Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Շ ո ւ ր ջ ա ռ (ն ա փ ո ր տ): Փիլոնաձև, անթև և գեղեցկահյուս վերարկու է, որը, ամբողջ հասակը ծածկելով, առջևից կրծքի վրա ամրանում է մետաղե զույգ ճարմանդով: Գործածվում է Պատարագի, սրբազան խորհուրդների կատարման, նախատոնակների, թափորի և Ավետարանն ընթերցելու ժամանակ: Խորհրդանշում է աստվածային շնորհների այն զրահը, որով պատարագիչը պատսպարվում է չարի նետերից և հարձակումներից: Եպիսկոպոսական Զ-ներ: Եպիսկոպոսը բացի քահանայական Զ-ներից կրում է նաև սաղավարտի փոխարեն խույր կամ թագ, արտախուրակներ, եմիփորոն և գավազան: Խ ո ւ յ ր կամ թ ա գ: Խույրը գեղեցկահյուս, նկարազարդ ու գոհարազարդ, երկու տափակ երեսներից բաղկացած թագ է: Գլխին դնելիս վերևի սրածայր մասերը բացվելով՝ կազմում են երկճղի խույր: Յուրաքանչյուր ծայրին ամրացված է մեկական փոքր խաչ: Խույրը հատուկ է եպիսկոպոսին ու կաթողիկոսին: Հայ եկեղեցում սկսել է գործածվել XII դարից: Ա ր տ ա խ ո ւ ր ա կ ն ե ր: Խույրի հետևից կախված երկու երկար կապեր են, որոնք խույրը գլխին ամուր պահելուն են ծառայել, սակայն հետզհետե վերածվել են զարդարանքի: Այժմ արտախուրակները 50 սմ երկարությամբ և 6 կամ 7 սմ լայնությամբ, ներքևի կողմն ավելի լայն, խույրի նմանությամբ պատրաստված երկու կտորից զարդեր են, որոնք կախվում են վակասից՝ թիկունքի կողմից: Ե մ ի փ ո ր ո ն: Լայն ուսանոց-ուրար է, որը հետևից և առջևից ծածկում է եպիսկոպոսի կամ կաթողիկոսի կուրծքն ու թիկունքը, իսկ եմիփորոնի ծոպավոր ծայրերը հասնում են մինչև շուրջառի ծայրերը: Եմիփորոնը խորհըրդանշում է եպիսկոպոսի կամ կաթողիկոսի ամբողջապես խաչված լինելը իրենց հինգ զգայարաններով, մեղքերի և աշխարհիկ ցանկությունների համար մեռնելը և միայն Քրիստոսի խաչն իրենց անձերում կրելը: Հայրապետական Զ.: Ամենայն հայոց կաթողիկոսը, բացի քահանայական և եպիսկոպոսական Զ-ներից, գործածում է նաև կաթողիկոսին հատուկ հանդերձանքի մի զարդ՝ կոնքեռը: Կ ո ն ք ե ռ: Ոսկեթել զարդ է՝ տարանկյուն զուգահեռագծի ձևով՝ ասեղնագործված կամ ընտիր կերպասից պատրաստված: Կոնքեռի

ԶԳԵՍՏ

352

վրա ավանդաբար ասեղնագործվում է խաչակիր մի գառնուկ, որը Աստծո Գառի՝ Հիսուս Քրիստոսի խորհուրդն ունի: Կոնքեռի երեք անկյուններում կան փոքր ծոպեր, իսկ չորրորդ անկյունից նեղ երիզով կախվում է հայրապետի գոտուց՝ ձախ մասում՝ «որպէս հովուական մախաղ, կամ ի նշան ղենջակին Յիսուսի, կամ բոցեղէն սրոյ սրովբէին»: Նվիրական առարկաներ: Որպես պատվո նշան քահանայական կարգ ունեցողներին շնորհված իրեր: Մա տ ա ն ի: Հայ եկեղեցում մատանու գործածությունը գալիս է շատ հնուց: Մատանին ձեռնադրության ժամանակ տրվում է նորընծա եպիսկոպոսին՝ իբրև Ս. եկեղեցու հետ փեսայացման խորհրդանիշ: Նաև իշխանության նշան է: Եպիսկոպոս. մատանին լինում է ոսկեօղակ՝ զարդարված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով: Եպիսկոպոսները մատանի կրում են աջ ճկույթին, իսկ կաթողիկոսը՝ աջ ձեռքի մատնեմատին: Լ ա ն ջ ա խ ա չ: Եկեղեցականներին կաթողիկոսի կողմից շնորհված պատվո նշան է: Լինում է քահանայական և վարդապետական: Քահանայականը պարզ, ոսկեզօծ, արծաթե խաչ է, 10 սմ երկարությամբ, զարդարուն, որը ոսկեզօծ շղթայով կախվում է պարանոցին: Վարդապետականը նույն մեծությամբ մի խաչ է, որի մեջ խաչելության պատկեր կա: Լանջախաչն իրենց պարանոցին քահանաներն ու վարդապետները կրում են տոնական և հանդիսավոր օրերին: Պ ա ն ա կ ե: Հիմնականում լինում է բոլորակի ձևով: Օգտագործում են եպիսկոպոսներն ու կաթողիկոսը՝ շղթայով իրենց կրծքին կրելով: Պանակեների կենտրոնում լինում է Աստվածածնի կամ որևէ Տնօրինական դեպքի պատկերը՝ զարդարված կիսաթանկարժեք և հասարակ քարերով: Ձ ե ռ ա ց խ ա չ: Սովորական խաչ է, որը, սակայն, ներքևի կողմից մի քիչ երկար բռնակ ունի: Քահանայական աստիճան ունեցողներն օգտագործում են աստվածապաշտ. արարողությունների, ծիսակատարությունների և եկեղեց. հանդիսությունների ժամանակ: Պատկերազարդումը տես ներդիր V-ում, 5.7, 1–5-րդ, 5.8, 1–5-րդ և ներդիր VI-ում, 6.1, 1–4-րդ պատկերները: Գրկ. Ն ե ր ս ե ս Լ ա մ բ ր ո ն ա ց ի, Խորհրդածութիւնք ի կարգս Եկեղեցւոյ…, Վնտ., 1847: Հ ո վ հ ա ն ն ե ս Ա ր ճ ի շ ե ց ի, Մեկնություն պատարագի, Ս. Էջ-