Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մեջ Տիրոջ Մարդեղության որևէ թերի կամ ոչ իրական խոստովանություն անխուսափելիորեն հանգեցրել է երևութական ծայրահեղությունների, որոնց դրսևորումներից են Եվտիքեսի (տես Եվտիքականություն) և հուլիանոսականների վարդապետությունները: VI–VIII դդ. Ե. աշխուժացել է հուլիանոսականների շնորհիվ, Հայաստանում տարածվել է VII–VIII դդ. և կոչվել «Մայրագոմեցու աղանդ» (հուլիանոսականության հայ հետևորդ Սարգիս Մայրագոմեցու անունով): Հայ եկեղեցին սուր պայքար է ծավալել Եյան դեմ: Մանազկերտի եկեղեցական ժողովում (726) դատապարտել է Հայաստանում նրա դրսևորումներից մեկը՝ հուլիանոսականությունը: Ե-յան դեմ առանձին աշխատություններով հանդես են եկել Թեոդորոս Քռթենավորը, Հովհաննես Գ Օձնեցին, Խոսրովիկ Թարգմանիչը: Ավելի ուշ՝ XII դ., Հայաստանում երևութականների գոյության մասին փաստել է Ներսես Շնորհալին: Հայոց կաթողիկոսը, խոսելով երևութական աղանդավորների մասին, նրանց ուսմունքի մի շարք կետեր նմանեցրել է Եվտիքեսի, Ապողինարիոսի (տես Ապողինարիզմ), մանիքեցիների (տես Մանիքեություն), գնոստիկյան Վալենտինի երևութական գաղափարներին:

ԵՐԵՐՈՒՅՔԻ

Գրկ. Տ ե ր - Մ ի ն ա սյ ա ն Ե., Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից, Ե., 1968: Ա ր ա մյ ա ն Մ., Հայ եկեղեցու քրիստոսաբանական մտքի ուրվագծեր (Դ–Ը դդ.), «Գանձասար», 2, 1992: Արտաշես Ղազարյան

ԵՐԵՐՈՒՅՔԻ Ս. ԿԱՐԱՊԵՏ ՎԿԱՅԱՐԱՆ, ՀՀ Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի արևելյան կողմում: Կառուցվել է V դ. վերջին, տեղական նարնջագույն տուֆի սրբատաշ քարով, 3 զույգ խաչաձև մույթերով եռանավ բազիլիկի հորինվածքով, արլ. և արմ. զույգ, երկհարկանի սենյակներով, հս-ից, հվ-ից և արմ-ից՝ սյունասրահներով (քանդված են ծածկերը և սրահները): Հվ. պատին, արլ. կողմում հունարեն փորագրված է 92-րդ սաղմոսի 5-րդ երգի 2-րդ մասը՝ «Սրբությունը վայել է քո տանը, Տեր, երկար օրեր» (արձանագրությունը ժամանակակից է վկայարանի կառուցմանը): Ե. Ս. Կ. վ-ի հարուստ և նրբագեղ հարդարանքը (արմ. և հվ. շքամուտքերը, լուսամուտների երեսակալները, որմնասյուների խոյակները և

328

խարիսխները), հատակագծային ու ծավալատարած. հորինվածքն ընդհանրություններ ունեն վաղ քրիստ. ասոր. արվեստի հետ: VI–VII դդ. վերակառուցվել է արմ. սրահը: X դ., ըստ Ավագ խորանի արձանագրության, Հակոբ քահանան նորոգել է «Սուրբ Կարապետին վկայարանս»: Հվ. ճակատի արլ. շքամուտքի արձանագրության համաձայն, Հովհաննես-Սմբատ Բագրատունի թագավորի կինը 1038-ին Երերույքը ազատել է հարկից: 1045-ին Երերույքն անցել է բյուզ. տիրապետության տակ, 1064-ին՝ սելջուկների: 1199ին Երերույքն ազատագրել են Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանները: 1201–12-ին ամիրսպասալար Զաքարեն Երերույքը նվիրել է Անիին: Ուշ միջնադարում Ե. Ս. Կ. վ. դարձել է Ս. Երրորդություն վանքի եկեղեցի: 1908-ին Ն. Մառը պեղել է Ե. Ս. Կ. վ-ի ներսը, 1948ին ամրացվել են նրա պատերը: Ե. Ս. Կ. վ. զգալի տուժել է 1988-ի ավերիչ երկրաշարժից և վթարային վիճակում է: Պատկերազարդումը տես ներդիր V-ում, 5.3, 2–3-րդ պատկերները: Գրկ. Ա լ ի շ ա ն Ղ., Շիրակ, Վնտ., 1881: Թ ո ր ա մ ա ն յ ա ն Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ.] 1, 2, Ե., 1942, 1948: Կ ո ւ յ ո ւ մ ջ յ ա ն Տ., Երերույքի բազիլիկայի պատմության հետքերով, «Հասկ», հ. 43, Անթիլիաս, 1973: Ծ Ո Ր Ր ծ., ժՐպՐցռրՍՈÿ ոՈջՌսՌՍՈ, ժ., 1968; P a b o u d j a n P., A l p a g o - N o v e l l o A., Ererouk, Milano, 1977 (Documenti di architettura armena, 9). Մուրադ Հասրաթյան

«ԵՐԶՆԿԱՅԻ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ», հայկական մանրանկարչության մագաղաթե ձեռագիր մատյան: Գրվել և ծաղկվել է 1269–70-ին, Բարձր Հայքի Ավագ վանքի գրչատանը: Գրիչներն են Մխիթարը, Հակոբը և Մովսեսը, պատվիրատուները՝ Երզնկայի արքեպիսկոպոս տեր Սարգիսն ու իր որդին՝ պարոն Հովհաննեսը: Նրանց ջանքերով է կառուցվել Երզնկայի Ս. Փրկիչ եկեղեցին, նրանց անունները պահպանվել են նաև Ներսես Ա Մեծի մասունքների համար պատրաստված թանկարժեք մասնատուփի արձանագրության մեջ: «Ե. Ա.» մեզ հայտնի առաջին ձեռագիր Աստվածաշունչն է, որը պարունակում է Հին կտակարանի թեմաներով նկարներ: Մինչ այդ Հին կտակարանի գրքերի սկիզբը զարդարել են գլխազարդերով կամ դրանց հեղինակների պատկերներով: «Ե. Ա.»-ում նույնպես կան հեղինակների պատկերներ, բայց որոշ գրքերի սկզբում զետեղված են թեմատիկ նկարազար-