Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նրանցից վերև տարբեր թռչուններ են պատկերված: Թ. վ-ի քանդակները միջնադարյան հայկ. աշխարհիկ պատկերաքանդակների արժեքավոր նմուշներ են: Թ. վ. XIV դ. ստացել է բազմաթիվ նվիրատվություններ՝ հողամասեր, այգիներ, դրամ: 1335-ին Հայրուտը վանքում «աղոթանոց» է կառուցել: Թ. վ-ի շուրջը կան XIII–XVI դդ. խաչքարեր և տապանաքարեր: 1971-ին Թ. վ-ի տարածքը պեղվել է, և բացվել են վանքի գավթի, հվ. կողմում՝ խոշոր միանավ եկեղեցու և նրա գավթի ու աշխարհիկ շինությունների հիմքեր (ենթադրվում է, որ այս շենքերում է գործել Գլաձորի համալսարանը): 1984-ին նորոգվել են Ս. Ստեփանոս և Ս. Նշան եկեղեցիները, և Թ. վ-ի տարածքը բարեկարգվել է: Պատկերազարդումը տես ներդիր VI-ում, 6.7, 3-րդ պատկերը:

ԹԱՆԱՀԱՏԻ

Գրկ. Ս տ ե փ ա ն ո ս Օ ր բ ե լ յ ա ն, Սյունիքի պատմություն, Ե., 1986: Ա լ ի շ ա ն Ղ., Սիսական, Վնտ., 1893: Լ ա լ ա յ ա ն Ե., Շարուր-Դարալագյազի գավառ: Վայոց ձոր կամ Դարալագյազ, ԱՀ, Թ., 1905, գիրք 12: Հ ո վ ս ե փյ ա ն Գ., Խաղբակեանք կամ Պռոշեանք հայոց պատմութեան մէջ, մաս 2, Երուսաղեմ, 1944: Ե ղ ի ա զ ա րյ ա ն Հ., Թանահատի վանքը կամ Ղարավանքը և նրա վիմագիր արձանագրությունները, «Էջմիածին», 1964, դ 10: Մուրադ Հասրաթյան

ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆՔ, ՀՀ Սյունիքի մարզի Արևիս գյուղի մոտ, լեռան լանջին: Պատմիչ Ստեփանոս արք. Օրբելյանը Թ. վ. համարել է իր նշանակությամբ երկրորդը (Տաթևի վանքից հետո) Սյունիքի վանքերի շարքում: Թ. վ. առաջնորդվել է ճգնավորական մենաստանի կանոնակարգով. միաբանները վանքի տարածքից դուրս չեն եկել, սնվել են հաց ու ջրով, միայն կիրակի օրերին՝ բանջարեղենով ու ընդեղենով: Ղ. Ալիշանը Թ. վ-ի Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցու կառուցման թվականը համարում է 491-ը: Այն ունի միանավ, պայտաձև հատակագծով և ատամնաշարով զարդարված, շեշտված պայտաձև եզրակամարով (փլվել է 1979ին) խորան, որից մուտք է բացվում դեպի հվից կից ավանդատունը: Հվ-ից եղել է սյունասրահ. պահպանվել են բազմանիստ սյուների բեկորները, խարիսխները և խոյակները: VI–VII դդ. նախնական փայտե ծածկը փոխարինվել է թաղով, որի համար երկայնական պատերին որմնամույթեր են կցել: Վանքի արմ. կողմում փոքր գերեզմանոցն է, որտեղ գտնվում է վանահայր Մխիթարի գետնափոր դամբարանը (ա-

380

վանդաբար համարվում է բուժիչ հատկությամբ օժտված): XVII դ. սկզբին Թ. վ-ում են եղել Սյունյաց Մեծ անապատի հիմնադիրներ Սարգիս եպիսկոպոսը և տեր Կիրակոսը: Ըստ XVII դ. պատմիչ Առաքել Դավրիժեցու, Թ. վ. ավերվել է 1658-ի ապրիլի երկրաշարժից: 1975-ին Թ. վ-ի փլատակների մաքրման և պեղման ժամանակ հայտնաբերվել է բազալտի երկնիստ կոթող՝ ուրարտական Արգիշտի Բ թագավորի (Ք.ծ.ա. 714–685) սեպագիր արձանագրությամբ (նիստերից մեկում հետագայում խաչ է քանդակվել), որը հայտնում է Ծուլուկի երկրի (Սյունիքի Ծղուկ գավառ) նվաճման մասին: Ենթադրվում է, որ Թ. վ-ի տեղում դեռևս Ք. ծ. ա. 1-ին հազարամյակից սրբավայր է եղել: Պատկերազարդումը տես ներդիր VI-ում, 6.7, 4-րդ պատկերը: Գրկ. Ս տ ե փ ա ն ո ս Օ ր բ ե լ յ ա ն, Սյունիքի պատմություն, Ե., 1986: Ա ռ ա ք ե լ Դ ա վ ր ի ժ ե ց ի, Գիրք պատմութեանց, Ե., 1990: Ա լ ի շ ա ն Ղ., Սիսական, Վնտ., 1893: Լ ա լ այ ա ն Ե., Զանգեզուրի գավառ, հ. 1, Սիսիան, Թ., 1898: Բ ա ր խ ո ւ դ ա րյ ա ն Ս., Պատմահնագիտական-տեղագրական դիտողություններ, «ՀԽՍՀ պատմության և գրականության ինստիտուտի տեղեկագիր», գիրք 1, Ե., 1936: Դիվան հայ վիմագրության, պր. 2, Ե., 1960: Հ ա ր ո ւ թյ ո ւ ն յ ա ն Ն., Արգիշտի II-ի նորահայտ սեպագիրը, ՊԲՀ, 1979, դ 3: Մուրադ Հասրաթյան

ԹԱՇՃՅԱՆ Նիկողայոս (1841, Կ. Պոլիս – 9.9.1885, Կ. Պոլիս), երաժշտագետ, կոմպոզիտոր, մանկավարժ: Սովորել է Խասգյուղի Ներսեսյան վարժարանում, աշակերտել Գ. Երանյանին, ուսումնասիրել հայկ. և եվրոպ. երաժըշտության տեսությունը: Հեղինակել է հայրենասիր. երգեր, որոնցից մի քանիսը երգչախմբի համար բազմաձայնել են Կոմիտասը և Մ. Եկմալյանը: 1879-ից եղել է Կ. Պոլսի Մայր եկեղեցու երաժշտապետը: Պոլսահայ մամուՆ. Թաշճյան լում հանդես է եկել տեսական հոդվածներով: Թ-ի մեծագույն ծառայությունը հայկ. հոգևոր երգերի վերաձայնագրությունն է: Խազերի բանալին կորելուց հետո XIX դ. շարականները և մյուս երգերը վերաձայնագրելու բազմաթիվ ձեռնարկումներից միայն Ե. Տնտեսյանի և Թ-ի փորձերը