե. Կ-ու գրչին՝ վիճելի է): Ե. Կ-ու պատմագր. երկերից են «Քրոնիկոնը», նշանավոր «Եկեղեցական պատմությունը», Հիերոնիմոսի լատ. թարգմանությամբ մեզ հասած քառամաս «Աստվածաշնչային հնություններ» երկի երկու մասերը՝ «Տոպիկա» և «Օնոմաստիկոն»: «Քրոնիկոնը», որն ընդգրկում է աշխարհի ժամանակագրությունը մինչև 325-ը, ամբողջությամբ պահպանվել է միայն հայերեն թարգմանությամբ (թարգմանության ժամանակի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ): «Եկեղեցական պատմությունը» հիմն. աղբյուր է քրիստոնեության առաջին երեք դարերի (դեպքերի շարադրանքը հասնում է մինչև 324-ը) պատմության ուսումնասիրության համար: Ըստ Մովսես Խորենացու՝ «Եկեղեցական պատմությունը» V դ. հավանաբար (416–420ին) Մեսրոպ Մաշտոցի կարգադրությամբ թարգմանել են նրա աշակերտները: Աշխատությունը թարգմանվել է ասորերենից՝ թերևս միտումնավոր, քանի որ ասոր. թարգմանության մեջ բաց են թողնվել կամ մեղմացվել արիոսական ուսմունքին հարազատ արտահայտությունները: Հայ քրիստոնյաների և հոգևորա-

ԵՎՍՏԱԹԵՈՍ

320

կանների մասին ամենահին տեղեկությունը պահպանվել է Ե. Կ-ու այս երկում: Հեղինակը վկայում է, որ հայազգի Մեհրուժան եպիսկոպոսին III դ. կեսին (248–265) նամակ է գրել Ալեքսանդրիայի Դիոնիսիոս եպիսկոպոսը: Հայ քրիստոնյա համայնքների մասին Ե.Կ-ու մյուս վկայությունը վերաբերում է հռոմ. կայսր Մաքսիմինոս Դայայի (305–313)՝ քրիստոնյաների դեմ հալածանքների շրջանին, երբ 298-ի Մծբինի պայմանագրով Հռոմ. կայսրությանը միացված Անդրտիգրիսյան երկրամասերի (Ծոփք, Անգեղտուն, Աղձնիք, Կորդուք, Միջագետքի մի շարք գավառներ, Մոկք) քրիստոնյա հայ բնակիչներն իրենց իշխանների հետ դիմագրավել են հեթանոս կայսրի հալածանքներին: Ե. Կ-ու պատմագր. երկերից և հատկապես «Քրոնիկոնից» օգտվել են հայ պատմիչներ Ագաթանգեղոսը, Մովսես Խորենացին, Թովմա Արծրունին, Ասողիկը և շատ ուրիշներ: Երկ. Ժամանակականք երկմասնեայ, հրտ. Մկրտիչ Ավգերյանց, մաս 1, Ժամանակագրութիւն պատմական, մաս 2, Քրոնիկոն կանոն, Վնտ., 1818: Պատմութիւն եկեղեցւոյ յեղեալ յասորւոյն ի հայ ի հինգերորդ դարու, հրտ. Աբրահամ Ճարյան, Վնտ., 1877: Գրկ. Զ ա ր բ հ ա ն ա լ յ ա ն Գ., Մատենադարան հայկական թարգմանութեանց նախնեաց, Վնտ., 1889, էջ 54–57, 434–443: Մա ն ա ն դ յ ա ն Հ., Քաղվածքներ Եվսեբիոսի Կեսարացու Քրոնիկոնից մի հին ձեռագրում, Վնն., 1905: Տ ե ր - Մ կ ր տ չ յ ա ն Գ., Հայագիտական ուսումնասիրություններ, գիրք 1, Ե., 1979, էջ 388–400: Lexikon fՖr Theologie und Kirche, Bd. III, Freiburg, 1959, s. 1195–97: A l t a n e r B., PrՌcis de patrologie, adapt. par H. Chirat, CastermanP.-Tournai, 1961, p. 336–344. Օլգա Վարդազարյան

ԵՎՍՏԱԹԵՈՍ, Հիսուսի 72 առաքյալներից մեկը: Թադեոս առաքյալի աշակերտներից: Եղիշեի հետ ուղեկցել է Թադեոս առաքյալին՝ նրա քարոզչական շրջագայության ժամանակ: Թադեոսը Ե-ին ձեռնադրել է Սյունիքի առաջին եպիսկոպոս: Հանգչում է Տաթևի վանքի տեղում, որը և կրում է նրա անունը: Գրկ. Ս ի մ ե ո ն Ե ր ե վ ա ն ց ի, Ջամբռ, Վաղ-պատ, 1873, էջ 11: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912, էջ 16: Քնարիկ Տեր-Դավթյան

ԵՎՏԻՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Ե վ տ ի ք ե ս ա կ ա ն ո ւ թ յ ո ւ ն, V դարի քրիստոնեական հերձվածողական վարդապետություն: Հայտնի է նաև մ ի ա բ ն ա կ ո ւ թ յ ո ւ ն (մոնոֆիզիտիզմ) անվամբ: Կոչվել է Կ. Պոլսի վանքերից մեկի վանական Եվտիքեսի անունով: Եփեսոսի