Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դումներ: Օր., Նավեի որդու Հեսուի գրքի սկզբում պատկերված է հրեշտակի հայտնությունը նրան, Դատավորաց գրքի սկզբում՝ Գոթոնիելը, Գեդեոնը, նաև Սամսոնը՝ ավանակի ծնոտը ձեռքին, որով նա սպանել էր 1000 փղշտացու: Առավել հաջողված են Հոբի և Դանիելի գրքերի սկզբներում տրված մանրանկարները: Յուրատիպ են ներկայացված տեքստերի հեղինակ-մարգարեները՝ պատկերված դիմացից, ոմանք՝ տեքստի սկզբնատառը գրելիս: Ուշագրավ են նրանց հագուստների խոշոր, ազատ ուրվագծերով ծալքերը: Կիսատոների օգտագործումը պատկերներին որոշակի ծավալայնություն է հաղորդում: Գեղեցիկ է ձեռագրի օրնամենտալ հարդարանքը, որը շատ զուգահեռներ ունի կիլիկյան լավագույն օրինակների հետ: Ճոխ զարդարված, ոսկու առատ կիրառմամբ, բարձրորակ մագաղաթի վրա գեղեցիկ բոլորգրով գրված այս ձեռագիրը հայկ. մանրանկարչության գոհարներից է: XVII դ. ձեռագիրը գերվել է, ապա գնվել թուրք. փաշայից՝ Զիրաք անունով մի վաճառականի օգնությամբ, և տեղափոխվել Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարան, որտեղ պահվում է առ այսօր (ձեռ. դ 1925): Իբրև Աստվածաշնչի Բարձր Հայքի բնագրային ավանդույթը կրող լավագույն նմուշ «Ե. Ա.» ընդգրկվել է Հին կտակարանի հայ. թարգմանության քննական բնագրերի կազմման աշխատանքներում: Պատկերազարդումը տես ներդիր V-ում, 5.3, 4-րդ պատկերը: Գրկ. Մո ւ ր ա տ Ֆ., Հովհաննու Հայտնությունը, Երուսաղեմ, 1905: Տ ե ր - Ն ե ր ս ե սյ ա ն Ս., Երզնկայի 1269 թվի Աստվածաշունչը, Երուսաղեմ թիվ 1925, «Էջմիածին», 1966, դ 11–12: D e r N e r s e s s i a n S., La Bible d’Erznka de l’an 1269, լtudes byzantines et armռniennes, t. 1, Louvain, 1973, p. 603–610; Armenian Art Treasures of Jerusalem, Jerusalem, 1979, p. 66. Էմմա Կորխմազյան

ԵՐԻՑ ՄԱՆԿԱՆՑ ՎԱՆՔ, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղից 10 կմ հարավարևմուտք, Մռավ լեռնաշղթայի հարավային անտառածածկ լանջին: Հիմնադրվել է XVII դ. վերջին քառորդում՝ որպես Գանձասարին հակաթոռ կաթողիկոսության կենտրոն: Ե. Մ. վ-ի եկեղեցին 1691-ին կառուցել է Սիմեոն Ա Խոտորաշենցի հակաթոռ կաթողիկոսը (1675– 1704) Սարգիս ճարտարապետի ձեռքով, որը

ձգտել է քառամույթ ԵՐԿՅՈՒՂ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով եկեղեցին արտաքուստ նմանեցնել Գանձասարի վանքի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն: Կաթողիկոս. ապարանքը տեղադրված է ձորալանջին, և նրա տանիքը վանքի բակի շարունակությունն է կազմում: Բաղկացած է գլանաձև աշտարակից և դրան կից երկու թաղածածկ դահլիճներից: Հս. կողմում վանքի ուղղանկյուն, թաղածածկ սեղանատունն է՝ խոհանոցով և նախասրահով: Վանքի շուրջը տարածվում է XVII–XVIII դդ. տապանաքարերով գերեզմանոցը: Ե. Մ. վ. Արցախի հայտնի գրչության կենտրոններից էր: Ե. Մ. վ-ի հիմնադրումից ի վեր սկսվել է դրա և Գանձասարի կաթողիկոսության հակամարտությունը, որը ստիպել է Ամենայն հայոց կաթողիկոսներին հանդես գալ հաշտարար միջնորդությամբ: Նահապետ Ա Եդեսացին Ե. Մ. վ-ի Սիմեոն Ա և Գանձասարի Երեմիա կաթողիկոսներին հրավիրել է Էջմիածին և պարտավորեցրել Սիմեոնին, որ նրան այլևս նոր կաթողիկոս չհաջորդի: Սակայն 1705-ին նրան հաջորդել է ազգական Ներսեսը, որը սկիզբ է դրել նոր հակամարտության՝ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի հետ: 1707-ին Աղեքսանդր Ա Ջուղայեցին երկու կաթողիկոսներին կանչել է Էջմիածին, նզովել Ներսեսին և օրինական կաթողիկոս հայտարարել Եսայուն: 1763-ին Ներսեսին հաջորդել է նրա ազգական Իսրայելը (1763–1808), որին բանադրել է Սիմեոն Ա Երևանցին և Գանձասարի կաթողիկոս հաստատել Հովհաննես Հասան-Ջալալյանին: 1819-ին, հակաթոռ կաթողիկոս Սիմեոն Բ-ի (Սիմեոն Փոքր) մահով, Ե. Մ. վ-ի կաթողիկոսությունը վերացել է: Ե. Մ. վ. որպես վանքամրոց մեծ դեր է խաղացել XVIII դ. սկզբին Արցախում ծավալված ազատագր. պայքարում: Պատկերազարդումը տես ներդիր V-ում, 5.3, 5-րդ պատկերը: Գրկ. Բ ա ր խ ո ւ դ ա րյ ա ն ց Մ., Պատմութիւն Աղուանից, հ. 2, Թ., 1907: Դիվան հայ վիմագրության, պր. 5, Ե., 1982: Կ ա ր ա պ ե տյ ա ն Ս., XVII դարի վանական երկու համալիր Արցախում, ՊԲՀ, 1985, դ 1: Արտակ Ղուլյան

ԵՐԿԲՆՈՒԹՅՈՒՆ, տես Քաղկեդոնականություն: ԵՐԿՅՈՒՂ, ա ս տ վ ա ծ ա վ ա խ ո ւ թ յ ո ւ ն, ճշմարիտ աստվածապաշտությանն ուղեկցող

329