Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է: Վանքը տարբեր վայրերում բազմաթիվ կալվածքներ ունի: Զ. վ-ի մատենադարանում պահվում է ձեռագրերի հարուստ հավաքածու (շուրջ 1500 ձեռագիր, որոնցից 1300-ը՝ հայերեն, շատերը՝ մանրանկարներով): Զ.վ-ի հավաքածուն առանձնապես հարուստ է Տաղարաններով ու Բժշկարաններով: Այստեղ են պահվում Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» հնագույն ձեռագիրը (1240), «Գիրք թղթոցի» միակ օրինակը (1288) ևն: Զ. վ-ում է Մերձավոր Արևելքի հայկ. ամենախոշոր գրադարանը՝ մոտ 30 հզ. կտորով, հայկ. առաջին տպագիր գրքերից մինչև Հայաստանի Հանրապետության նորագույն հրատարակությունները: Զ. վ-ի թանգարանում գտնվում են Հայաստանի հետ աղերս ունեցող բազմաթիվ ցուցանմուշներ՝ նախապատմ. ժամանակներից մինչև XX դ.: Հատկապես հարուստ է դրամագիտ. բաժինը: Եկեղեց. իրերի բաժնում կան կիրառ. արվեստի արժեքավոր գործեր՝ Ավետարանների արծաթե հին պահպանակներ և մասնատուփեր, սադափե, փղոսկրե վարդապետ. գավազաններ, լանջախաչեր, ասեղնագործ շուրջառներ, մարգարտաշար թագեր և արծաթե սաղավարտներ, սկիհներ, մեդալիոններ ու շքանշաններ, իտալ. գեղանկարչության կտավներ, սրբապատկերներ ևն: Պատկերազարդումը տես ներդիր VI-ում, 6.2, 1–3-րդ պատկերները:

ԶՈՀԱԲԵՐ.

Գրկ. Կ ռ ա ն յ ա ն Ա., Զմմառ դարերու ընթացքին, [Բեյրութ, ա.թ.]: Մուրադ Հասրաթյան

ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, պ ա տ ա ր ա գ , ը ն ծ ա , ո ղ ջ ա կ ե զ, առ Աստված նվիրումի, խոստման, ուխտի, ակնկալիքի, տուրքի կամ սրբագործման արտահայտություն: Ծննդոց գրքում հիշատակվում են Աբելի (4.3–4), Նոյի (8.20–21), Աբրահամի (22.1–13) կատարած Զ-ները: Հին կտակարանն առանձնացրել է Զյան կամ ողջակեզի տեսակներ՝ տարբեր նպատակների համար. Զ.՝ մեղքի թողության համար (մեղքի ողջակեզ), Զ.՝ խաղաղության համար (խաղաղության Զ. կամ ընծա), Զ.՝ գոհության համար (գոհության Զ. կամ պատարագ), Զ.՝ ողորմության համար, Զ.՝ զատկական, Զ.՝ մաքրագործության համար ևն: Ընդ որում զոհաբերվել կամ ընծայվել են ոչ միայն անարատ կենդանիներ (այծ, գառ, արջառ, թռչուն ևն), այլև հաց (հացի ընծա), ալյուր (ալյուրի ըն-

354

ծա), պտուղներ ևն: (Տես Ելք 12.27, Ղևտ. 1.3, 2.4, 3.3, 5.15, 7.37, Սաղմ. 39.7 ևն): Հիշյալ ընծայումները կամ Զ-ները խորհըրդանշել են գալիք Մեսիայի՝ Հիսուս Քրիստոսի պատարագվելը և հակադրված էին կուռքերին կամ դևերին նվիրված Զ-ներին և մարդազոհությանը: Հիսուս Քրիստոսի՝ Գողգոթայի խաչի վրա պատարագումով նոր՝ քրիստոնյա մարդու համար ավարտվեց զոհաբերությունն ու զոհի մատուցումը: Հին Զ-յանը ինչ-որ ձևով փոխարինել է մատաղը, որը Հայ եկեղեցին ընդունում է ոչ իբրև Զ., այլ ողորմություն աղքատներին կամ հոգու հաց, որը հնում կոչվել է նաև ագապե (սիրո ճաշ): Պատկերազարդումը տես ներդիր VI-ում, 6.2, 4–5-րդ պատկերները: Լևոն Սարգսյան

ԶՈՀՐԱՊՅԱՆ Հուսիկ [1871, գ. Մեծ Սալա (այժմ՝ ՌԴ Ռոստովի մարզում) – 23.10.1942, Բուխարեստ], արքեպիսկոպոս, մանկավարժ, պատմաբան: Աստվածաբանության դ-ր: Սկզբ. կրթությունն ստացել է Մեծ Սալայի ծխական, ապա՝ թեմական դպրոցում: Ավարտել է Ս. Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, Լայպցիգի համալսարանի պատմափիլ. ֆակ-ը (1900) և Մոսկվայի համալսարանի իրավաբ. ֆակ-ը (1916): 1894-ից՝ Ս. Էջմիածնի միաբանության անդամ, 1900-ին ձեռնադրվել է վարդապետ, 1924-ին՝ եպիսկոպոս, 1932-ին՝ ստացել արքության պատիվ: 1900–04-ին՝ ս. Սինոդի քարտուղար, 1904-ին՝ Քիշնևի վիճակային Ատյանի անդամ, 1904–05-ին՝ կաթողիկոս. դիվանի, 1905–13-ին՝ Մայր աթոռի դիվանապետ, Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմական դպրոցի տեսուչ: 1905–12-ին դասավանդել է Գևորգյան, 1913–17-ին՝ Լազարյան ճեմարաններում, 1922–40-ին՝ Բուխարեստի հայոց վարժարանում: 1913–18-ին՝ Մոսկվայի և Պետրոգրադի հայկ. եկեղեցիների հոգևոր հովիվ, 1918–20ին՝ Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի, 1920– 1942-ին՝ Ռումինիայի հոգևոր թեմերի առաջնորդ: Զ. մասնակցել է Ռումինիայի հայոց թեմի կազմավորման գործին, թեմական կանոնադրության (կառավարությունը վավերացրել է 1931-ին) մշակմանը: Կարևոր դեր է խաղացել գերմանացիների ծրագրած՝ ռումինահայերի արտաքսումը կանխելու գործում: Հեղինակ է «Հայոց եկեղեցու պատմություն» (1934) ռումիներեն մենագրության,