Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քի պատմությունը» (որպես երրորդ հատոր) և գործը ներկայացրել իբրև մեկ ամբողջություն: Գիրքը թարգմանվել է ֆրանս. (1876) և ռուս. (1969):

ԶԳԵՍՏ

Երկ. Պատմագրութիւն, հ.1–3, Վաղ-պատ, 1870: Գրկ. Ա բ ե ղ յ ա ն Մ., Երկ., հ.4, Ե., 1970, էջ 525– 530: Բ ա բ ա յ ա ն Լ., Դրվագներ Հայաստանի XIV– XVIII դարերի պատմագրության, Ե., 1984, էջ 132–161: Էլեոնորա Հարությունյան

ԶԳԵՍՏ ե կ ե ղ ե ց ա կ ա ն, հ ա ն դ ե ր ձ ե կ ե ղ ե ց ա կ ա ն, խորհրդաբանական իմաստ ունեցող, դեռևս Հին կտակարանով ավանդված քահանայական հանդերձանք: Ինչպես Ընդհանրական եկեղեցում, այնպես էլ նրա անքակտելի մաս կազմող Հայաստանյայց առաքելական եկեղեցում հնուց ի վեր գործածվել են եկեղեց. զանազան Զ-ներ, որոնք իրենց ձևով ու նշանակությամբ տարբերվել են աշխարհիկ հագուստներից: Ավանդության համաձայն, Հայ եկեղեցու սպասավորների Զ-ների ձևը գլխավորապես վերցված է Կեսարիայի և Երուսաղեմի եկեղեցիներից, սակայն, ինչպես բնորոշ է Հայ եկեղեցուն, այդ Զ-ները պատշաճեցվել են հայ ոգուն՝ ստանալով ազգ. յուրահատուկ ձև ու տեսք: Եկեղեց. Զ-ները դարերի ընթացքում ենթարկվել են մասնակի փոփոխությունների՝ ձևի կամ նյութի առումով, այնուհետև մնացել են անփոփոխ ընդհուպ մինչև մեր օրերը: Հայ եկեղեցում գործածվող եկեղեց. Զ-ներն ըստ օգտագործման կերպի կարելի է բաժանել երկու տեսակի՝ ընդհանուր Զ-ներ և աստվածապաշտական Զ-ներ: Ընդհանուր Զ-ներ. առօրյա կենցաղում գործածվող եկեղեց. Զ-ներ: Ս ք ե մ: Բոլոր ձեռնադրված և օծված, խորհրդակատար հոգևորականները՝ կաթողիկոսից մինչև սարկավագ, կրում են ամենօրյա միևնույն եկեղեց. Զ., որը վերարկու կամ սքեմ է կոչվում: Կարված է սև կտորից: Վ ե ղ ա ր: Կուսակրոն հոգևորականներին հատուկ գլխադիր է, գլխի քող, որով նրանք տարբերվում են կանամբի (ամուսնացյալ) քահանաներից: Վեղարը սրածայր է՝ գմբեթանման, ներսից նույն ձևով գլխանոց ունի, իսկ վրան՝ սև գույնի ասվե կտորից մի ծածկույթ, որը գլուխը ծածկելով իջնում է մինչև հոնքերը, իսկ մեջքի կողմից՝ մինչև գոտկատեղ: Վեղարը գործածության մեջ է մտել հավանաբար XI դարից հետո, քանի որ մինչ այդ

350

հայ մատենագիրներից ոչ մեկը չի ակնարկել վեղարի գործածության մասին: Ամենայն հայոց հայրապետի վեղարի ճակատային մասի վրա ավելացվել է ադամանդակուռ խաչ: Սկսած Հովսեփ արք. Արղությանից վեղարի խաչը եղել է ռուսահայոց թեմի առաջնորդների մենաշնորհը, իսկ Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսից սկսած, որպես Ռուսաց կայսրի շնորհած պատվո նշան, դարձել է Ամենայն հայոց կաթողիկոսների խորհրդանշանը և փոխանցվել ամեն նորընտիր կաթողիկոսի: Վեղարի տվչության ժամանակ եպիսկոպոսն ընթերցում է հետևյալ աղոթքը. «Աստուած զգեցուցանէ քեզ զնոր մարդն՝ որ ըստ Աստուծոյ հաստատեալ է արդարութեամբ եւ սրբութեամբ եւ ճշմարտութեամբ, եւ եղիցիս դու հպատակ եւ հնազանդ Եկեղեցւոյ, կանխեալ ի սէրն Աստուծոյ հոգւով ի տուէ եւ ի գիշերի. ամէն» («Մաշտոց Ձեռնադրութեան»): Փ ի լ ո ն: Մարմինը փաթաթող և կրծքի վրա ճարմանդով ամրացվող սև կտավից կարված Զ. է: Գործածվում է ժամերգությունների և աստվածապաշտ. այլ արարողությունների ժամանակ: Ծայրագույն վարդապետները և եպիսկոպոսները (ինչպես և կաթողիկոսը) որպես պատվո նշան կրում են մանուշակագույն ծաղկյա, իսկ վարդապետները՝ սև ծաղկյա փիլոններ: Սև ծաղկյա փիլոնները, որպես պատվո նշան, հայրապետ. կոնդակով շնորհվում են նաև ավագ քահանաներին: Աստվածապաշտական Զ-ներ. ծիսակատարությունների ժամանակ գործածվող եկեղեց. Զ-ներ. Դ պ ի ր ի, կ ի ս ա ս ա ր կ ա վ ա գ ի ե վ ս ա ր կ ա վ ա գ ի Զ-ներ. Շ ա պ ի կ ը, որ սրբության և անարատության խորհրդանշան է, կրում են և՛ դպիրները, և՛ կիսասարկավագները, և՛ սարկավագները: Այն մինչև կոշիկները հասնող և խաչանիշ ուսանոցով Զ. է: Կարող է լինել զանազան երանգների: Ո ւ ր ա ր ը նեղ ու երկայն, մոտ 3 մ երկարությամբ և 10–12 սմ լայնությամբ գունավոր և ծաղկավոր երիզ է, որն ուրարակիրն ու սարկավագը կրում են իրենց ձախ ուսի վրա: Ուրարը սովորաբար ունենում է 3 խաչ. մեկը ուսի վրա՝ մեջտեղում, մյուս երկուսը՝ հետևից ու առջևից: Ձախ ուսին ուրար կրելը նշան է, ըստ որի՝ այդ կրոնավորը Քրիստոս Աստծո լուծը միայն կիսով չափ է իր վրա կրում և