Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քով, դրսևորվել տիեզերական ժողովներում, որոնք բանաձևել են հայտնությամբ տրված դավանանքը: Այն եկեղեցիները, որոնք ընդունել են տիեզեր. երեք ժողովների (տես Նիկիայի Ա տիեզերական ժողով 325, Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողով 381, Եփեսոսի Գ տիեզերական ժողով 431) հաստատած հավատի հիմն. սկզբունքները՝ Հոր և Որդու համագոյությունը, Որդու Աստվածությունը, Մարդեղության և Փրկագործության խորհուրդները, Սուրբ Հոգու Աստվածությունն ու Ամենասուրբ Երրորդության վարդապետությունը, Ս. Կույսի Աստվածածին կամ Աստվածամայր լինելը, կազմել են քրիստ. Ը. ե-ու ընտանիքը, միասնաբար պայքարել աղանդների և հերձվածների դեմ: Ը. ե. ունեցել է տարբեր ժամանակներում հաստատված և հավասար իրավունքներով օժտված հինգ տիեզեր. աթոռներ՝ Հռոմի, Կոստանդնուպոլսի, Ալեքսանդրիայի, Անտիոքի և Երուսաղեմի: Եկեղեց. կարևորագույն գործերում նրանցից ոչ մեկն առանց մյուսների համաձայնության չէր կարող որևէ բան ձեռնարկել կամ թելադրել: Բացի այդ հինգ աթոռներից կային նաև այլ հայրապետություններ՝ առաքելահաստատ և առաքելական նույն իշխանությամբ, որոնցից է Հայոց աթոռը կամ հայրապետությունը՝ հաստատված Սուրբ Էջմիածնում: Սակայն հատկապես քրիստոսաբան. տարբեր ընկալումները, արևելաքրիստ. և արևմտաքրիստ. ավանդությունները, ուղղափառության սահմանների և հասկացության շուրջ դավան. տարաձայնությունները, ինչպես նաև պատրիարքական աթոռների հակամարտություններն ու քրիստոնյա աշխարհում գերիշխանության հասնելու նկրտումները պատճառ են դարձել Ը. ե-ու պառակտման: 451-ի Քաղկեդոնի ժողովը սկիզբ է դրել Ը. ե-ու բաժանմանը, ինչը խախտել է եկեղեցու միությունը, խզել եկեղեցիների միջև հաղորդությունը: Եթե Քաղկեդոնի ժողովից առաջ հայը Հույն կամ Լատին եկեղեցիներում և փոխադարձաբար օտարազգիները Հայ եկեղեցում կարող էին առանց այլևայլության հաղորդվել Տիրոջ մարմնի և արյան խորհրդով, ապա Քաղկեդոնի ժողովից հետո եկեղեցիների միջև ստեղծված դավան. տարբերությունները խախտել են այն ներդաշնակությունը և միությունը, որ ներկայացնում էր Ը. ե.: Եթե մինչև Ը. ե-ու պառակտումը բոլոր եկեղեցիները հավատի ավանդության առնչությամբ ունեցել են ընդ-

հանրական և առաքելաԸՆԴՀԱՆՐ. կան համընդհանուր ակունք, այն է Աստվածաշունչը, տիեզեր. ժողովների դավան. բանաձևումները և վճիռները, համաքրիստ. եկեղեցու սուրբ հայրերի ուսուցումները, ապա բաժանումից հետո յուրաքանչյուր եկեղեցի կամ եկեղեցիների ընտանիք ունեցել է իր դավանանքը, համաքրիստ. եկեղեց. հայրերի ու տիեզեր. ժողովների սեփական ցանկը: Քաղկեդոնի ժողովի դավան. վճիռները չընդունած եկեղեցիները, այդ թվում՝ Հայ եկեղեցին, կազմել են Ը. ե-ու Արևելյան ուղղափառ ընտանիքը: Ը. ե-ու պառակտումը դարերի ընթացքում ավելի է խորացել և հանգեցրել նորանոր բաժանումների: 1054-ին միմյանց նզովել և խզել են իրենց հաղորդությունը Կ. Պոլսի և Հռոմի աթոռները: Պատմության մեջ դա հայտնի է արլ. և արմ. եկեղեցիների մեծ բաժանում անունով: Առաջացել են ուղղափառ (օրթոդոքս) և արևմտյան (կաթոլիկ) եկեղեցիները: Ավելի ուշ, XVI դ. Ռեֆորմացիայի արդյունքում, երբ ի հայտ է եկել բողոքականությունը, ստեղծվել են նոր եկեղեցիներ և հարանվանություններ՝ ձևավորված դավան., վարդապետ., վարչ. և կազմակերպ. տարբեր հիմքերի վրա: Հայ եկեղեցին ընդունել է տիեզեր. երեք ժողովների դավանությունը համապատասխան վճիռներով և իր Տոնացույցում առանձին հիշատակում է դրանք՝ տոնախմբելով այդ ժողովներին մասնակցած բոլոր եկեղեցիների հայրապետների հիշատակը: Հայ եկեղեցին իր առաքելական հաջորդականությամբ, առաքելությամբ, դավանանքով և ինքնուրույն նվիրապետությամբ Ը. ե-ու մեկ և անբաժան մասն է և ճանաչում է Քրիստոսի եկեղեցին իր միության, սրբության, առաքելականության և ընդհանրականության մեջ: Եկեղեցու ընդհանրականության և միության՝ Հայ եկեղեցու ըմբըռնումը խտացված է «Միութիւն ի կարեւորս, ազատութիւն՝ յերկբայականս, և սէր՝ յամենայնի» բանաձևում: Հայ եկեղեցին որպես անկախ և ինքնիշխան եկեղեցի մշտապես հաղորդակցվել է մյուս եկեղեցիների հետ. դրա արտահայտություններից է նաև քույր եկեղեցիների սրբերի (տես Սուրբեր Հ այ ա ս տ ա նյ այ ց ա ռ ա ք ե լ ա կ ա ն ե կ ե ղ ե ց ո ւ) և հայրապետների (տես Եկեղեցու հայրեր) ներկայությունը Հայ եկեղեցու Տոնացույցում ու ծիսական կյանքում: Հայ եկեղեցին ունի եկեղեցու հայրերի

375