Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բար կողմերի հավասար քվեների պատճառով, կաթողիկոս է ընտրվել չեզոք անձ՝ Կիրակոս վրդ. Վիրապեցին (տես Կիրակոս Ա Վիրապեցի): Է. ա-ե. ժ-ից որոշ ժամանակ անց հայտնաբերվել է նաև Լուսավորչի Աջը և վերահաստատվել Մայր աթոռ Ս. Էջմիածնում, որով վավերականացվել է կաթողիկոս. գահակալությունը Վաղարշապատում: Գրկ. Թ ո վ մ ա Մ ե ծ ո փ ե ց ի, Յիշատակարան, Թ., 1892: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914: Հ ո վ ս ե փյ ա ն Գ., Թովմա Մեծոփեցու կյանքը, Վաղպատ, 1914: Լ ե ո, Երկ. ժող., հ. 3, գիրք 1, Ե., 1969:

«ԷՋՄԻԱԾՆԻ ԱՎԵՏԱՐԱՆ», «Փ ղ ո ս կ րյ ա Ա վ ե տ ա ր ա ն», հայ գրչության և մանրանկարչության ձեռագիր մատյան: Ընդօրինակել է Հովհաննես գրիչը՝ 989-ին, Բղենո Նորավանքի Ս. Ստեփանոս եկեղեցում: Պատվիրատու՝ Ստեփանոս քահանա: Բնագիրը պարունակում է 35x28 սմ չափի 233 մագաղաթե թերթ (Մատենադարան, ձեռ. դ 2374): Բաղկացած է գեղեցիկ երկաթագրով գրված չորս Ավետարաններից: Մատթեոսի Ավետարանին նախորդում է քառաթերթ մի պրակ՝ ամբողջ էջերն զբաղեցնող մանրանկարներով: 1ա–5ա էջերում Եվսեբիոսի թուղթն է և համաբարբառները՝ ճոխ խորանների մեջ առնված: 5բ էջում պատկերված է մի տաղավարիկ (tempietto), որին հաջորդում են թեմատիկ մանրանկարներ. գահին բազմած Հիսուսը (6ա), զույգ-զույգ կանգնած չորս ավետարանիչները (6բ, 7ա), Աստվածածինը՝ Մանուկը գրկին (7բ) և Աբրահամի զոհաբերությունը (8ա): Ձեռագրի վերջում ներմուծված է VI–VII դդ. երկու թերթ՝ 228, 229, որոնց վրա պատկերված են «Զաքարիայի ավետումը», «Մարիամի ավետումը», «Մոգերի երկրպագությունը» և «Մկրտություն» մանրանկարները: «Է. Ա.»-ի լուսանցքներում նույնպես կան պատկերներ: Ձեռագրի կազմը բաղկացած է 36,5x30,5 սմ մեծության փղոսկրե երկու կողքերից, որոնք VI դ. աշխատանք են համարվում: Կողքերից յուրաքանչյուրը բաղկացած է հնգական սալիկից, որոնցից յուրաքանչյուրի վրա պատկերված է առանձին տեսարան: Այդ կազմը վաղ քրիստ. հայկ. արվ-ի նշանակալից հուշարձաններից է: Բացառիկ արժեք ունեն VI–VII դդ. մանրանկարները: Չորս տեսարաններն էլ իրենց խորհրդանշական բնույթով վերաբերում են հայտնության թեմային: Հագեցված և փոքրինչ մուգ ու խաղաղ երանգները կանաչի, կապույտի և ոսկու ոչ շռայլ գործածությամբ

ստեղծում են տպավոԷՋՄԻԱԾՆԻ րիչ գունագեղություն: Արտահայտիչ են դեմքերը՝ օժտված ազգ. ինքնատիպությամբ: Կատարողական որոշ առանձնահատկություններով ու երանգավորմամբ այդ աշխատանքները մոտենում են նույն շրջանի հայ որմնանկար օրինակներին (Արուճ, Լմբատ): Սկզբնաթերթերի մանրանկարները ոճական առանձնահատկություններով ու պատկերագրությամբ IX–X դդ. գեղանկարչության ավանդույթների արտահայտությունն են: Գեղեցիկ են խորանները: Օգտագործված են հիմնականում պայտաձև զույգ կամարներ, որոնց հորինվածքը երփներանգ զարդամոտիվների և լրացուցիչ մանրամասերի կիրառմամբ համահնչուն է մատյանի ընդհանուր բնույթին: Բացառիկ է «Է. Ա.»-ի մանրանկարների դերը հայ գեղանկարչության հետագա զարգացման գործում: «Է. Ա.»-ի ուսումնասիրությամբ զբաղվել են Ա. Ուվարովը, Վ. Ստասովը, Ն. Կոնդակովը, Յո. Ստրժիգովսկին, Գ. Վայցմանը, Ֆ. Մակլերը, Ս. Տեր-Ներսեսյանը և ուրիշներ: Պատկերազարդումը տես ներդիր VI-ում, 6.4, 1–3-րդ պատկերները: Գրկ. Ս տ ր ժ ի գ ո վ ս կ ի Յո., Էջմիածնի Ավետարանը, Վնն., 1892: M a c l e r F., L’Evangile armռnien edition phototypique du manuscrit դ 229 de la bibliothՌ que d’Etchmiadzin (989 de J.C.), P., 1920; D e r N e r s e s s i a n S., The Date of the Initial Miniatures of the Etchmiadzin Gospel, լtudes byzantines et armռniennes, Louvain, 1973, p. 533–558. Հրավարդ Հակոբյան

ԷՋՄԻԱԾՆԻ ԴՊՐՈՑ, Վ ա ղ ա ր շ ա պ ա տ ի դ պ ր ո ց (վարդապետարան), հոգևոր-կրթական հաստատություն: Հիմնադրվել է IV դ. սկզբին՝ Գրիգոր Ա Լուսավորչի օրոք՝ եկեղեցու սպասավորներ և ուսուցիչներ պատրաստելու նպատակով: V դ. սկզբին Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Ա Պարթևը Վաղարշապատում աշակերտներ են հավաքել հայ գրի տարածողներ ու թարգմանիչներ պատրաստելու համար: Նրանց ջանքերի շնորհիվ Է. դ. դարձել է հայալեզու առաջին դպրոցը, վերափոխվել մայր վարժարանի և ժամանակի բարձրագույն կրթարանի, որտեղ հիմք է դրվել նաև գրչության արվեստին: Սկզբում դասավանդել են Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Ա Պարթևը, այնուհետև՝ Եզնիկ Կողբացին, Աղան Արծրունին: Ուսուցանել են Սուրբ Գիրքը, վարքաբանություն, քերականություն, ճարտասանություն, գրչու-

363