Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

որի ընթացքում Ստեփանոս Ե Սալմաստեցին մի շարք բանակցություններ է վարել Պողոս III-ի, իսկ վերջինիս մահից հետո՝ նաև Հուլիոս III պապի հետ: Քաղ. բանակցություններին նախորդել է կաթողիկոսի հայտարարությունը իր ենթակա 27 եպիսկոպոսների անունից՝ պապին հնազանդվելու և Հայ եկեղեցին լատինականին ենթարկելու վերաբերյալ: Սույն զոհողությունը նախապայման էր դիվանագիտ. հետագա բանակցությունների համար և ազգքաղ. նկատառումներով հանձնարարված էր Էջմիածնի ժողովի կողմից: Բանակցությունների նման ընթացքով բավարարված՝ Հուլիոս III պապը 1550-ի ապրիլի 25-ին հանձնարարական նամակներով Ստեփանոս Ե Սալմաստեցուն ուղարկել է Գերմանիայի Կառլոս V կայսրի և Լեհաստանի Սիգիզմունդ II Ավգուստոս թագավորի մոտ՝ բանակցությունները շարունակելու: Սակայն Վիեննայում ու Վարշավայում ևս հայ-արևմտաեվրոպ. բանակցությունները շոշափելի արդյունք չեն տվել: Հայաստանի ազատագրության խնդրի շուրջ Էջմիածնի բանակցությունները կաթոլիկ Արևմուտքի հետ վերսկսվել են XVII դ. 2-րդ կեսին՝ Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ: 1662-ին նա Հռոմ է ուղարկել Նախիջևանի թեմի առաջնորդ Առաքել վրդ. Բոպիկ (Բոկոտն) Շոռոթեցուն, որը բանակցություններ է վարել պապական շրջանակների հետ: Հատուկ աղերսագրով դիմել է նաև Ռուսաց Ալեքսեյ Միխայլովիչ թագավորին: Հայկ. գրատպության գործը խթանելու նպատակով Արմ. Եվրոպա է ուղարկել Ոսկան վրդ. Երևանցուն, Մատթեոս վրդ. Վանանդեցուն և այլոց: Նրանք նաև հանձնարարականներ են ունեցել այդտեղ նպաստավոր կարծիք ստեղծելու Հայաստանի ազատագրության խնդրի շուրջ և հող նախապատրաստելու հայ-արևմտաեվրոպ. քաղ. ու կրոն. բանակցությունների համար: Այդ ակնկալությամբ նամակագր. կապ է հաստատվել Ալեքսանդր VII պապի, Ավստրիայի Լեոպոլդ I կայսրի և այլոց հետ: 1677-ի սկզբին կաթողիկոսը Ս. Էջմիածնում գումարել է գաղտնի ժողով, ներկայացուցչությամբ՝ բարձրաստիճան հոգևորականության, Արլ. Հայաստանի մելիքների և մեծատունների (թվով՝ 12) կամ, ինչպես նշված է Հովհան Վիլհելմին ուղղված գրության մեջ՝ «Մեծ Հայաստանի գլխավոր և ղեկավար իշխանների» (6 եկեղեցական և 6 աշխարհիկ գործիչներ): Վերջիններից հանվանե հայտնի են Սիսիանի

մելիք Իսրայելը, ԿոսԷՋՄԻԱԾՆԻ տան բեյը և Յավրու որդի Աղաջանը: Ժողովը որոշել է օգնության հայցով դիմել Հռոմի պապին և, հնազանդություն հայտնելով, նրա միջնորդությամբ բանակցություններ վարել Արևմուտքի հզոր տերությունների հետ: Քննարկվել է նաև Վրաստանի հետ համագործակցության հարցը: Որոշվել է պատվիրակություն ուղարկել նախ Վրաստան, ապա՝ Եվրոպա: Պատվիրակության կազմում ընդգրկվել է 6 հոգի, որոնցից հայտնի են կաթողիկոսը, Առաքել վրդ. Շոռոթեցին, Սիսիանի մելիք Իսրայելը: Վերջինս, օգտվելով առիթից, իր հետ է վերցրել որդուն՝ Իսրայել Օրուն՝ Եվրոպայում կրթության տալու նպատակով: 1677-ի հունիսին պատվիրակությունը Թիֆլիսում բանակցություններ է վարել Քարթլիի թագավոր Գեորգի XI-ի հետ՝ պայմանավորվելով, որ հայերը դիմեն Արևմուտքին, իսկ Վրաստանը՝ Ռուսաստանին: Հանգանակություն կազմակերպելու պատրվակով պատվիրակությունը անցել է Արմ. Հայաստան, եղել Տրապիզոնում, Կարինում, Երզնկայում, Սեբաստիայում, Թոքատում, Ամիդ-Դիարբեքիրում ևն, 1678-ի վերջին ժամանել Կ. Պոլիս: Այստեղ հանդիպումներ է ունեցել արևմտահայ նշանավոր ազգ-կրոն. գործիչների, Կ. Պոլսի և Երուսաղեմի հայոց պատրիարքների, ինչպես նաև արևմտաեվրոպ. մի շարք երկրների դիվանագիտ. ներկայացուցիչների և պապական նվիրակ Ֆրանցիսկո Ջիլիի հետ: Վատիկանի հետ բանակցություններ նախապատրաստելու համար կաթողիկոսը պատվիրակության անդամներից Առաքել վրդ. Բոպիկին 1679-ին ուղարկել է Հռոմ, իսկ ինքը գրական գործիչ ու պատմագիր Երեմիա Քյոմուրճյանի խորհրդով թղթակցել Ռեչ Պոսպոլիտայի թագավոր Յան Սոբեսկու հետ՝ ակնկալելով նաև նրա օգնությունը: Սակայն պատվիրակության գործունեությունն անսպասելիորեն ընդհատվել է Հակոբ Դ Ջուղայեցու կանխահաս վախճանի պատճառով (1680-ի օգոստ. 1): Պատվիրակության անդամները ստիպված վերադարձել են Հայաստան (բացառությամբ՝ Իսրայել Օրու): Հայ-արևմտաեվրոպ. բանակցություններն առժամանակ հետաձգվել են: Պատմագրության մեջ արտահայտված այն տեսակետը, թե իբր Է. ժ. մշակել են Հռոմի հանդեպ դավան. մերձեցման և զույգ եկեղեցիների միավորման սկզբունքներ, զուրկ է

365