Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

յին Ղարաբաղի Հանրապետության տարածքում՝ Արցախի Թ.: Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործում են Վրաստանի, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի, Հարավային Ռուսաստանի, Ուկրաինայի, Ատրպատականի, Թեհրանի, Սպահանի, Եգիպտոսի (ընդգրկում է Եթովպիայի և Սուդանի հոգևոր հովվությունները, Հարավային Աֆրիկայի ծուխը), ԱՄՆ-ի Արևելյան, ԱՄՆ-ի Արևմտյան, Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի, Կանադայի, Իրաքի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի, Անգլիայի, Հունաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի Թ-երը, Արևմտյան Եվրոպայի հայրապետ. պատվիրակությունը (ընդգրկում է Փարիզի, Մարսելի, Լիոնի շրջանները, Հոլանդիայի, Բելգիայի, Իտալիայի հոգևոր հովվությունները, Ալբանիայի համայնքը), Կենտրոնական Եվրոպայի հայրապետ. պատվիրակությունը (ընդգրկում է Ավստրիայի և Շվեդիայի հոգևոր հովվությունները, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Դանիայի համայնքները), Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետ. պատվիրակությունը (ընդգրկում է Կալկաթայի հոգևոր հովվությունը, Ծայրագույն Արևելքի հայ համայնքները): Քարտեզները տես ներդիր XVII-ում, 17.8, 17.9: Գրկ. Ա գ ա թ ա ն գ ե ղ ո ս, Պատմություն Հայոց, Ե., 1983: Ո ւ խ տ ա ն ե ս ե պ ի ս կ ո պ ո ս, Պատմութիւն Հայոց, Վաղ-պատ, 1871, էջ 71, 100: Ա դ ո ն ց Ն., Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում, Ե., 1987: Ղ ա զ ա րյ ա ն Ա., Հայ եկեղեցու թեմական բաժանումը Ե–Է դարերում, «Էջմիածին», 1995, դ 6–7: Ն ո ւ յ ն ի, Հայ եկեղեցու թեմական բաժանումը IV դարում, ՊԲՀ, 1996, դ 1–2:

ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐՈՑ, հոգևոր ուսումնական հաստատություն Անդրկովկասում: Ցար. կառավարության՝ 1836-ին հրապարակած «Կանոնադրության» («Պոլոժենիե») հիման վրա ռուսահայ յուրաքանչյուր թեմ պետք է ունենար իր Թ. դ.: Այդպիսի դպրոցներ են բացվել Թիֆլիսում (1837-ին Ներսիսյան դպրոցը ստացել է թեմականի կարգավիճակ), Երևանում (1837), Շուշիում (1838), Աստրախանում (1838), ավելի ուշ՝ Նոր Նախիջևանում (1880), Շամախիում (1884): Թ. դ-ների նյութ. միջոցները գոյացել են թեմի եկեղեց. կալվածքների եկամուտներից, նվիրատվություններից, ունևոր ծնողների զավակներից գանձվող ուսման վարձից: Սկզբնապես Թ. դ. եղել է երեքդասյա, ունեցել

գիշերօթիկ բաժիններ, ԹԵՄԱԿԱՆ որդեգիրներ: Ուս. ծրագրերում ընդգրկվել են կրոն. առարկաներ՝ Հին և Նոր կտակարանների պատմություն, քրիստ. վարդապետություն, Հայ եկեղեցու պատմություն, ավանդվել են նաև ընդհանուր, Հայոց և Ռուսաց պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու, ֆրանսերեն: Կադրերի և դասագրքերի պակասության պատճառով որոշ առարկաներ դասավանդվել են ռուսերեն: Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցու նախաձեռնությամբ Թ. դ-ների համար ընդունվել է կանոնադրություն (1859ին՝ Շուշիում, 1861-ին՝ Ներսիսյան և Երևանի դպրոցներում): Թ. դ., ունենալով համեմատաբար տևական կյանք, դարձել է ժամանակի (1860–70 թթ.) լուսավոր. շարժմանը ուղղություն տվող կենտրոն, հաս. տարբեր խմբավորումների ու հոսանքների պայքարի ասպարեզ: Ազգ. վերածննդի ընթացքը դպրոցը մոտեցրել է ժողովրդին՝ ընդգծելով նրա ժող., աշխարհիկ բնույթը: Ընդլայնվել են դպրոցի շրջանակները, մեծացել ուսման ծավալն ու դասարանների թիվը, մուտք են գործել բնական գիտությունները, որոնք էլ պայմանավորել են նրա բազմակողմանի հանրակրթ. ուղղությունը: 1869-ին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին ընդունել է ընդհանուր կանոնադրություն, կարևորել ժողովրդի՝ աշխարհականներից ու հոգևորականներից ընտրած հոգաբարձության դերը, որի նախագահը եկեղեցու հսկողությունն ապահովող թեմական առաջնորդն էր: 1884–86-ին Թ. դ-ների նշանակությունն ավելի է մեծացել, քանի որ դրանք այդ շրջանում, ինչպես և Գևորգյան ճեմարանը, եղել են միակ ուս. հաստատությունները, որոնք պատանիներին տարրականից բարձր հայեցի կրթություն տալու հնարավորություն են ունեցել: 1886-ին Մակար Ա Թեղուտցին Թ. դ-ի մակարդակը բարձրացնելու նպատակով հաստատել է միասնական նոր ծրագիր: Վերացվել են նախապատրաստական դասարանները, ստեղծվել է վեցդասյա կազմ (լրիվ միջնակարգ): Կրոն. մի քանի առարկաներից բացի ավանդվել են հայոց լեզու, ռուսաց լեզու, ֆրանսերեն, ընդհանուր, Հայոց, Ռուսաց պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, ֆիզիկա, ձայնագրություն ևն: Նկատելիորեն ավելացել է աշակերտների թիվը, ուսուցիչների մեծ մասն ունեցել է բարձրագույն կրթություն:

389