Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

7. Եվթաղի «Նախաբաններ և մեկնություններ»-ը՝ նվիրված Գործք առաքելոցին և Պողոս առաքյալի թղթերին (հուն-ից), 8. Հիերոնիմոսի մեկնությունը, 9. Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմություն»-ը (416–420-ին, հուն-ից), 10. Եպիփան Կիպրացու «Մարգարեների վախճանի մասին» (հուն-ից), 11. Սեբերիանոս (Սեվերիանոս) Գաբաղացու ճառերը (հուն-ից), 12. Եվագր Պոնտացու ճառերն ու մեկնությունները (հուն-ից), 13. Եվսեբիոս Եմեսացու ճառերը (հուն-ից), 14. Կյուրեղ Երուսաղեմացու «Կոչումն ընծայութեան»-ը (հուն-ից), 15. Բարսեղ Կեսարացու «Վեցօրյա արարչության մասին», նաև՝ ճառեր, մեկնություններ, խրատներ (հուն-ից), 16. Արիստիդես Աթենացու «Քրիստոնեական հավատի ջատագովությունը» (420–430-ին, հուն-ից, ընդ որում հուն. բնագիրը չի պահպանվել), 17. Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոնը» (430-ական թթ., հուն-ից, հուն. բնագիրը չի պահպանվել), 18. Պրոկղ եպիսկոպոսի թղթերը՝ ուղղված Սահակ Ա Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին (430-ական թթ., հուն-ից), 19. Ակակիոս Մելիտենացու երկու թղթերը (430-ական թթ., հուն-ից), 20. Եփրեմ Ասորու ճառերը, աղոթքները և Սուրբ Գրքի մասերին նվիրված մեկնություններ (ասոր-ից), 21. ս. Թադեոսի և ս. Սանդուխտի վկայաբանությունը (430-ին, ասոր-ից), 22. Մեթոդիոս Ոլիմպիացու «Անձնիշխանության մասին» երկը (հուն-ից, հուն. բնագիրը չի պահպանվել, երկի զգալի մասն օգտագործվել է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ում), 23. Եպիփան Կիպրացու «Ընդդեմ աղանդոց» երկը (հուն-ից, որոշ հատվածներ միայն պահպանվել են Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»ում), 24. Հիպպոլիտոս Բոստրացու ճառերն ու մեկնությունները, «Բոլոր աղանդների հերքումը» (430–440-ական թթ., հուն-ից, պահպանվել է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ում), 25. Գրիգոր Սքանչելագործի «Քրիստոսի ծննդյան մասին» (հուն-ից), 26. Զենոբ Ամիդացու ճառը (ասոր-ից), 27. Այիթալա Եդեսացու ճառը (ասոր-ից), 28. Գրիգոր Նազիանզացու ճառերը (հուն-ից), 29. Անտիոքի, Գանգրայի, Լաոդիկեի, Նեոկեսարիայի ժողովների և Նիկիայի Ա տիեզերական ժողովի կանոնները (430–440ական թթ., հուն-ից):

V դ. 1-ին կեսին են թարգմանվել նաև անվավեր կամ պարականոն ճանաչված բնագրեր. «Պիղատոսի նամակը Տիբերիոս կայսեր», «Եդեսիա քաղաքի թագավոր Աբգարի նամակը», «Հակոբի ուղերձը Կոնդրատիոսին», «Քրիստոս Պոնտիոս Պիղատոսի առջև», «Առաքյալների վարդապետությունը» (միայն «Աբգարի նամակը»՝ ասոր-ից, մնացյալները՝ հուն-ից): Թարգմանվել են նաև բազմաթիվ վկայաբանություններ և վարքագրություններ՝ և՛ հուն-ից, և՛ ասոր-ից: Ողջ թարգմանական գրականությունը հիմքեր է ստեղծել հայ ինքնուրույն՝ մեկնող.,

աստվածաբան-դավան., ԹԱՐԳՄԱՆՉԱՑ իմաստասիր., պատմ. և այլաբնույթ գրականության ստեղծման համար՝ Գրիգոր Ա Լուսավորչի (կամ նրան վերագրվող) «Հաճախապատում ճառերը», Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը», Կորյունի «Վարք Մաշտոցի»-ն, Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը», Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» և այլ երկեր: Հայալեզու թարգմանական գրականությունը չեզոքացրել է հուն-ի և ասոր-ի գերիշխանությունը, թուլացրել հուն. և ասոր. եկեղեցիների ազդեցությունը, իսկ միջնորդավորված կերպով՝ նաև այդ եկեղեցիների թիկունքին կանգնած տերությունների գաղափարաքաղ. նկրտումները: Կրոնադավան. երկերից զատ հայ աստվածաբան-իմաստասիր. միտքը անհրաժեշտաբար անդրադարձել է նաև աշխարհիկ գիտ. երկերի թարգմանությանը: Դրա համար անհրաժեշտ էր ընդլայնել գրաբարի բառապաշարը՝ լեզվաոճական և գիտ., փիլ. եզրաբանության հայացման ճանապարհով: Այս ասպարեզում կարևոր գործ է կատարել հունաբան դպրոցը (V դ. կեսից VIII դ. սկիզբ): Փիլոն Ալեքսանդրացու երկերի և Իրենեոս Լուգդոնացու (II դ.) և Տիմոթեոս Կուզի դավան. գրվածքների թարգմանությունից (480ական թթ.) հետո Ալեքսանդրիայում և Աթենքում ուսանած հայ թարգմանիչները, մինչ Արիստոտելի բուն երկերի թարգմանությանն անցնելը, կատարել են ճանաչող. նշանակություն ունեցող՝ Պորփյուրի «Ներածութիւն ստորոգութեանցն Արիստոտելի» երկի թարգմանությունը, որը հիմք է ստեղծել 490-ական թթ. թարգմանելու Արիստոտելի «Ստորոգութեանց» և «Յաղագս մեկնութեան» երկերը, այնուհետև, 490–500-ական թթ.՝ նորպլատոնական Յամբլիխոսին (Յամբլիքոս) վերագրվող «Ստորոգութեանց» և «Յաղագս մեկնութեան» երկերը: Ապա թարգմանվել են անտիկ մտածողության ավանդույթները պահպանող քրիստոնյա հեղինակների (Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նյուսացի, Նեմեսիոս Եմեսացի) երկերը: Հունաբան դպրոցի թարգմանիչների (հատկապես Դավիթ Անհաղթի ինքնուրույն և թարգման. երկերի) շնորհիվ Հայաստանում տարածվել են նորպլատոնականությունը և նորպլատոնականության հայր Պլոտինի երկերը:

383