Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

և դրսից սվաղած պատերով: XX դ. Ե. Ս. Ս. ե., դառնալով Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ, արտաքին անշուք տեսքով չի համապատասխանել իր նշանակությանը: Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի հրամանով եկեղեցին 1971–76-ին վերակառուցվել է՝ պահպանելով իր հատակագծային հորինվածքը և կարևոր կոնստրուկցիաները (ճարտ. Ռ. Իսրայելյան): Արտաքին ճակատները երեսպատվել են Անիի նարնջագույն տուֆի սրբատաշ քարերով, ներսում՝ արմ. կողմում, երգչախմբի համար վերնասրահ է շինվել, ողջ մակերեսով, եկեղեցու տանիքի վրա վերնահարկ է ավելացվել, քանդվել է գմբեթը, և փոխարենը կառուցվել նորը՝ ավելի բարձր ու գեղեցկատես: Շքեղորեն հարդարվել է գլխավոր՝ արմ. ճակատը, որի շքամուտքի բարավորին՝ Աստվածածնի, պատին Գաբրիել և Միքայել հրեշտակապետների հարթաքանդակներն են, վերևում՝ զարդագոտի (քանդ. Ա. Հովսեփյան): Ներսում՝ գմբեթատակ առագաստներին, քանդակվել են չորս ավետարանիչների խորհրդանշանները՝ կրկնելով Արենիի Ս. Աստվածածին եկեղեցու՝ Մոմիկի կերտած բարձրաքանդակները: Եկեղեցին վերակառուցվել է լոնդոնաբնակ բարերար Սարգիս Քյուրքճյանի նվիրատվությամբ: Ե. Ս. Ս. ե. հիմնովին վերակառուցվելուց հետո օծվել է 1976-ի նոյեմբ. 3-ին, որի ժամանակ Վազգեն Ա կաթողիկոսը քարոզում նշել է՝ «Քաղաքամայր Երևանն օժտվեց մի նոր զարդով, հայկ. ճարտարապետության մի նոր կոթողով, աղոթքի սքանչելի մի նոր սրբավայրով»: 2000-ի նոյեմբ. 2-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի հանդիսապետությամբ օծվել է Ե. Ս. Ս. ե-ուն կից նորակառույց զանգակատունը: Պատկերազարդումը տես ներդիր V-ում, 5.3, 1-ին պատկերը: Գրկ. Շ ա հ խ ա թ ո ւ ն յ ա ն ց Հ., Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. 2, Էջմիածին, 1842: Ղ ա ֆ ա դ ա րյ ա ն Կ., Երևան. միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները, Ե., 1975: Հ ա ր ո ւ թյ ո ւ ն յ ա ն Վ., Եկայք շինեսցուք, Էջմիածին, 1988: Մուրադ Հասրաթյան

ԵՐԵՎՈՒԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, դ ո կ ե տ ի զ մ (հուն. δοκεvω – թվում եմ բառից), I դարից սկիզբ առած հերետիկոսական ուսմունք, ըստ որի, Հիսուս Քրիստոսի Մարդեղությունը և չարչարանքներն իրական չեն, այլ՝ երևութա-

կան, թվացյալ, «առ աԵՐԵՎՈՒԹ. չօք», իսկ Քրիստոսն անմարմին էակ է: Ե-ի վարդապետությունը շարադրում և այն գնոստիկյան (տես Գնոստիցիզմ) աղանդ է համարում Հիպպոլիտոս Բոստրացին (մահ. 235) «Ընդդեմ հերձվածների» երկում (8, 8–11): Ուսմունքի հիմքում ընկած են մի շարք հեթանոս. պատկերացումներ Աստծո և նյութ. աշխարհի մասին: Ե. արմատացել է հատկապես գնոստիկյանների ուսմունքներում: Ըստ երևութականների, Քրիստոսն իրականում չի խաչվել և մեռել, այլ հրաշքով ազատվել է, իսկ նրա փոխարեն խաչվել է Հուդա Իսկարիովտացին կամ Սիմոն Կյուրենացին, որին Քրիստոսն իր պատկերն էր տվել, իսկ ինքը նրա պատկերով կանգնած էր խաչի մոտ: Ըստ գնոստիկյան մի ուղղության, Գերագույն հայրը հրեաների աստծուն գահընկեց անելու, չար մարդկանց ու չար ոգիներին ոչնչացնելու և բարի մարդկանց փրկելու համար ուղարկում է փրկիչ Քրիստոսին, որը երևան է գալիս Հիսուսի մեջ որպես մարդ՝ երևութաբար, առանց ծնվելու և մարմնական կերպարանք ստանալու: Դրանով նրանք ուրանում էին Քրիստոսի Մարդեղությունը, նրան վերագրում գերմարդկային բնություն և երևութական մարմին: Ե. առավել բնորոշ է եղել գնոստիկյան Վալենտինի (Վաղենտիանոս) և նրա դպրոցի ուսմունքին: Ըստ Վալենտինի, Քրիստոսը մարմին է ընդունել միայն տեսանելի դառնալու համար. նա Մարիամի միջով անցել է ինչպես ջուրը խողովակի միջով, առանց նյութի հետ առնչվելու կամ նրանով պղծվելու: Հետևաբար Քրիստոսի ամբողջ երկրային գոյությունը՝ ծնունդը, կյանքը, չարչարանքները, խաչելությունն ու մահը, միայն երևութական է և ոչ իրական: Հետագա եկեղեց. հայրերը, այդ թվում՝ հայ, քննադատելով քրիստոնյա երևութականներին, հաճախ համեմատության եզրեր են մատնանշել նրանց և հատկապես Վալենտինի ուսմունքների միջև: Պավլիկյանները ևս կրել են երևութական գաղափարներ: Ինչպես գնոստիկյանները, նրանք ևս չեն ընդունել, որ Քրիստոսը մարմին է առել Մարիամից, այլ իր հետ երկնքից բերած մարմնով, ինչպես ջուրը խողովակի, անցել է Կույս Մարիամի միջով: Ե., լինելով գնոստիկյան երևույթ, հետագայում զանազան ձևերով հանդես է եկել քրիստ. աղանդավորների ուսմունքներում: Քրիստոսաբանության

327