Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մի ցանկ՝ «երկոտասան վարդապետք» անվամբ, որն արլ. և արմ. քրիստ. մտածողության համադրություն է: Այնտեղ ընդգրկված են Ը. ե-ու հինգ տիեզեր. աթոռների, ինչպես նաև Աթենքի, Կեսարիայի, Կիպրոսի աթոռների մեծահռչակ հայրապետները: Քաղկեդոնի ժողովը խախտել է եկեղեցու միությունը հաղորդության ու դավանանքի պարագայում, բայց եկեղեցու, որպես Քրիս-

ԸՆԴՀԱՆՐ.

376

տոսի խորհրդավոր մարմնի, ընդհանրականությունն արտահայտվում է մի հոտ լինելու և մի հովիվ ունենալու իրողությամբ՝ «պիտի լինի մի հոտ և մի հովիվ» (Հովհ. 10.16), և հիմնադրի ու գլխի՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ բոլոր եկեղեցիների ու աթոռների ունեցած հավատարմությամբ, սիրով և հնազանդությամբ՝ «եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին» (Եփես. 5.24): Արտաշես Ղազարյան