Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյան արվեստ, երաժըշտություն, տրամաբանություն, հետագայում՝ նաև աստղաբաշխություն, բարոյագիտական, թվաբանական և այլ առարկաներ (հուն. բարձրագույն դպրոցի օրինակով): Է. դ-ի վրա էր դրված Հայաստանում կրթության կազմակերպման ու ծավալման գործը: Դպրոցն ունեցել է մատենադարան: V դ. վերջին դպրոցը կաթողիկոսարանի հետ փոխադրվել է Դվին և այլ վայրեր՝ կապված կաթողիկոս. աթոռի տեղափոխությունների հետ: Սաներից են Հովհան Եկեղեցացին, Հովսեփ Պաղնացին, Տիրայր Խորենացին, Թաթիկ Բասենցին, Դանան Եկեղեցացին, Եզնիկ Կողբացին, Ղևոնդ Վանանդեցին, Կորյուն Սքանչելին, Երեմիան, Մովսես Խորենացին, Վարդան Մամիկոնյանը, Տաճատ Գնթունին, Ներսես Քաջբերունին և ուրիշներ: 1441-ին կաթողիկոսարանը վերստին Էջմիածնում հաստատվելուց հետո դպրոցը վերաբացվել է. կազմակերպիչն ու ուսուցչապետը Թովմա Մեծոփեցին էր: Անբարենպաստ պայմանների պատճառով դպրոցը երկու տարի հետո փակվել է: 1640-ին Էջմիածնում Փիլիպոս Ա Աղբակեցու նախաձեռնությամբ բացվել է նոր դպրոց՝ Վարդապետարան անունով, որը որոշ ընդմիջումներով գոյատևել է մոտ երկու և կես դար՝ հետագայում հայտնի դառնալով Էջմիածնի ժառանգավորաց դպրոց անունով: Ուսուցանել են Ոսկան Երևանցին, Սիմեոն Ջուղայեցին, Ստեփանոս Լեհացին, Առաքել Դավրիժեցին, Պետրոս Նախիջևանցին և ուր.: Դասավանդվել են կրոն. գիտություններ, հայոց լեզու, փիլիսոփայություն, դասական գրակ., տրամաբանություն, քերականություն: Է. դ. կրկին հայտնի է դարձել Սիմեոն Ա Երևանցու օրոք: 1813-ին Ներսես Ե Աշտարակեցին կառուցել է դպրոցի նոր շենք (50 աշակերտի համար) և աշխատելու հրավիրել Պ. Ղարադաղցուն, որին աշակերտել են Մ. Թաղիադյանը (1832–34-ին դասավանդել է նույն դպրոցում) և Խ. Աբովյանը: Տարբեր տարիներ այնտեղ դասավանդել են Մ. Պատկանյանը, բժիշկ Կ. Վասակյանը, Կ. Շահնազարյանը և ուր.: 1836-ից ուսուցանել են ռուսաց լեզու, իսկ 1860-ական թթ.՝ լատ., ֆրանս., հայոց պատմություն: 1874-ին նրա հիմքի վրա ստեղծվել է Գևորգյան ճեմարանը:

ԷՋՄԻԱԾՆԻ

Գրկ. Ա լ պ ոյ ա ճյ ա ն Ա., Պատմութիւն հայ դպրոցի, հ. 1, Կահիրե, 1946: Ս ա ն թ ր ո սյ ա ն Մ., Արևելահայ դպրոցը XIX դ. առաջին կեսին, Ե., 1964:

364

ԷՋՄԻԱԾՆԻ ԺՈՂՈՎՆԵՐ 1547, 1677, գաղտնի խորհրդաժողովներ Հայաստանը պարսկա-թուրքական տիրապետությունից ազատագրելու ուղիներ գտնելու նպատակով: Մահմեդ. նվաճողների ազգ., կրոն., տնտ. ու հարկային ծանր քաղաքականությունը, պատերազմները, գերեվարություններն ու արտագաղթերը հայ ժողովրդին մղել են ազատագր. պայքարի: Ազատագր. շարժման կազմակերպման գործն ստանձնել է Հայ եկեղեցին: Հայոց կաթողիկոսներն ու հոգևորականները փութաջանորեն մասնակցել են շարժման գաղափարախոսության մշակմանը և անձամբ գլխավորել քաղ. բանակցությունները Արևմուտքի երկըրների հետ: Հայաստանի ազատագրության խնդիրը քննարկելու համար կաթողիկոս Ստեփանոս Ե Սալմաստեցին Ս. Էջմիածնում 1547ին հրավիրել է խորհրդաժողով՝ Արլ. Հայաստանի բարձրաստիճան հոգևորականության, տանուտերերի ու մելիքների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ժողովն ընդունել է Վենետիկի դոժին ուղղված «Աղերսագիր տերանց Հայոց» փաստաթուղթը, որի հայերեն բնագիրը չի պահպանվել և հայտնի է միայն իտալ. թարգմանությամբ: Այդ թղթում հայ ազատագր. շարժման գործիչները, Վենետիկի Հանրապետությունը ներկայացնելով որպես «պաշտպան բովանդակ քրիստոնեության», ակնկալել են, որ նրանից պետք է սկսվի հայերի փրկությունն ու ազատագրումը: Առանձին դիմումագրեր են ընդունվել՝ ուղղված Պողոս III պապին, որը պետք է գլխավորեր ու հովանավորեր հայերի, ինչպես նաև արևմտաեվրոպ. մի քանի երկրների ազատագրության գործը: Էջմիածնի ժողովը կաթողիկոսի գլխավորությամբ կազմել է պատվիրակություն, որի անդամներ են ընտրվել Զաքարիա եպիսկոպոսը, Դավիթ վարդապետը, Գրիգոր վրդ. Վարագեցին և Լուսիկ սարկավագը: 1547-ին պատվիրակությունը ժամանել է Կ. Պոլիս, հանդիպումներ ունեցել Կ. Պոլսի պատրիարքի հետ, իսկ 1548-ի աշնանը մեկնել է Վենետիկ: Այստեղ պատվիրակությունը հանրապետության դոժին է ներկայացրել «Աղերսագիրը» և Հայաստանի ազատագրության հեռանկարների վերաբերյալ բանակցություններ վարել նրա հետ: 1549-ի գարնանը պատվիրակությունը ժամանել է Հռոմ, նրան է միացել Պետրոս Երեց Եթովպացին, որն էլ կաթողիկոսին ներկայացրել է Պողոս III պապին: Պատվիրակությունը Հռոմում մնացել է շուրջ մեկ տարի,