Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Թ. դ-ի և արևելահայ կրթ. ողջ համակարգում բացառիկ դեր է կատարել Ներսիսյան դպրոցը: Այստեղ են ծնունդ առել մանկավարժ. առաջադեմ մտքերն ու գործերը, այստեղից են հայ պատանիները մեկնել բարձրագույն ուս. հաստատություններ: Այս առաջընթացին մեծապես նպաստել է լուսավորիչ, մանկավարժ Ստ. Նազարյանի տեսչական գործունեությունը (1869–71) Ներսիսյան դպրոցում: 1836-ին բացվել է հինգերորդ դասարան, 1877-ին՝ վեցերորդ, 1878-ին՝ յոթերորդ, որը Ա. Մանդինյանի նախաձեռնությամբ դարձել է մանկավարժ. դասարան, իսկ 1881– 1885-ին Ա. Բահաթրյանի ղեկավարությամբ ուսուցիչներ է պատրաստել ազգ. դպրոցների համար: 1880-ական թթ. կեսին դպրոցն արդեն լրիվ միջնակարգ էր (կոչվել է նաև դպրանոց կամ սեմինարիա), որտեղ սովորել է մոտ 500 աշակերտ: Այստեղ հայ ազգ. դպրոցի որոշակի համակարգ ձևավորելու գործում անգնահատելի են Պ. Շանշյանի մանկավարժ. եռանդուն գործունեությունն ու նորամուծությունները: Նա մտցրել է հայոց լեզվով դասավանդում, արգելել ծեծը, աշխուժացրել ստեղծագործ. մթնոլորտը: Պ. Պռոշյանը նրա տեսչական գործունեության շրջանը համարել է ոսկե դար: Երևանի Թ. դ. աշխուժություն է ապրել 1872-ից՝ Խորեն Ստեփանեի տեսչության շրջանում: 1876-ին նորընտիր հոգաբարձության կազմում ընտրվել են բանիմաց և գործունյա անձինք, տեսուչ է հրավիրվել Ս. Բեգնազարյանը: Նա բացել է չորրորդ դասարան, մտցրել մի շարք նոր առարկաներ, սահմանել աշակերտ. համազգեստ, աշխուժացրել գրադարանի գործունեությունը: Չնայած այս ամենին, դպրոցը մնացել է թերի միջնակարգի մակարդակին. միայն 1877–78 ուս. տարում ունեցել է վեցդասյա կազմ՝ լրիվ միջնակարգի կարգավիճակ: Շուշիի դպրոցի զարգացման համար մեծ նշանակություն է ունեցել Պ. Շանշյանի գործունեությունը (1863–64): Նա կարողացել է եվրոպ. լավագույն սկզբունքները ներդնել գավառական Շուշի քաղաքում: Վերելքի տարիներ են եղել նաև Մ. Պլուզյանի տեսչության օրոք (1870–73): Նա հատուկ ուշադրություն է նվիրել հայկաբանությանը, բարելավել հայոց լեզվի ուսուցումը, խրախուսել աշակերտների գրական փորձերը: Մ. Պլուզյանին փոխարինած Խ. Ստեփանեն Շուշի է փոխադրել «Հայկական աշխարհ» պարբերակա-

ԹԵՄԱԿԱՆ

390

նը: Որոշակի քայլեր են արվել նաև Վ. Պապաջանյանի, ապա և բժիշկ Բ. Աղասարյանի տեսչության շրջանում: Բարելավվել է բնական գիտությունների դասավանդումը, դպրոցը ձեռք է բերել լաբորատոր սարքավորումներ ու գործիքներ, ավելացել է աշակերտների թիվը: 1880-ին Շուշի է հրավիրվել Ա. Մանդինյանը: Նա կազմակերպել է մանկավարժ. հինգերորդ դասարան, որը հաջորդ տարում տվել է իր շրջանավարտները: 1878–79 ուս. տարում բացվել է վեցերորդ դասարան, և Շուշիի դպրոցը նույնպես դարձել է լրիվ միջնակարգ: Թեմականի անուն է կրել նաև Շամախու դպրոցը, սակայն չի կարողացել բարձրանալ ծխականի մակարդակից, իսկ 1896-ից պաշտոնապես դասվել է ծխական դպրոցների շարքը՝ շարունակելով գոյատևել թեմի աղքատիկ եկամուտներով: 1896-ին Շամախու հայերը 400-ից ավելի ստորագրություններով նամակ են հղել Հայոց կաթողիկոսին՝ խնդրելով վերականգնել իրենց «միակ մխիթար հույս ու ապավեն» Թ. դ.: Սակայն Մկրտիչ Ա Վանեցին մտադիր էր իր նշանակությունը կորցրած Շամախուց թեմի կենտրոնը տեղափոխել Բաքու: Ցար. իշխանությունները խափանել են ինչպես կաթողիկոսի մտադրությունը, այնպես էլ Թ. դ-ներ բացելու հայերի հետագա փորձերը: 1880-ին Թ. դ-ների շարքը համալրվել է Նոր Նախիջևանի ուս. հաստատությամբ: Քաղաքային դուման 1881-ին որոշել է հնդկահայ մեծահարուստ Մ. Բաբաջանյանի կտակած դրամագլխի տոկոսները հատկացնել նորաբաց Թ. դ-ին: Թ. դ-ներում դասավանդել են Գ. Պատկանյանը, Ստ. Նազարյանը, Ա. Մանդինյանը, Ա. Բահաթրյանը, Պ. Շանշյանը, Ղ. Աղայանը, Պ. Պռոշյանը, Կոմիտասը, Մ. Եկմալյանը, Ե. Շահազիզը, Մ. Աբեղյանը, Ստ. Մալխասյանը, Ստ. Լիսիցյանը, Ս. Բեգնազարյանը և հայ մշակույթի ուրիշ երախտավորներ, որոնք համառ պայքար են մղել հանուն ազգ. առանձնահատկությունների, լեզվի ու ոգու պահպանման: Խորհրդ. իշխանության հաստատումից հետո Թ. դ-ներն իրենց տեղը զիջել են միջնակարգ դպրոցներին: Գրկ. Լ ե ո, Պատմութիւն Երևանի հայոց թեմական հոգեւոր դպրոցի. 1834–1912, Թ., 1912: Ն ո ւ յ ն ի, Պատմութիւն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի. 1838–1913, Թ.,1914: Ե ր կ ա ն յ ա ն Վ., Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում, Ե., 1970: Ռաֆիկ Մաթևոսյան